Tag Archives: Հայաստան

Հայաստանը միակողմանիորեն լուծարում է վիզային ռեժիմը ԵՄ երկրների համար

2 Oct

Հայաստանի Հանրապետություն 2013 թվականի հունվարի 1-ից, միակողմանիորեն վերացնում է վիզա ստանալու արգելքը Եվրոմիության և Շենգենյան համաձայնագրի անդամի մի շարք երկրների համար։ Սա բավականին գրագետ քայլ է, քանզի կարող է ունենալ մի քանի տնտեսական և աշխարհաքաղաքական հետվանքներ։
Նախ, այս քայլով տեսականորեն խթանվում է զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան։ Ընդ որում, հարցը ամենևին նրանում չէ, որ Եվրոպացիները մինչ այս նեղվում էին այդ մի քանի հազար դրամից, որ պետքք է վճարեին հայաստանյան վիզայի համար, այլ զուտ հոգեբանական խնդիր է. մարդը ավելի մեծ հավանականությամբ կմեկնի մի երկիր, որտեղ կարիք չկա բյուրոկրատական քաշքշուքների մասին մտածել։ Continue reading