Archive | Հասարակություն RSS feed for this section

Փաշինյա՞նն է ՀԱԿ-ից բեխաբար, թե՞ ՀԱԿ-ը՝ Փաշինյանից

3 Nov

Ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ՀԱԿ-ի վերնախավի ներկայացուցիչները իրար հետևից ու հետևողականորեն քար են գցում ԼՏՊ-ից հետո թերևս ամեենապոպուլյար իրենց կուսակցի՝ Նիկոլ Փաշինյանի բոստանը։ Լևոն Զուրաբյանի հայտնի հայտարարությունից հետո, որտեղ նա համագործակցության առաջար էր արել ԲՀԿ-ին, հետևեց ԼՏՊ-ի մաուլի խոսնակի հայտարարությունը, որ նման որոշում կայացվել էր դեռ օգոստոսին՝ ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում, իսկ այսօր Փաշինյանին հերթական պադնոժկա ձոնեց Արամ Մանուկյանը, ևս մեկ անգամ վերահաստատելով, որ նման որոշում կայացվել է ու օգոստոսին։ Continue reading

Ըստ Շահնազարյանի, ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի, որպես ինքնուրույն քաղաքական գործոն

2 Nov

Խիստ ուշագրավ տեսակետ է հայտնել նախկին ՀԱԿ-ական Դավիթ Շահնազարյանը։ Ըստ բանախոսը, ՀԱԿ-ն այև դադարել է հանդիսանալ, որպես ինքնուրույն քաղաքական գործոն։ Շահնազարյանն առհասարակ աբսուրդային է համարում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երբ առկա երկու բեևեռներն էլ՝ իշխանականն էլ, ԲՀԿ-ն էլ, քրեաօլիգարխիկ կառույցներ են, որոնք փորձում են այլ քաղաքական ուժերին մարգինալ դարձնել, ինչը բավականին հաջող է ստացվում։

Անդրադառնալով ՀԱԿ-ի այն հայտարարություններին, թե արտահերթ նախագահական ընտրություններ անց կացնելու հարցը մնում է օրակարգային, Շահնազարյանը հայտարարել է, որ նման բան չկա, որովհետև այդ պահանջը մնաց պատմության գրկում, իսկ ինչ վերաբերում է հենց ընտրություններին, ապա ըստ քաղաքական գործչի, լինելու են ոչ թե ընտրություններ, այլ քվեարկություն, քանզի քաղաքացիները անսահման հիասթափված են ու ոչ մի հույս չեն կապում ընտրությունների հետ։ Continue reading

Ազատամարտիկին դատում են, իսկ պնակալեզներին հերոսացնում

24 Oct

Շատ արդի ու ցավոտ խնդրի է անդրադարձել 168 Ժամը՝ հարցազրույց վերցնելով Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանից, «Գյումրի» գումարտակի կազմում չորս տարի է անցկացրել ռազմաճակատում։ Ազատամարտիկին արդեն 2 տարի է դատում են՝ փաստաթղթեր կեղծելու ու պետությունից թոշակ շորթելու մեղադրանքով։ Ծանոթանալով ընդհանուր հարցազրույցի բովանդակությանը, միանգամից աչք զարնեց մի թեթև անհամապատասխանություն, որովհետև Բաղդասարյանը նշում էր, թեժ մարտական գործողությունների մասնակցել է 1993-1998թթ., բայց ինչպես հայտնի է, թեժ մարտական գործողություններն ավարտվեցին 1994 թվականի մայիսին։ Այդուհանդերձ, սա ես այդքան էլ էական չեմ համարում, ի վերջո ազատամարտիկը կարող էր վիրավորվել 1993-1994 ժամանակահատվածում, որոնք ամենադաժանն էին ու քննարկվող հարցի էության վրա էլ չի ազդում, որովհետև գլխավոր հարցն ըստ իս՝ նրանում է, որ պատերազմից հետո հերոսացվեցին հաճախ անարժան ու բարութի հոտն անգամ չառած ճղճիմներ, կամ ինչպես հենց ինքը՝ ազատամարտիկն է նշում՝ խոսելով Մանվել Գրիգորյանի«էն ժամանակ  ում որ բանի տեղ չէիր դնում, ում որ ծեծի էիր ենթարկում սաղ օրը, հիմա հերոս են սարքել, քո կողքին են, իսկ ինձ այսօր մենակ եք թողել»… Continue reading

Ինչո՞ւ է Սիվիլիթասը թաքցնում Հանթսմանի մեկնաբանությունը

17 Oct

Պարզվում է Հանթսմանն այնուամենայնիվ մեկնաբանություն է արել՝ կապված Սիվիլիթասի գործի հետ։ Սա պարզել են 1in.am լրագրողները, երբ կապնվել են նրա գրասենյակի հետ, որտեղից նրանց հայտնել են, որ Հանթսմանի մեկնաբանությունը ուղղարկվել է Սիվիլիթասին դեռ շաբաթներ առաջ, իսկ երբ լրագրողները փորձել են Սիվիլիթասից ճշտել, թե ինչո՞ւ չի հրապարակվում այդ տեղեկատվությունը և արդյո՞ք Սիվիլիթասում ստացել են Հանթսմանի մեկնաբանությունը, դա չի հաջողվել, որովհետև զանգերն անպատասխան են մնում։
Իրոք զարմանալի շրջադարձ է ստանում այս գործը։ Ի՞նչ պետք է ասած լիներ Հանթսմանը, որ Սիվիլիթասն էլ հարկ չի համարում հրապարակել, գուցե Հանթսմանն այնուամենայնիվ այնքան էլ հիացած չէ այն հանգամանքով, որ իր նվիրաբերած փողերը տնօրինվել են այնպես, ինչպես տնօրինվել են… ամեն դեպքում, մենք մենակ կանխագուշակումներ արող ենք անել, քանի դեռ Սիվիլիթասից չեն պարզաբանել, որովհետև համաձայնվեք, իրավիճակն իրոք շատ տարօրինակ է։

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը պարզաբանում է Պետրոսին վիրավորելու փաստը (Video)

16 Oct

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի և «Կենտրոն»հեռուստաընկերության հաղորդավոր Պետրոս Ղազարյանի վեճը համացանցում բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել: Սակայն Արմինե Օհանյանի կարծիքով` չարժեր այդ հարցն այդպես քննարկել:

Ինչո՞ւ Էրեբունի Երևան 2794 միջոցառումներին Հախվերդյանը, Վախթանգ Հարությունյանը… չեն մասնակցի

10 Oct

Մեր քաղաքապետարանը հերթական «հանճարեղ» սխալն է թույլ տվել, այս անգամ էլ կապված Էրբունի-Երևան տոնակատարությունների հետ։ Հերիք չէ այս տարի անցկացվելիք միջոցառումների համար բյուջեից հատկացվել է աննախադեպ մեծ գումար, որը տեղով բազմաթիվ հարցեր է առաջացնում, դեռ մի բան էլ պարզվել է, որ անգամ այդքան փողով չեն ֆայմել/չեն ուզեցել ընդգրկեն Երևանի անբաժան մշակութային մաս կազմող հեղինակային երգի ժանրը։ Աուտում են հայտնվել այնպիսի մեծանուն երևանցիներ, ինչպիսիք են Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Վախթանգ Հարությունյանը և այլ անվանի հեղինակային երգի կատարողներ, որոնք տարինոր շարունակ գովերգել են մեր քաղաքը, կերտել են նրա լիրիկական կերպարը։ Continue reading