Tag Archives: Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը կարող է հաանգեցնել սուր ներքաղաքական պայքարի

21 Nov

Սերժ Սարգսյանի արձակուրդն ավարտվել է և արձակուրդից անմիջապես հետո նախագահը 2-օրյա այցով մեկնել է մոսկվա։ Դժվար չէ կռահել, որ օրակարգում հիմնական թեման ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցության հարցն է լինելու, որովհետև մինչ այժմ Հայաստանը՝ պահպանելով կոմպլեմենտար ու բալանսավորված արտաքին քաղաքականությունը, հանդես էր գալիս այս միջազգային կազմակերպությունում որպես դիտորդ, որպեսզի կարողանա հարաբերություններ զարգացնի Արևմուտքի հետ, միևնույն ժամանակ չզայրացնելով արևելքին։

Բայց կոմպլեմենտարիզմի շրջանը մոտեցել է իր ավարտին ու սրան գումարվում է նաև նախընտրական շրջանը ու հիմա Հայաստնաը՝ ի դեմս երկրի նախագահի երկընտրանքի առաջ է, իսկ ճնշող հանգամանքները համակողմանի են և ազդեցիկ։

Մի կողմից, Սերժ Սարգսյանը երբեք աչքի չի ընկել ԵվրԱզեսի կամ Եվրասիական Միության վերաբերյալ որևէ դեմ կամ կող մեկնաբանություններով, ինչը չես կարող ասել մեր վարչապետի վերաբերյալ, ով ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանի համար միակ հնարավոր տարբերակը Եվրոպայի հետ ինտեգրվելն է։ Continue reading