Archive | Uncategorized RSS feed for this section

Երբ դատարկախոսում են աստղերը․ Անահիտ Հարությունյան

27 Feb

Բարև, գազանիկնե՛ր։ Բա չիմացաք, հանդում ասպարեզում բարձրաշխարհիկ ճաշակի նոր ջատագով է ի հայտ եկել։ Դե մի տեսակ սովորել ենք, որ «աստղ» բառը մեր իրականությունում մաքսիմալ արժեզրկվել է, ուստի խնդրում եմ, որ խիստ չդատեք․ այս անգամ տուֆտել դատարկախոսել է աստղ Անահիտ Հարությունյանը, ում, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կճանաչեք որես Դոշ Անո։

Anahit Harutyunyan | Armenia | Actor, Extra, Model

Նախապատմությունը կարճ է․ կաթնագեղձերի ծավալապաշտության կողմնակիցների կուռք Անոն, հավանաբար խիստ նեղվելով, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում չի անցել իր ուզած մասնակիցը, հայտարարել էր բառացիորեն հետևյալը․

«Ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքելու»։

Տեսե՛ք, չեմ մանրանում, որ մեր հին ու բարի Գոմո Բլոգի այս պրոտեժեն երևի այսքան սրտնեղել է, որ անցել է ոչ թե անկասկածորեն գոմոբլոգահաճո Կամիլը, այլ Սևակ Խանաղյանը։ Փոխարենը, եկե՛ք քննարկենք, որ Դոշ Անոն վիրավորել է ինչպես Սևակի օգտին քվեարկած բոլոր աղջիկներին, այնպես էլ անձամբ Սևակին։

1․ Անոն ու գավառականությունը

Բեխաբար մարդը կարող է մտածել, որ գործ ունենք եվրոպական հինավուրց արիստոկրատական տոհմի շառավղի հետ, որը մանկուց բարձրաշխարհիկ վարքերի ու բարքերի մեջ է եղել, իսկ ազնվազարմությունը այնքան խորն է նրա մեջ, որ արյուն հանձնելիս երակից կապույտ սուբստանցիա է գալիս, իսկ գազեր արձակելիս՝ վարդի հոտ։
Դա այդքան էլ այդպես չէ ու դրանում համոզվելու համար բավական է պարզապես աչքի անցկացնել Անոյի ինստագրամյան էջը։

Ահա մի քանի էսկիզներ․

Գաջապատ ազնվազարմ ջրահարսը կորցրել է տռուսիկը ջրափոսի մոտ

Ակնոցավոր 8-ը

Գաջապատ ազնվազարմ գուսարուհին կորցրել է լիֆչիկը

Փաստորեն կամբենացիան էլ ա խիյարի պես՝ մի օր ձեռդ ա, մի օր․․․

Աբլիցովկեն իմ աչքերին (էլի ջրափոսի մոտ)

Պրարաբ ջան, ինչո՞ւ ես կրկին գաջել իմ աչքերը

Ազնվազարմը կորցրել է ամեն ինչ, բացի գոտուց

Իսկ հիմա մի քիչ առացն իրոնիայի։ Տարբեր բաներ կարելի է որակել, որպես գավառականություն ու դրա դրսևորում, այդ թվում նաև այն, երբ մարդը փորձում է հանրային իր կերպարը շեշտադրել ու առաջ մղել ոչ թե հանուն բովանդակության, այլ ձևի։ Գավառականություն է ճչացող շքեղությունը ի ցույց դնելը՝ բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով, գավառականություն է նաև ծիծիկ ու տուտուզով ճանապարհ հարթելը։

2․ Անոյի բարձրաշխարհիկ ճաշակն ու Սևակը

Ըստ մեր բացոռ բարձրաճաշակ արիստոկրատուհու, Սևակ Խանաղյանի վրա Եվրոպայում ոչ ոք չի թքելու։ Մի կողմ դնենք այն, որ Սևակը հաղթել է միանգամայն եվրոպական (թեկուզև արևելյաեվրոպական) Ուկրաինայի հայտնի հեռուստաշոուում, մի կողմ դնենք, որ Դոշ Անոյի սիրելի Կամիլ Բլոգը սկի Կոնչիտա էլ չէ, այլ Կոնչիտայի տնազ, որին հաստատ Եվրոպայում ո՛չ լիզելու էին, ո՛չ էլ վրան չէին թքելու (Անոյի մտքի կոնտեքստում)։ Եկե՛ք հատուկ անիրազեկ մարդկանց համար մի հատ նայենք, թե ում վրա է թքում ինչպիսին է Դոշ Անոյի ճաշակը․․․

Ինչ-որ բան ավելացնելու, կամ էլ պարզաբանելու կարիք կա՞․․․ Թերևս՝ ո՛չ, ուղղակի մի՛ տուֆտեք, որ կատոկի տակ չընկնեք։

Հայաստանի Ձայնի 4-րդ եթերաշրջանի ժյուրիի կազմը սարսափելի է

29 Aug

Այսօր ազդարարվեց 2 տարի դադարից հետո կրկին հեռարձակվելիք «Հայաստանի ձայնը» նախագծ 4-րդ եթերաշրջանի ժյուրիի կազմը և այդ կազմը սարսափելի է։ Խոսքը արտաքին տվյալների մասին չէ, ոչ էլ նախանձությունից, պարապությունի, կամ էլ, ինչպես հաճախ են նշում նման գրառումների մեկնաբանություններում՝ աբիժնիկության մեջ չէ։ Նախ, եկե՛ք հասկանանք, թե ինչ է իրենից ներակայցնում այս նախագիծը ու ինչ գործառույթներ են վերագրված ժյուրիի անդամներին։

Похожее изображение

Ի տարբերություն այլ համանման մրցույթների, այստեղ ժյուրին ավելի շուտ ուսուցչի կարգավիճակ ունի, քան գնահատական դնողի։ Այլ կերպ ասած՝ առաջին փուլում ցրում է թույլ մասնակիցներին ու 4 անդամներից յուրաքանչյուրը ընտրում է իր թիմը, որոնց էլ սկսում է մարզել, վարկեպտացնել բեմարվեստի ու երգի հարցում, որպեսզի վերջում լավագուններից լավագույնները մուտք գործեն էստրադա՝ արդեն որպես կայացած ու խոստումնալից արտիստներ։ Ընդ որում, ցանկալի է, որ ժյուրիի անդամները ոճային, ճաշակային ու այլ բեմական առումներով իրարից տարբերվեն, որպեսզի ինչ-որ բազմազանություն լինի մոտեցումների ու հրամցվող երաժշտության մեջ։ Հիմա եկեք հերթով դիտարկենք նոր ժյուրիի անդամներին ու տեսնենք, թե որքանո՞վ են նրանք համապատասխանում այս չափորոշիչներին։

Արամե 

Կներե՛ք, բայց անհամեստ մի հարց․ Արամեի գոնե 3 տարբեր երգ՝ առանց գուգլի ու յութուբի օգնությանը դիմելու, կարո՞ղ եք հիշել։ Ախր բացարձակ միապաղաղ, միատիպ ու նույնիսկ՝ ձանձրալի կատարող է։ Չեմ ասում վատ մարդ է, չեմ ասում թուրքական մուղամ է երգում, բայց Արամեն ասես հայկական էստրադայի Բույնովը լինի․ բոլորը գիտեն նրան, բոլորը հիշում են, որ մի հատ հիթ դարձած երգ ունի, ինքը բոլոր աստղային տուսովկաներում կա, բայց իրան ոչ ոք առանձնապես չի սիրում ու լուսաֆորի տակ սպասելիս՝ կողքի մեքենայից երբեք Արամեի երգ չես լսի։ Այլ կերպ ասած՝ աստղային միջակություն, որին ավելի շատ ճանաչում են 2 մետրանոց բոյի, քան՝ յուր երգացանկի համար։ Ու ի՞նչ պետք է սովորեցնի նա իր սաներին․․․

Սոֆի Մխեյան

Լո՞ւրջ։ Այսինքն, նախորդ երեք եթերաշրջանների ժյուրիների միջի ծաղիկն էլ Սոֆին էր, որ բոլորը փոխվեցին, իսկ այ Սոֆիին պահելը կենաց-մահու հարց էր։ Ո՛չ Արտո, ո՛չ Եվա Ռիվաս, ո՛չ Սոնա, ո՛չ Շուշան, ո՛չ Հայկո, ո՛չ Միքայել․․․ հենց Սոֆի։ Ու ամոթ չլինի հարցնել, ի՞նչ է երգում Սոֆին։ Կամ երբ ժյուրի էր՝ ի՞նչ արեց։ Գոնե մենահամերգ տված կա՞, թե՞ աստղային մասսովկաներում է նկատվում միայն։ Իսկ եթե տար, քանի՞ մարդ տոմս կառներ ու կգնար այդ համերգին։ Լավ, դա էլ մի կողմ, հիմա նույն Սոնան էլ եսիմ ինչ մի երաժիշտ չէ ինձ համար, բայց Սոնան գոնե շոու էր կարողանում անել, էպատաժի ու սկանդալի աստվածն էր Սոնան՝ Հայասանի Ձայնի կոնտեքստում։ Իսկ Սոֆին ի՞նչ։ Առաջին եթերաշրջանում իրա մասնակցությունից մեկ այն եմ հիշում, որ տեղը նստած անկապ ու տարօրինակ ձայներ և բացականչություններ էր հանում, մեկ էլ այն, որ երբեմն մասնակիցները ավելի մանթո տեսք էին ունենում, երբ միայն Սոֆին էր շրջվում, քան երբ ոչ ոք չէր շրջվում։

Նունե Եսայան

Այ, եթե լիներ պետական միջոցներից թույն թիքաներ կպցնելու ու հետո այդ փողերը լվանալու մրցույթ, ապա Նունե Եսայանը իդեալական կլիներ։ Ժյուրի էլ չէ, պետք է մաստեր-սենսեյի կոչում տային։ Մենակ սեպտեմբերի 21-ի իր համերգի աստղաբաշխական հոնորարի (պետբյուջեից), ու իրեն իսկ պատկանող բարեգործական հիմնադրամի միջոցով այդ հոնորարի լվացման պատմությունը պետք է ուսումնասիրեն իրավագիտական ֆակուլտետում։ Բայց ի՞նչ կապ ունի դա Հայաստանի Ձայնի հետ։ Հետո, եկե՛ք անկեղծ լինենք, սա Հայաստանի՞ Ձայնն է, թե՞ Սփյուռքի Ճիչը։ Ի՞նչ ակտուալություն ունի Նունեի ռեպերտուարը Հայաստանում, այն էլ՝ մեր օրերին, այն էլ՝ մերօրյա Նունե Եսայանի կատարմամբ։ Նունեն մոդա էր 90-ականներին, այն էլ՝ հիմնականում Բեյրութ-մեյրութներում, այն էլ՝ «Մասիսի քովեն մեռնիմ» ռազմահայրենասիրական խմբակի հետևորդների շարքերում։ Բայց դե, երևի պարզել են, որ հեռուստադիտողը նավթալինային քաղց ունի ու Նունեն կբոմբի․․․

Սևակ Խանաղյան 

Մի քիչ հուսադրող էլի Սևակն է, բայց միևնույն է՝ լուրջ չէ։ Մարդն ինքն էր դեռ երեկ նման հեռուստանախագծերի մասնակից, ընդ որում՝ նման ֆորմատի շոուներին մասնակցության հաջող փորձ միայն Ուկրաինայում ունեցավ, իսկ այսօր նա արդեն ոչ ավել, ոչ պակաս՝ միանգամից ժյուրիի անդամ է։ Բան չունեմ ասելու, տաղանդավոր տղա է, թեև չեմ կարող ասել, որ նրա ողջ երգացանկն եմ համարում հաջողված, բայց արդյո՞ք Սևակի այսօրվա փորձառությունն ու մակարդակը բավարար են՝ նման դիրք զբաղեցնելու համար։ Սա նման է նրան, որ տաղանդավոր լեյտենանտին միանգամից զորամասի հրամանատար նշանակեն ու տան գնդապետի կոչում։ Այն փաստը, որ Սևակը Ուկրաինայում հաջողության է հասել, դեռ չի նշանակում, որ նա դատապարտված է հաջողության Հայաստանում, որովհետև եթե հայերը Սևակին երկրպագում էին խալխի երկրում մրցույթի մասնակցող հայ լինելու համար, ապա այստեղ նա մրցելու է այլ հայերի հետ ու մեծ հաշվով՝ ինքն էլ չի մրցելու, այլ իր սաները։ Ի վերջո, կարող ես լինել լավ երգիչ ու լավ երաժիշտ, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է նաև լավ ուսուցիչ լինես։ Չեմ ասում անհնար է, բայց շատ ռիսկային է։

Եվ վերջում, կրկին վերադառնանք էպատաժին ու շոուի էլեմենտներին։ Ես այդպես էլ չտեսա, թե այս ժյուրիի մեջ ովքեր են լինելու շոու անողները։ Գրեթե բոլորն էլ հանգիստ ինտրովերտներ են՝ սուսիկ-փուսիկ և ոչ կոնֆլիկտային, ու ես չեմ պատկերացնում՝ ոտքով կոճակը սեղմող, իրար հետ վիճող, նեղացող, բարիշող, ոգևորվող ու ընկրկող կերպարը/կերպարները ովքեր են լինելու։ Չէ՞ որ այս նախագիծը նաև նման բաների համար է պոպուլյար ու մարդիկ նման դրվագներն են քննարկում, իսկ հետո՝ հիշում։ Ասածիս առհավատչյան էլ թող լինեն ձեր հիշողությունները՝ նախկին եթերաշրջաններից․ ձեռքներդ դրեք սրտներիդ ու ասե՛ք, թե ո՞ր դրվագներն են տպավորվել ձեր մոտ։

Երբ դատարկախոսում են աստղերը․ Լիլիթ Հովհաննիսյան

25 Aug

Լիլիթ խանումը Հովհաննիսյանը որոշել է կլիենտուրայի բազան թարմացնել ու իր ուժերը փորձել պարսկական ռեպերտուարում։ Երևում է, որ թուրքական ու արաբական կլկոցները ու մելիզմները արդեն կորցրել են իրենց ակտուալությունը, իսկ Լիլոն պարապ մնալ չի ուզում։ Մյուս կողմից, Լիլոն ջակել է, որ կարող է ֆեյսբուքցիներն ու բլոգերները իրեն խաչեն, եթե հիմա էլ սկսի պարսկերեն կլկացնել, դրա համար վաղօրոք կռուտիտներով նախապատրաստում է լսարանին։

Ու քանի որ այդ վաղօրոք կռուտիտը իդեալապես համապատասխանում է «Երբ տուֆտում են դատարկախոսում են» ձևաչափին, ես չէի կարող անտեսել այս թուրքական երգի մեծանուն այս աստղի նոր զեղումները։

Լիլիթ Հովհաննիսյանն ու ինտերնացիոնալը

«Ամեն օր էլեկտրոնային փոստիս նամակներ եմ ստանում ազգությամբ պարսիկ իմ երկրպագուներից»

Լիլիթը՝ լինելով շատ բարի աղջիկ, պարզապես չի կարող անտեսել իր փոստին եկող պարսիկ երկրպագուների նամակները։ Հա՛, հաստատ թեման Նովրուզի ժամանակ Հայաստան եկող հարուստ պարսիկ զբոսաշրջիկները չեն ու նրանց համար փակ կորպորատիվներում պարսկերեն երգելուց ակնկալվող կլորիկ հոնորարները։ Այլ այն 100500 նամակները, որոնք պարսիկներն օրնիբուն գրում են Լիլոյին՝ աղերսելով, որ վերջապես պարսկական էլ երգի։ Похожее изображение

Ենթադրում եմ, որ մինչև այս էլ թուրք և ադրբեջանցի երկրպագուներն էին Լիլոյի էլեկտրոնային փոստը դիվադադար անում, դրա համար էլ խեղճը էս քանի տարի է թուրքական կլկլոցի ռեժիմից չի կարողանում դուրս գալ։ Մնում է հուսալ, որ Լիլիթին չուկչա երկրպագուները նամակներ չեն գրի ու խնրի, որ իրենց ժողովրդական երգարվեստից էլ մի քիչ ձոնի աշխարհին։

Լիլիթ Հովհաննիսյանն ու մեծերը

«Այդ երգի որոնման ժամանակ հասկացա, որ շատ մեծանուն հայ երգիչներ (Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան և այլք) երգացանկում միշտ ունեցել են պարսկերեն երգեր»

Ախր Լիլո ջան, հարամություն ես ուզում անել՝ արա, կամ էլ մի արա, բայց ի՞նչ ես կախվել ուզում Ռուբեն Մաթևոսյանից ու այլ մեծանուն երգիչներից։ Շատ անազնիվ ու էժան քայլ է, որի իմաստը սա է․ ժողովուրդ, եթե ինձ քրֆելու եք արսկերենի համար, ապա իրանց էլ կքրֆեք, LAV?

Լիլոյի այս էժան հնարքին կարելի է մենակ մի բան ասել․ Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը ու այլ մեծանուններ, մինչև պարսկերենին անցնելը՝ հարստացրել են նախ հայկական երգարվեստը, իսկ պարսկերեն ու այլ լեզուներով երգել են բացառության կարգով, երգելիս էլ՝ երգել են որակյալ երգեր, որոնք իրենցից արվեստագիտական արժեք են ներկայացնելու։ Իսկ դո՛ւ, Լիլո՛, վստահ եմ՝ էլի ցածրակարգ տաշիտուշիի ու պորտապարի մակարդակի բան ես երգելու։ Ասեմ ավելին, վաստահ եմ, որ միակ փոփոխությունը թւրքական կլկլոցների հարցում լինելու է այն, որ եթե առաջ հայերեն էի կլկլացնում, ապա հիմա նույն թուրքական կլկլոցը պարսկերենով ես անելու։ Համ էլ, աղջիկ ջան, մի քիչ զուսպ եղի․ դու ո՜ւր, Մաթևոսյանն ու Համբարձումյանն ո՜ւր․․․

Լիլիթ Հովհաննիսյանն ու վետերոկային երաժշտությունը

Լիլո ջան, ոչ մեկ չի ուրանում, որ դու լավ երգչուհի դառնալու պոտենցիալ ունեիր, բայց դու գնացիր այլ ճանապարհով։ Դժվարանում եմ ասել, թե ինչն էր նման որոշման հիմքում՝ այն, որ ամուսինդ համարում է, որ պորտապարն ու ադրբեջանական երաժշտությունը հայ կնոջ գենի մեջ է, թե՞ պարզապես հասկացել ես, որ մեր ազգի մի զգալի հատված մեծացել է Զեյնաբ Խանլարովայի ու այլ թուրքական մուղամների վրա ու պահանջարկը չի փոխվել և դու էլ ապահովում ես համապատասխան առաջարկ։ Ինչևէ, շոու բիզնեսը՝ բիզնես է ու դու ազատ ես ռեպերտուարիդ ընտրության հարցում։ Դու ուզում ես փող աշխատել ու լավ տարբերակ ես գտել, մալադեց։ Բայց պետք է հասկանալ, որ երաժշտական թռեշ մատուցելիս դու ոչ միայն մուղամ սիրողների գովասանքին ես արժանանալու, այլ նաև չսիրողների քլնգոցին։ Դրա համար, խելոք քո կլկլոցները արա ու մի փորձի՛ր ցածրորակ ապրանքդ վրաներս սաղացնել՝ պատսպարվելով Մաթևոսյանի ու Համբարձումյանի կերպարների հետևում։ Նրանք մեծություններ են, իսկ դու լավ գումար աշխատող, բայց այդուհանդերձ՝ վետերոկային երաժշտության աստղ։ Այսքանը։

Երբ դատարկախոսում են աստղերը․ Սյուզաննա Սեդրակյան

22 Aug

Ժամանակին հայտնի դառնալու համար տարիներով պետք է տքնեիր, հազար դուռ ծեծեիր, անդադար ինքնակրթությամբ ու զարգացմամաբ զբաղվեիր։ Դե մի քիչ էլ պետք է բախտ ունենայիր։ Հիմա մի քիչ հեշտացել է հայտնի դառնալը, նամանավանդ՝ եթե աղջիկ ես։ Պետք է իրականում ունենալ 3 բան՝ սմարթֆոն, սիրուն ծիծիկ ու պատրաստակամություն՝ սիրուն ծիծիկը ցուցադրելու ըստ պահանջի «պատեհ առիթներով»։

Սակայն ներածական մասը այսքանով ավարտենք ու անցնենք «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը» խորագրի հերթական հերոսին։ Այս անգամ թիրախում էլի հայտնի չգիտեմինչ մոդել/դերասան/սպորցմեն ու կոմսոմոլի ակտիվիստ Սյուզաննա Սեդրակյանն է՝ յուր մտքի գոհարներով, որոնցով շռայլորեն կիսվել էր այս հարցազրույցում։ Որ ամբողջությամբ չմեջբերեմ, եկեք առանձին կետերով քննարկենք այն։
Похожее изображение
1․ Սկզբումն էր ծիծ․․ բանը, և բանը Սյուզանի մոտ էր

Նախ, ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ կարիք կա հարցազրույց անել մեկի հետ, ում փառքի կածանը բացվել է ստորև բերված նկարով ու ում միակ «ասելիքը» իր մարմնի կլորավուն վերջույթներն են։ Ես իհարկե հասկանում եմ, որ մի հասարակությունում, որտեղ բնակչության մի զգալի շերտ տառապում է սպերմատոքսիկոզից, ընդ որում՝ անկախ նրանից, թե որ սեռին է պատկանում, թափանցող ծիծիկներով այս նկարը հերիք է, որպեսզի աժիոտաժ առաջացնես ու անգամ մեդիա կերպար դառնաս։ Բայց հարցազրո՞ւյց։ Ի՞նչ պետք է ասեր նա։ Բայց դե քանի-որ ինչ-որ բան տուֆտել ա ասել ա, եկեք վերլուծենք։

Картинки по запросу syuzanna sedrakyan

2․ Սյուզանն ու ծանր աշխատանքային առօրեան

Պատկերացնո՞ւմ եք, միջին վիճակագրական ղզղնածը օգտատերը մտնում է հղումով, որ сиськи-попки տեսնի, բայց առը հա, թե։ Նա սկզբում պետք է պարզի, որ Սյուզանը մի անմարդկային աշխատանքային գրաֆիկ ունի ու չի կարողանում օտպուսկ գնա։ Ավելին, մի էնպիսի ծանր պատկեր է նկարագրվում, որ տպավորություն է ստեղծվում, որ մարդը ոչ թե սաղ օրը լողավազաններում, սպա սալոններում, հյուրանոցներում, մոթելներում ու Գոմո ԿամոԲլոգի իվենթներին ա տժում, այլ Ֆայլաբազարում դաշնամուր բարձրացնող-իջացնող բրիգադի կրտսեր մասնագետ ա աշխատում։ Որպեսզի պատկերացում կազմեք Սյուզաննայի աշխատանքային առօրեայից, բավական է մտնել նրա ինստագրամյան էջը ու հետևել ակտիվությունը․․․

3․ Սյուզանն ու մատչելիությունը

Ուշադրությո՛ւն, ժողովո՛ւրդ, երիցս հիշեցնեմ, որ սույն մեդիա ֆենոմենը դեռևս հայտնի զուտ ինստագրամյան сиськи-попки ժանրի էջով ու այդ հայտնիություն սկիզբ է առել նրանից, որ մի ինչ-որ երրորդ սորտի ինվենթի ժամանակ թափանցիկ շորով էր ներկայացել։ Փառքի կուլմինացիան էլ ինչ-որ երրորդ սորտի հիփ-հոփ կլիպում ծիծիկներով աղջկա կերպարի մարմնավորումն է եղել, բայց մարդը այնպիսի քամհարանքով է խոսում մոդելինգով զբաղվողների մասին, ասես Շինդլերից Ցուցակում ֆիլմի գլխավոր դերակատարն է։ Մեջբերենք մեր բարձրաշխարհիկ պրոֆեսիոնալին։

Похожее изображение

«․․․Մինչ այս միշտ մերժել եմ օտար երկրներից եկած առաջարկները, որովհետև ինձ համար խորթ է աշխատել օտար մարդկանց հետ՝ օտար միջավայրում․․․»

«․․․ Խնդիրն այն է, որ ես ինձ համարում եմ ոչ թե պոդյումային մոդել, այլ ֆոտոմոդել: Ինձ համարում եմ ավելի շատ գովազդային դեմք, տեսահոլովակների աստղ։ Մարդիկ, մոդել ասելով, հասկանում են պոդյումի վրա քայլող աղջիկներին, ես այդպիսին չեմ, իմ աշխարհն այլ է․․․»

Ու ևս մի ցիտատ, որը ինձ տապալեց պարզապես․

«․․․ Չնայած կա մեծ հավանականություն , որ ես կհաղթեմ Բուլղարիայում տեղի ունենալիք «Միսս ինթերնեշնլ 2017» մրցույթը, ինչպես պնդում են կազմակերպիչները, կմերժեմ առաջարկը՝ չդավաճանելով իմ ոճին և սկզբունքներին: Ամենը չեմ խառնի իրար, ինչպես խառնում են մյուս մոդելները: Ես ինձ այդքան մատչելի չեմ դարձնի

Հարգելի զվյոզդ, կներես, որ հիշեցնում եմ, բայց երբ տենց հեգնական խոսում ես պոդիումի վրա քայլողներից ու քեզ համարում ես գովազդային դեմք ու տեսահոլովակների աստղ, մոտս բուռն ցանկություն է առաջանում հարցնել քեզ․․․

– Արածդ գովազդը հոթելներ ու մոթելներ չե՞ն, որոնք Հայաստանում առավելապես օգտագործում են, այսպես ասած, կուրտիզանուհիների հետ հանդիպելու համար։ Տեսահոլովակի աստղն էլ ո՞րն ա, էն որ մասսովկայի մի մաս ես ու շեշտը դրվում է ոչ թե կերպարիդ, այլ բարեմասնություններիդ վրա՞․․․

Էս որ հիմա ես սենց ինքնագնահատականով, բա որ մի հատ էլ դեր առաջարկեն, որտեղ երկու բառ էլ խոսել է պետք, էդ ժամանակ ի՞նչ կլինի։ Կարո՞ղ է էգոյիդ ու ամբիցիաներիդ ծանրությունից գրիժա ստանաս։

Մատչելիությունն էլ սպանեց։ Փաստորեն, գեղեցկության մրցույթին մասնակցելը մատչելի է դարձնում, իսկ այ ծիծիկ-տուտուզով պսպղալը համարյա տարազ հագնելուն հավասար հայեցի կեցվածք է և մարդիկ նարներիդ նայելով երկմտում են, թե դու կարմիր դիպլոմով կենսաբա՞ն ես, թե՞ մաթեմատիկական գիտությունների դոկտոր։

4․ Սյուզանն ու անձնականը

Եվս մի «հանճարեղ» հատված հարցազրույցից․․․

–Նշեցիր, որ կողքիդ ունես սիրելի անձնավորություն։ Ո՞վ է նա։

–Իմ հազարավոր երկրպագուներին դա դուր չի գա, ոմանց, գուցե, տխրեցնի: Իմ կյանքում առաջնայինն անձնականն է: Չեմ վախենում բարձրաձայնել, որ ընտրյալ ունեմ, ես երջանիկ կին եմ: Այսքանով կսահմանափակվենք: Իմ անձնական կյանքը երբեք հանրային չեմ դարձնի: 

Ուղղակի երկրպագուներ էլ չէ, այլ հազարավոր երկրպագուներ, Կա՛ռլ։ Ոմանց կարող է դուր չգալ ու անգամ տխրացնել, հասկանո՞ւմ ես, Կա՛ռլ։ Ասում եմ, սենց գնա, հաստատ գռիժայի զոհ ա դառնալու սա։ Աղջիկ ջան,  եթե դու դրույք ես արել սեքսուալ ու էպատաժ անող կերպարի վրա, դա իհարկե քո իրավունքն ու ընտրությունն է, բայց պետք է հասկանաս, որ նման կերպարը «հազարավոր երկրպագուներիդ» մոտ ոչ այնքան զգացմունքային, որքան էրեկտիվ պրոցեսսներ են առաջացնում, որոնց պարագայում դու մենակ ես, թե տղամարդու և անգամ տղամարդկանց բույլի հետ, ոչ մի նշանակություն չունի և ոչ մեկին վստահաբար չի տխրեցնի։

5․ Սյուզանն ու պոռնոն

Մեծն արտիստը պնդում է, որ այնուամենայիվ ունի որոշակի տաբուներ և, մեջբերում եմ․․․

«․․․Աշխարհում չի կարող գտնվել փողի որևէ չափ, հանուն որի ես կնկարահանվեմ սեռական ակտ պարունակող ֆիլմում կամ տեսահոլովակում․․․»

Սյուզանի իրավունքն է նման պնդում անելը։ Ձեր ու իմ իրավունքն էլ նման պնդմանը հավատալ-չհավատալն է՝ ելնելով վերոգրյալից 🙂

Հետգրության փոխարեն

Ես իրականում չար ու նախանձ չեմ, ոչ էլ անձնական ատելություն ունեմ քննարկվող հերոսներից որևէ մեկի նկատմամբ, բայց երբեմն պետք է ճիշտը ասել մարդկանց երեսներին, թե չէ հեղեղել են ամբողջ շոուբիզնեսն ու մեդիան և դա էլ հերիք չէ, իրար հերթ չտալով սուտի բարեպաշտ, ինտելեկտուալ, տաղանդաշատ ու պրետենցիոզ կերպարներից են հանդես գալիս։ Դե դուք շարունակեք գալ, ես էլ շուտ-շուտ այ սենց կանդրադառնամ ձեզ:

Երբ դատարկախոսում են աստղերը․ Շուշան Երիցյան

21 Aug

Քանի որ մեր աստղիկների մոտ հերթական սեզոնային սրացումն է սկսել ու իրար հերթ չտալով հարցազրույցներ են տալիս, այն էլ այնպիսի մի վեհ դիրքերից, որ քեզ թվում է, որ խոսողը Կոնֆուցիոսի ու Սոֆի Լորենի հիբրիդ է, որոշել եմ ես էլ մի յուրահատուկ խորագիր սկսել, որը կարելի է անվանել «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը»։ Խորագրիս առաջին զոհն էլ հերոսն էլ թող լինի հայտնի չգիտեմինչ դերասանուհի ու մոդել Շուշան Երիցյանը, ով օրերս հարցազրույց էր տվել այն մասին, թե բնավորության ինչպիսի գծեր չի սիրում տղամարդկանց մեջ։

Картинки по запросу Շուշան Երիցյան

Ըստ էության, հարցազրույցը տեղով իսկ զավեշտ է, բայց եկեք կետ առ ետ ծանոթանանք պլաստմասսայի ինդուստրիայի ձեռքբերումների այս մարմնավորման մտքի գոհարների հետ։

Շուշան Երիցյանն ու հարաբերականության տեսությանը

«Հումորի զգացում չունեցող տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը հումորի զգացում չի ունենում։ Նման տղամարդու հետ շփվելն անհետաքրքիր է։ Ինչպես Ալբերտ Էյնշտեյն է ասել` այն մարդիկ, որոնք հումորի զգացում չունեն, ինտելեկտուալ առումով զարգացած չեն։» Continue reading

5 պատճառ, թե ինչում եմ ես հաճելիորեն զարմացած Սոֆի Մխեյանի վերջին հոլովակից

2 Nov

Ի հեճուկս համացանցում հնչած որոշ քննադատություններից, պետք է խոստովանեմ, որ ես հաճելիորեն զարմացած եմ Սովի Մխեյանից ու նրա վերջին՝ «Համաձայն եմ» տեսահոլովակից։ Մեր շոու բիզնեսի գաղջ միապաղղաղության պայմաններում, երբ տարիներ շարունակ մարդդիկ մնում են միևնույնը, իսկ նրանց տեահոլովակները պատճեններ են կա՛մ իրենց նախկին հոլովակների, կամ էլ այլ հայտնիների, Սոֆի Մխեյանի աշխատանքը ասես թարմ շունչ լինի այդ միապաղաղության մեջ։ Ահա 5 պատճառ, որոնք ինձ ստիպում են գրել սա ու նորովի նայել Սոֆի Մխեյան Երգչուհուն

1․ Նոր Սոֆի Մխեյան

1

Շատ տպավորված են նախևառաջ հենց Սոֆիի նոր կերպարով։ Ակնհայտ է, որ նա շատ է աշխատում իր արտաքին տեսքի ու ոճի վրա և զարմանալի չէ, որ տարիների ընթացքում Սոֆին միայն ավելի գրավիչ ու հաճելի տեսք է ստանում։ Երկու կարծիք լինել չի կարող, որ Սոֆին հիմա շատ ավելի գեղեցիկ ու սլացիկ է, քան 5-7 տարի առաջ։ Առհասարակ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն երգչուհիներին, ովքեր չեն դադարում աշխատել իրենց վրա, իսկ Սոֆին դա անում է, դրա համար էլ հանգիստ կարողանում է հիմա իրեն թույլ տալ հանգիստ ցուցադրել իր գողեցկ ոտքերը ու կատվաքայլով կադրեր անել, որոնք դիտելիս մտավախություն չի առաջանում, թե հեսա ողնաշարի կոտրվածք կստանա։

2․ Հետաքրքիր ու ժամանակակից տեսահոլովակ

23

Դուրս շատ եկավ շաբոններից դուրս նկարահանված հոլոովակը։ Նկարահանումները տանիքներում չեն արվել, ոչ էլ հայաստանի ռազմահայրենասիրական ժայռերի ֆոնին, կամ էլ ինչ ոչ շքեղ առանձնատներում։ Ընդհանրապես, հոլովակում չեմ նկատում որևէ ակնարկ՝ ավելորդ պճնամոլության վերաբերյալ։ Ավելին, այնպես հաջող են նկարել ու այնքան վառ գույներով, որ տպավորություն է, ասես անգամ Հայաստանում էլ չեն։

3․ Դինամիկ երգ

Capture

Երգն էլ անկասկած հաջողված է ու հիթային դառնալու հավակնություններով։ Այն զվարթ է, պարզ, առանց կլկլոցների ու ավելորդությունների՝ հաճելի ու դնամիկ էստրադային կատարում է, որի մեղեդին ու կրկներգը միանգամից մտնում են ուղեղիդ մեջ։

4․ Մթնոլորտը

4

Ինչպես հենց երգի պոզիտիվ ագեցածությունը, այնպես էլ վառ գույներով հագեցածությունը ստեղծում են հաճելի մթնոլորտ, որը ստիպում է ակամայից ժպտալ։ Սա վկայում է Սոֆիի ոու հոլովակի ռեսժիսորի ճաշակով ու հաշվարկված աշխաատանքի մասին։ Ի վերջո, շատ կարևոր է, որ երաժշտական տեսահոլովակը մեկ անգամ նայելուց ու լուրջ քննադատություն չունենալուց զատ, մարդում մոտ ան կրկին դիտելու ցանկություն լինի, ինչը միանշանակորեն այս հոլովակի մասին է։

5․ Լավ խորեոգրաֆիա ու շարժումներ

2

Հոլովակում շատ ներդաշնակ են նաև պարուհիների խորեոգրաֆիան ու կադրում հայտնվող մարդկանց շարժումները։ Ամեն ինչ հոլովակի երաժշտության ռիթմի մեջ է ու ռիթմի համահունչ։ Լինում է, չէ՞, որ ասենք ինչ որ այլ հոլովակում դուդուկոտ երաժշտություն ա, կամ էլ սինթեզատորային խալմաղալ, բայց պարողները քիչ ա մնում բրեյք դանս պահեն, կամ էլ իրանց անիմաստտ կոտորում են այնպես, ինչպես երբեք իրականում չես պարի տվյալ երաժշտության տակ։ Իսկ այստեղ ճիշտ հակառակն է ու դա անկասկած հավելյալ բոնուս է հոլովակի հեղինակների ու խորեոգրաֆների համար։

Մի խոսքով, ապրի Սոֆի Մխեյանը ու թող այսպես էլ շարունակի, որովետև սա իրապես իր ոճն է, որը դյուրամարս է, հաճելի ու թեթև։

Գռդոնո՞ւմ է Միշոն ապէ․․․ հա-հա-հա (Video)

27 Oct

23

Ասել, որ հիասթափված եմ Միշոյի վերջին ալբոմից, կնշանակի ոչինչ չասել։ Ես չէի պատկերացնում, որ Միշոն կարող ա էս կարգի փալաս դառնա ու իրան տա գռդոնին՝ էսքան տևական դադար ունենալուց հետո, այն էլ՝ էս աստիճան ակնհայտ գոռդոնի։ Մոտ երկու շաբաթ առաջ արեց իր նոր ալբոմի գլխավոր սինգլի՝ <<Հաստատ ապէ>>-ի հոլովակի պրեմիերան և արդեն այդտեղից կասկածներ առաջացան, որ ալբոմը աղբ ա լինելու, որովհետև էդ բացող երգն էր աղբ։ Միշոն երբեք ավելի անբովանդակ ու պրիմիտիվ բան չէր ներկայացրել։ Արդյունքում, որպեսզի գաղջից չքնես, էշինց ցեխից փորձում ա  հանել Սերժոն, մեկ էլ կլիպն էր օրիգինալ անիմացիոն լուծումներով, բայց համարյա 4 րոպե տևող հոլովակի հալալ կեսը Միշոն էնքան որ ասում ա <<Հա-հա-հա>>, քառորդում՝ <<Հաստատ ապէ>>, դե մնացած 1 րոպեում էլ մի երկու հատ անհասկանալի ու ջարդված հանգով բան ա ասվում և անունը դնում ա <<երգեցի ապէ>>։

Ու ինչպես ապացուցեցին հետագա օրերը, իրոք ալբոմը զիբիլ էր։ Էս պահին յութուբյան պաշտոնական ալիքում առկա 8 գործերից ոչ մեկը բանի պետք չեն ու կարող էս յուրաքանչյուրը մի 5 անգամ լսես էլ, կես ժամ հետո ոչ բիթն ես հիշելու, ոչ էլ բառերն ու իմաստը։ Եթե չիմանայի Միշոն ա երգողը ու մենակ տեքստերը կարդայի, կմտածեի, որ ինչ որ սկսնակ MC Զխկունն ա իր համեստ ուժերը փորձում ռեփում, ընդ որում, ինքը ինչ որ հակվածություն ունի ֆատալիստական պոեզյիայի նկատմամբ։ Անհավես, ձանձրալի, անբովանդակ ու միապաղաղ 8 կատարում, որոնք արվել են՝ արվելու համար։ Մեկ էլ երևի մի երկու հոգու ասպարեզ մտցնելու։ Եթե 2015 թվականին Միշոն էսպիսինն ա, ապա ավելի լավ ա ռեփի մասին մոռանա ու միանա էմոների շարժմանը՝ իրա <<հգնած ու հիասթափված եմ էս կյանքից>> վիճակներով, թե չէ հույսը դնել նրա վրա, որ ալբոմում իբր ժարգոնով կերգես, մի 8 անգամ <<ապէ>> բառը կասես, երկու անգամ՝ <<ոռի>>, մի անգամ էլ սուռովի քուչի մասին նոստալժիկ ինչ որ նվնվոց կմտցնես, կասեն <<Ջա՜ն, Միշոն ա՜>>․․․ արդեն խնդալու էլ չի։

12077042_1012821108739523_920736695_n

Միշոն 2 տարի առաջ էր, միշոն 4 տարի առաջ էր, տո դաժե էն ջահել Հայ Տղեքի Միշոն 10 տարի առաջվա՝ Միշո էր։ Իսկ էս Միշոն էն Միշոյի ստվերն էլ չի, այլ կյանքից հոգնած ու անհավես ինչ որ MC Զխկուն ա, որ էլ ոչ ասելիք ունի, ոչ էլ տեղ ու իրան տվել ա գռդոնով՝ հեշտ փող աշխատելուն։ Կամ էլ զվյոզդն ա էնքան տարել, որ իրան դրել ա Բրիթնի Սփիրսի տեղ ու մտածում ա, որ եթե անունը կա ու իրա դեմքն էլ երևում ա, ապա իրա <<հա-հա-հա>>-ն էլ լրիվ հերիք ա, ինչ որ պապսա բաներ կգռդոնի ու դրանք ռասկռուտկա կանի։

Հպարտ եմ, որ Հայաստանը Արմքոմեդիի նման հաղորդում է կարողացել արտադրել (Video)

15 Oct

Մեր օրերում հաճախ կարելի է լսել գանգատներ, որ Հայաստանում հեռուստատեսությունը միայն աղբ ու ցածրորակ բաներ է ցույց տալիս, դրա համար էլ գնալով ավելի ու ավելի քիչ մարդ է նայում հեռուստացույց ու հատկապես՝ հայկական ալիքներ։ Իհարկե, առանց ծուխ կրակ չի լինում ու այս անգամ էլ դժվար է ասել, որ նման մեղադրանքները բացարձակ անհիմն են, սակայն ինչպես ցանկացած օրինաչափության մեջ, այնպես էլ այստեղ՝ լինում են բացառություններ, որոնք կարող են հաճելի էլ լինել։

Օրինակ՝ մեր եթերում մենք ունենք հաղորդումներ, որոնց համար չես ամաչում և անգամ ունենք այնպիսի հաղորդումներ, որոնց համար նույնիսկ կարելի է հպարտանալ, որովհետև դրանք իսկապես միջազգային որակի կոնտենտ են տալիս։ Այ հենց այսպիսի հաղորդում էլ մեր սիրելի ԱրմՔոմեդին է ու այսօր, երբ նայեցի Քոնան Օ՛Բրայենի հետ ամբողջովին անգլալեզու հումորային հարցազրույցը՝ հասկացա, որ ես ոչ թե սիրում եմ այս պրոյեկտը, այլ հիանում եմ դրանով։

Փաստորեն, բացի նրանից, որ տղաներն արդեն մի քանի տարի շարունակ, շաբաթը մի քանի անգամ կարողանում են եթեր դուրս գալ և նույնիսկ այդպիսի ինտենսիվության պարագայում՝ չեն գցում հաղորդման որակը, բացի նրանից, որ նրանք շատ հաճելի, ոչ վուլգար ու ծիծաղելի քաղաքական երգիծանք ու հումոր են գեներացնում ամեն անգամ, նրանք նաև այնքան պատրաստված են ինտելեկտուալ ու մասնագիտական առումով, որ կարողանում են համաաշխարհային հռչակ ունեցող հումորային ժանրի հաղորդավարի հետ հավասար մակարդակի հարցազրուցային ֆորմատի հումորային շոու անել՝ առանց թարգմանիչների ու այլ կողմնակի անձանց միջամտության։ Այ սա իրոք տպավորիչ է ու կեցցեն տղաները։

Կարծում եմ, որ ԱրմՔոմեդին մեր հեռուստաեթերի ամենահաջողված ու խոստումնալից պրոյեկտներից է, որի վերելքը դեռ նոր է սկսվում և վստահ եմ, որ եթե տղաներն այսպես շարունակեն, շուտով կգա այն օրը, երբ ԱրմՔոմեդին կփորձեն թխել նաև այլ երկրներում, բայց կասկածում եմ, որ կարողանան մրցակցել մերոնց հետ՝ որակի ու հաջողվածության առումով։

 

Սուրեն Փահլևանյանը եթերում չէ, որովհետև հեռուստադալալի մակարդակից չաճեց, այլ ոչ թե արվամոլ չլինելու պատճառով

6 Oct

12077042_1012821108739523_920736695_n

Սուրեն Փահլեվանյանը հարցազրույց է տվել, որտեղ եթերում իր բացակայությունը բացատրում է նրանով, որ հիմա բոլորը համասեռամոլ հաղորդավարներ են, իսկ քանի որ ինքը կարգին տղա հաղորդավար է, իրեն եթեր չեն տալիս, կամ էլ այնպիսի բաներ են առաջարկում, որ այլևս իր համար չեն։

Դե արի ու Սուրեն Փահլևանյանին բացատրի, որ ոչ արվամոլներն են մեղավոր, որ ինքը էլ եթերում չկա, ոչ էլ լեսբիականները, ոչ էլ անգամ մասսոններն ու դավադիր էսկիմոսները։ Խնդիրը նրանում է, որ Սուրեն Փահլևանյան հեռուստապրոյեկտը իրեն ամբողջավին սպառեց, որովհետև դառնալով հեռուստադալալ, նա այդպես էլ չաճեց այդ մակարդակից, իսկ մնացած ամպլուաներում ինքը քայլող միջակություն էր՝ թե՛ որպես առավոտյան ծրագրերի հաղորդավար, թե՛ որպես դերասան։ Դե իսկ հեռուստադալալության պահանջարկ էլ էլ չկա, մարդիկ գերադասում են համացանցում իրենց մեքենաները գավզդել, կամ էլ բերեն ու կարմիր գծերի վրա կանգնեցնեն՝ պատոըհանների վրա կոնտակտային տվյալները թողնելով։ Փորձը ցույց է տալիս, որ դա շատ ավելի արդյունավետ է, քան երիտասարդական հեռուստաալիքով գովազդ դնելը, որի թիրախային լսարանի 99 տոկոսը վճարունակ չէ մեքենա ձեռք բերելու գործարքներ կնքելու համար։

Ինչ վերաբերում է արվամոլ հեռուստահաղորդավարների մոնոպոլիային, ապա դա մեղմ ասած կոպիտ ընդհանրացում է, եթե չասենք վիրավորանք՝ այլ տղամադ հաղորդավարների հանդեպ։ Ի վերջո, այսօր հեռուստատեսությամբ մի շարք հեռուստանախագծեր կան, որոնց հաղորդավարներին խիստ դժվար է կասկածել պուպսիկ լինելու մեջ, բայց դա իրենց կարծես թե չի էլ խանգարում․ Էրիկ Աանթառանյանը, Արմքոմեդիի տղաները, Խորեն Լևոնյանը և այլն, և այլն․․․

Հ1-ում այնքան են ամոթները կորցրել, որ Արմենիա TV-ի սիթքոմի բացահայտ պլագիատ են անում (Video)

1 Oct

Երևում է Հանրային Հեռուստաընկերությունում այն աստիճան են թամբալացել ոււ ամոթները կորցրել, որ առանձնապես չեն էլ թաքցնում, որ զբաղված են Արմենիա TV-բացահայտ պլագիատով: Լավ, դեռ մի կողմ դնենք այն, որ սիթքոմ ունենալու գաղափարն են թփել: Մի կողմ դնենք այն, որ ամենայն հավանականությամբ սյուժետն ու ֆորրմատն էլ քչից-շատից թխած են լինելու «Դոմինո»-ից, բայց էդ «Ընտանյոք Հանդերձի» թրեյլերն ի՞նչ էր, որ անգամ չկարողղացաք 1 րոպեից պակաս տևողությամբ, բայց օրիգինալ բան նկարեք:

Ուրեմն սա՝ Արմենիայով հեռարձակվող «Դոմինոյի» թրեյլերն է.

Իսկ սա Հ1-ով հեռարձակվելիք «Ընտանյոք հանդերձ»-ի թրեյլերն է.

Ախր նենց նագլիով են թխել, որ չգիտես, որից սկսես՝ որով պրծնես:

Նախ, հիմնական դեկորը՝ բազմոցը, նույնն է, ինչ առաջին թրեյլերում:

1ZHVPdC

Նույնն է նաև ոտքերն իրար գցած հատվածը ու ոտքերը իրար գցած խաղային իրավիճակը:

1ZHVPdC

Նման են անգամ դերասանուհիների շորերն ու դերասանի մորուք ունենալու հանգամանքը:

Էդ էր-էդ էր, ավելի էժան չէ՞ր լինի ուղղակի հեռարձակման իրավունքը ձեռք բերել ու ցույց տալ «Դոմինոն»: