Archive | Արտաքին Քաղականություն RSS feed for this section

Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը կարող է հաանգեցնել սուր ներքաղաքական պայքարի

21 Nov

Սերժ Սարգսյանի արձակուրդն ավարտվել է և արձակուրդից անմիջապես հետո նախագահը 2-օրյա այցով մեկնել է մոսկվա։ Դժվար չէ կռահել, որ օրակարգում հիմնական թեման ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցության հարցն է լինելու, որովհետև մինչ այժմ Հայաստանը՝ պահպանելով կոմպլեմենտար ու բալանսավորված արտաքին քաղաքականությունը, հանդես էր գալիս այս միջազգային կազմակերպությունում որպես դիտորդ, որպեսզի կարողանա հարաբերություններ զարգացնի Արևմուտքի հետ, միևնույն ժամանակ չզայրացնելով արևելքին։

Բայց կոմպլեմենտարիզմի շրջանը մոտեցել է իր ավարտին ու սրան գումարվում է նաև նախընտրական շրջանը ու հիմա Հայաստնաը՝ ի դեմս երկրի նախագահի երկընտրանքի առաջ է, իսկ ճնշող հանգամանքները համակողմանի են և ազդեցիկ։

Մի կողմից, Սերժ Սարգսյանը երբեք աչքի չի ընկել ԵվրԱզեսի կամ Եվրասիական Միության վերաբերյալ որևէ դեմ կամ կող մեկնաբանություններով, ինչը չես կարող ասել մեր վարչապետի վերաբերյալ, ով ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանի համար միակ հնարավոր տարբերակը Եվրոպայի հետ ինտեգրվելն է։ Continue reading

Հայաստանը միակողմանիորեն լուծարում է վիզային ռեժիմը ԵՄ երկրների համար

2 Oct

Հայաստանի Հանրապետություն 2013 թվականի հունվարի 1-ից, միակողմանիորեն վերացնում է վիզա ստանալու արգելքը Եվրոմիության և Շենգենյան համաձայնագրի անդամի մի շարք երկրների համար։ Սա բավականին գրագետ քայլ է, քանզի կարող է ունենալ մի քանի տնտեսական և աշխարհաքաղաքական հետվանքներ։
Նախ, այս քայլով տեսականորեն խթանվում է զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան։ Ընդ որում, հարցը ամենևին նրանում չէ, որ Եվրոպացիները մինչ այս նեղվում էին այդ մի քանի հազար դրամից, որ պետքք է վճարեին հայաստանյան վիզայի համար, այլ զուտ հոգեբանական խնդիր է. մարդը ավելի մեծ հավանականությամբ կմեկնի մի երկիր, որտեղ կարիք չկա բյուրոկրատական քաշքշուքների մասին մտածել։ Continue reading

Գերմանահայ ուսանողներն ու գիտնականները դիմել են Սերժ Սարգսյանին

1 Oct

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի  խայտառակ ելույթի կապակցությամ, մի խումբ գերմանահայ ուսանողներ և գիտնականներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին։ Հիշեցնեմ, որ Գերմանիայում ՀՀ դեսպանը մի անգամ էլ «աչքի էր ընկել» այս ձմեռ, երբ կոպիտ ձևով դուրս էև հրավիրել դեսպաննատան շենքիս այնտեղ սպասող հայերին։
Հետաքրքիր է, թե ի՞նչ չափանիշներով են դեսպաններ նշանակվում, հատկապես եվրոպական երկրներում, որովհետև վերջին շրջանում մեր դեսպանությունների գործունեությունը այլ կերպ քան որպես ֆիասկո որակելը խիստ դժվար է։
Գերմանահայերի բաց նամակը՝ ստորև. Continue reading