Archive | August, 2017

Հայաստանի Ձայնի 4-րդ եթերաշրջանի ժյուրիի կազմը սարսափելի է

29 Aug

Այսօր ազդարարվեց 2 տարի դադարից հետո կրկին հեռարձակվելիք «Հայաստանի ձայնը» նախագծ 4-րդ եթերաշրջանի ժյուրիի կազմը և այդ կազմը սարսափելի է։ Խոսքը արտաքին տվյալների մասին չէ, ոչ էլ նախանձությունից, պարապությունի, կամ էլ, ինչպես հաճախ են նշում նման գրառումների մեկնաբանություններում՝ աբիժնիկության մեջ չէ։ Նախ, եկե՛ք հասկանանք, թե ինչ է իրենից ներակայցնում այս նախագիծը ու ինչ գործառույթներ են վերագրված ժյուրիի անդամներին։

Похожее изображение

Ի տարբերություն այլ համանման մրցույթների, այստեղ ժյուրին ավելի շուտ ուսուցչի կարգավիճակ ունի, քան գնահատական դնողի։ Այլ կերպ ասած՝ առաջին փուլում ցրում է թույլ մասնակիցներին ու 4 անդամներից յուրաքանչյուրը ընտրում է իր թիմը, որոնց էլ սկսում է մարզել, վարկեպտացնել բեմարվեստի ու երգի հարցում, որպեսզի վերջում լավագուններից լավագույնները մուտք գործեն էստրադա՝ արդեն որպես կայացած ու խոստումնալից արտիստներ։ Ընդ որում, ցանկալի է, որ ժյուրիի անդամները ոճային, ճաշակային ու այլ բեմական առումներով իրարից տարբերվեն, որպեսզի ինչ-որ բազմազանություն լինի մոտեցումների ու հրամցվող երաժշտության մեջ։ Հիմա եկեք հերթով դիտարկենք նոր ժյուրիի անդամներին ու տեսնենք, թե որքանո՞վ են նրանք համապատասխանում այս չափորոշիչներին։

Արամե 

Կներե՛ք, բայց անհամեստ մի հարց․ Արամեի գոնե 3 տարբեր երգ՝ առանց գուգլի ու յութուբի օգնությանը դիմելու, կարո՞ղ եք հիշել։ Ախր բացարձակ միապաղաղ, միատիպ ու նույնիսկ՝ ձանձրալի կատարող է։ Չեմ ասում վատ մարդ է, չեմ ասում թուրքական մուղամ է երգում, բայց Արամեն ասես հայկական էստրադայի Բույնովը լինի․ բոլորը գիտեն նրան, բոլորը հիշում են, որ մի հատ հիթ դարձած երգ ունի, ինքը բոլոր աստղային տուսովկաներում կա, բայց իրան ոչ ոք առանձնապես չի սիրում ու լուսաֆորի տակ սպասելիս՝ կողքի մեքենայից երբեք Արամեի երգ չես լսի։ Այլ կերպ ասած՝ աստղային միջակություն, որին ավելի շատ ճանաչում են 2 մետրանոց բոյի, քան՝ յուր երգացանկի համար։ Ու ի՞նչ պետք է սովորեցնի նա իր սաներին․․․

Սոֆի Մխեյան

Լո՞ւրջ։ Այսինքն, նախորդ երեք եթերաշրջանների ժյուրիների միջի ծաղիկն էլ Սոֆին էր, որ բոլորը փոխվեցին, իսկ այ Սոֆիին պահելը կենաց-մահու հարց էր։ Ո՛չ Արտո, ո՛չ Եվա Ռիվաս, ո՛չ Սոնա, ո՛չ Շուշան, ո՛չ Հայկո, ո՛չ Միքայել․․․ հենց Սոֆի։ Ու ամոթ չլինի հարցնել, ի՞նչ է երգում Սոֆին։ Կամ երբ ժյուրի էր՝ ի՞նչ արեց։ Գոնե մենահամերգ տված կա՞, թե՞ աստղային մասսովկաներում է նկատվում միայն։ Իսկ եթե տար, քանի՞ մարդ տոմս կառներ ու կգնար այդ համերգին։ Լավ, դա էլ մի կողմ, հիմա նույն Սոնան էլ եսիմ ինչ մի երաժիշտ չէ ինձ համար, բայց Սոնան գոնե շոու էր կարողանում անել, էպատաժի ու սկանդալի աստվածն էր Սոնան՝ Հայասանի Ձայնի կոնտեքստում։ Իսկ Սոֆին ի՞նչ։ Առաջին եթերաշրջանում իրա մասնակցությունից մեկ այն եմ հիշում, որ տեղը նստած անկապ ու տարօրինակ ձայներ և բացականչություններ էր հանում, մեկ էլ այն, որ երբեմն մասնակիցները ավելի մանթո տեսք էին ունենում, երբ միայն Սոֆին էր շրջվում, քան երբ ոչ ոք չէր շրջվում։

Նունե Եսայան

Այ, եթե լիներ պետական միջոցներից թույն թիքաներ կպցնելու ու հետո այդ փողերը լվանալու մրցույթ, ապա Նունե Եսայանը իդեալական կլիներ։ Ժյուրի էլ չէ, պետք է մաստեր-սենսեյի կոչում տային։ Մենակ սեպտեմբերի 21-ի իր համերգի աստղաբաշխական հոնորարի (պետբյուջեից), ու իրեն իսկ պատկանող բարեգործական հիմնադրամի միջոցով այդ հոնորարի լվացման պատմությունը պետք է ուսումնասիրեն իրավագիտական ֆակուլտետում։ Բայց ի՞նչ կապ ունի դա Հայաստանի Ձայնի հետ։ Հետո, եկե՛ք անկեղծ լինենք, սա Հայաստանի՞ Ձայնն է, թե՞ Սփյուռքի Ճիչը։ Ի՞նչ ակտուալություն ունի Նունեի ռեպերտուարը Հայաստանում, այն էլ՝ մեր օրերին, այն էլ՝ մերօրյա Նունե Եսայանի կատարմամբ։ Նունեն մոդա էր 90-ականներին, այն էլ՝ հիմնականում Բեյրութ-մեյրութներում, այն էլ՝ «Մասիսի քովեն մեռնիմ» ռազմահայրենասիրական խմբակի հետևորդների շարքերում։ Բայց դե, երևի պարզել են, որ հեռուստադիտողը նավթալինային քաղց ունի ու Նունեն կբոմբի․․․

Սևակ Խանաղյան 

Մի քիչ հուսադրող էլի Սևակն է, բայց միևնույն է՝ լուրջ չէ։ Մարդն ինքն էր դեռ երեկ նման հեռուստանախագծերի մասնակից, ընդ որում՝ նման ֆորմատի շոուներին մասնակցության հաջող փորձ միայն Ուկրաինայում ունեցավ, իսկ այսօր նա արդեն ոչ ավել, ոչ պակաս՝ միանգամից ժյուրիի անդամ է։ Բան չունեմ ասելու, տաղանդավոր տղա է, թեև չեմ կարող ասել, որ նրա ողջ երգացանկն եմ համարում հաջողված, բայց արդյո՞ք Սևակի այսօրվա փորձառությունն ու մակարդակը բավարար են՝ նման դիրք զբաղեցնելու համար։ Սա նման է նրան, որ տաղանդավոր լեյտենանտին միանգամից զորամասի հրամանատար նշանակեն ու տան գնդապետի կոչում։ Այն փաստը, որ Սևակը Ուկրաինայում հաջողության է հասել, դեռ չի նշանակում, որ նա դատապարտված է հաջողության Հայաստանում, որովհետև եթե հայերը Սևակին երկրպագում էին խալխի երկրում մրցույթի մասնակցող հայ լինելու համար, ապա այստեղ նա մրցելու է այլ հայերի հետ ու մեծ հաշվով՝ ինքն էլ չի մրցելու, այլ իր սաները։ Ի վերջո, կարող ես լինել լավ երգիչ ու լավ երաժիշտ, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է նաև լավ ուսուցիչ լինես։ Չեմ ասում անհնար է, բայց շատ ռիսկային է։

Եվ վերջում, կրկին վերադառնանք էպատաժին ու շոուի էլեմենտներին։ Ես այդպես էլ չտեսա, թե այս ժյուրիի մեջ ովքեր են լինելու շոու անողները։ Գրեթե բոլորն էլ հանգիստ ինտրովերտներ են՝ սուսիկ-փուսիկ և ոչ կոնֆլիկտային, ու ես չեմ պատկերացնում՝ ոտքով կոճակը սեղմող, իրար հետ վիճող, նեղացող, բարիշող, ոգևորվող ու ընկրկող կերպարը/կերպարները ովքեր են լինելու։ Չէ՞ որ այս նախագիծը նաև նման բաների համար է պոպուլյար ու մարդիկ նման դրվագներն են քննարկում, իսկ հետո՝ հիշում։ Ասածիս առհավատչյան էլ թող լինեն ձեր հիշողությունները՝ նախկին եթերաշրջաններից․ ձեռքներդ դրեք սրտներիդ ու ասե՛ք, թե ո՞ր դրվագներն են տպավորվել ձեր մոտ։

Երբ դատարկախոսում են աստղերը․ Լիլիթ Հովհաննիսյան

25 Aug

Լիլիթ խանումը Հովհաննիսյանը որոշել է կլիենտուրայի բազան թարմացնել ու իր ուժերը փորձել պարսկական ռեպերտուարում։ Երևում է, որ թուրքական ու արաբական կլկոցները ու մելիզմները արդեն կորցրել են իրենց ակտուալությունը, իսկ Լիլոն պարապ մնալ չի ուզում։ Մյուս կողմից, Լիլոն ջակել է, որ կարող է ֆեյսբուքցիներն ու բլոգերները իրեն խաչեն, եթե հիմա էլ սկսի պարսկերեն կլկացնել, դրա համար վաղօրոք կռուտիտներով նախապատրաստում է լսարանին։

Ու քանի որ այդ վաղօրոք կռուտիտը իդեալապես համապատասխանում է «Երբ տուֆտում են դատարկախոսում են» ձևաչափին, ես չէի կարող անտեսել այս թուրքական երգի մեծանուն այս աստղի նոր զեղումները։

Լիլիթ Հովհաննիսյանն ու ինտերնացիոնալը

«Ամեն օր էլեկտրոնային փոստիս նամակներ եմ ստանում ազգությամբ պարսիկ իմ երկրպագուներից»

Լիլիթը՝ լինելով շատ բարի աղջիկ, պարզապես չի կարող անտեսել իր փոստին եկող պարսիկ երկրպագուների նամակները։ Հա՛, հաստատ թեման Նովրուզի ժամանակ Հայաստան եկող հարուստ պարսիկ զբոսաշրջիկները չեն ու նրանց համար փակ կորպորատիվներում պարսկերեն երգելուց ակնկալվող կլորիկ հոնորարները։ Այլ այն 100500 նամակները, որոնք պարսիկներն օրնիբուն գրում են Լիլոյին՝ աղերսելով, որ վերջապես պարսկական էլ երգի։ Похожее изображение

Ենթադրում եմ, որ մինչև այս էլ թուրք և ադրբեջանցի երկրպագուներն էին Լիլոյի էլեկտրոնային փոստը դիվադադար անում, դրա համար էլ խեղճը էս քանի տարի է թուրքական կլկլոցի ռեժիմից չի կարողանում դուրս գալ։ Մնում է հուսալ, որ Լիլիթին չուկչա երկրպագուները նամակներ չեն գրի ու խնրի, որ իրենց ժողովրդական երգարվեստից էլ մի քիչ ձոնի աշխարհին։

Լիլիթ Հովհաննիսյանն ու մեծերը

«Այդ երգի որոնման ժամանակ հասկացա, որ շատ մեծանուն հայ երգիչներ (Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան և այլք) երգացանկում միշտ ունեցել են պարսկերեն երգեր»

Ախր Լիլո ջան, հարամություն ես ուզում անել՝ արա, կամ էլ մի արա, բայց ի՞նչ ես կախվել ուզում Ռուբեն Մաթևոսյանից ու այլ մեծանուն երգիչներից։ Շատ անազնիվ ու էժան քայլ է, որի իմաստը սա է․ ժողովուրդ, եթե ինձ քրֆելու եք արսկերենի համար, ապա իրանց էլ կքրֆեք, LAV?

Լիլոյի այս էժան հնարքին կարելի է մենակ մի բան ասել․ Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը ու այլ մեծանուններ, մինչև պարսկերենին անցնելը՝ հարստացրել են նախ հայկական երգարվեստը, իսկ պարսկերեն ու այլ լեզուներով երգել են բացառության կարգով, երգելիս էլ՝ երգել են որակյալ երգեր, որոնք իրենցից արվեստագիտական արժեք են ներկայացնելու։ Իսկ դո՛ւ, Լիլո՛, վստահ եմ՝ էլի ցածրակարգ տաշիտուշիի ու պորտապարի մակարդակի բան ես երգելու։ Ասեմ ավելին, վաստահ եմ, որ միակ փոփոխությունը թւրքական կլկլոցների հարցում լինելու է այն, որ եթե առաջ հայերեն էի կլկլացնում, ապա հիմա նույն թուրքական կլկլոցը պարսկերենով ես անելու։ Համ էլ, աղջիկ ջան, մի քիչ զուսպ եղի․ դու ո՜ւր, Մաթևոսյանն ու Համբարձումյանն ո՜ւր․․․

Լիլիթ Հովհաննիսյանն ու վետերոկային երաժշտությունը

Լիլո ջան, ոչ մեկ չի ուրանում, որ դու լավ երգչուհի դառնալու պոտենցիալ ունեիր, բայց դու գնացիր այլ ճանապարհով։ Դժվարանում եմ ասել, թե ինչն էր նման որոշման հիմքում՝ այն, որ ամուսինդ համարում է, որ պորտապարն ու ադրբեջանական երաժշտությունը հայ կնոջ գենի մեջ է, թե՞ պարզապես հասկացել ես, որ մեր ազգի մի զգալի հատված մեծացել է Զեյնաբ Խանլարովայի ու այլ թուրքական մուղամների վրա ու պահանջարկը չի փոխվել և դու էլ ապահովում ես համապատասխան առաջարկ։ Ինչևէ, շոու բիզնեսը՝ բիզնես է ու դու ազատ ես ռեպերտուարիդ ընտրության հարցում։ Դու ուզում ես փող աշխատել ու լավ տարբերակ ես գտել, մալադեց։ Բայց պետք է հասկանալ, որ երաժշտական թռեշ մատուցելիս դու ոչ միայն մուղամ սիրողների գովասանքին ես արժանանալու, այլ նաև չսիրողների քլնգոցին։ Դրա համար, խելոք քո կլկլոցները արա ու մի փորձի՛ր ցածրորակ ապրանքդ վրաներս սաղացնել՝ պատսպարվելով Մաթևոսյանի ու Համբարձումյանի կերպարների հետևում։ Նրանք մեծություններ են, իսկ դու լավ գումար աշխատող, բայց այդուհանդերձ՝ վետերոկային երաժշտության աստղ։ Այսքանը։

Երբ դատարկախոսում են աստղերը․ Սյուզաննա Սեդրակյան

22 Aug

Ժամանակին հայտնի դառնալու համար տարիներով պետք է տքնեիր, հազար դուռ ծեծեիր, անդադար ինքնակրթությամբ ու զարգացմամաբ զբաղվեիր։ Դե մի քիչ էլ պետք է բախտ ունենայիր։ Հիմա մի քիչ հեշտացել է հայտնի դառնալը, նամանավանդ՝ եթե աղջիկ ես։ Պետք է իրականում ունենալ 3 բան՝ սմարթֆոն, սիրուն ծիծիկ ու պատրաստակամություն՝ սիրուն ծիծիկը ցուցադրելու ըստ պահանջի «պատեհ առիթներով»։

Սակայն ներածական մասը այսքանով ավարտենք ու անցնենք «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը» խորագրի հերթական հերոսին։ Այս անգամ թիրախում էլի հայտնի չգիտեմինչ մոդել/դերասան/սպորցմեն ու կոմսոմոլի ակտիվիստ Սյուզաննա Սեդրակյանն է՝ յուր մտքի գոհարներով, որոնցով շռայլորեն կիսվել էր այս հարցազրույցում։ Որ ամբողջությամբ չմեջբերեմ, եկեք առանձին կետերով քննարկենք այն։
Похожее изображение
1․ Սկզբումն էր ծիծ․․ բանը, և բանը Սյուզանի մոտ էր

Նախ, ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ կարիք կա հարցազրույց անել մեկի հետ, ում փառքի կածանը բացվել է ստորև բերված նկարով ու ում միակ «ասելիքը» իր մարմնի կլորավուն վերջույթներն են։ Ես իհարկե հասկանում եմ, որ մի հասարակությունում, որտեղ բնակչության մի զգալի շերտ տառապում է սպերմատոքսիկոզից, ընդ որում՝ անկախ նրանից, թե որ սեռին է պատկանում, թափանցող ծիծիկներով այս նկարը հերիք է, որպեսզի աժիոտաժ առաջացնես ու անգամ մեդիա կերպար դառնաս։ Բայց հարցազրո՞ւյց։ Ի՞նչ պետք է ասեր նա։ Բայց դե քանի-որ ինչ-որ բան տուֆտել ա ասել ա, եկեք վերլուծենք։

Картинки по запросу syuzanna sedrakyan

2․ Սյուզանն ու ծանր աշխատանքային առօրեան

Պատկերացնո՞ւմ եք, միջին վիճակագրական ղզղնածը օգտատերը մտնում է հղումով, որ сиськи-попки տեսնի, բայց առը հա, թե։ Նա սկզբում պետք է պարզի, որ Սյուզանը մի անմարդկային աշխատանքային գրաֆիկ ունի ու չի կարողանում օտպուսկ գնա։ Ավելին, մի էնպիսի ծանր պատկեր է նկարագրվում, որ տպավորություն է ստեղծվում, որ մարդը ոչ թե սաղ օրը լողավազաններում, սպա սալոններում, հյուրանոցներում, մոթելներում ու Գոմո ԿամոԲլոգի իվենթներին ա տժում, այլ Ֆայլաբազարում դաշնամուր բարձրացնող-իջացնող բրիգադի կրտսեր մասնագետ ա աշխատում։ Որպեսզի պատկերացում կազմեք Սյուզաննայի աշխատանքային առօրեայից, բավական է մտնել նրա ինստագրամյան էջը ու հետևել ակտիվությունը․․․

3․ Սյուզանն ու մատչելիությունը

Ուշադրությո՛ւն, ժողովո՛ւրդ, երիցս հիշեցնեմ, որ սույն մեդիա ֆենոմենը դեռևս հայտնի զուտ ինստագրամյան сиськи-попки ժանրի էջով ու այդ հայտնիություն սկիզբ է առել նրանից, որ մի ինչ-որ երրորդ սորտի ինվենթի ժամանակ թափանցիկ շորով էր ներկայացել։ Փառքի կուլմինացիան էլ ինչ-որ երրորդ սորտի հիփ-հոփ կլիպում ծիծիկներով աղջկա կերպարի մարմնավորումն է եղել, բայց մարդը այնպիսի քամհարանքով է խոսում մոդելինգով զբաղվողների մասին, ասես Շինդլերից Ցուցակում ֆիլմի գլխավոր դերակատարն է։ Մեջբերենք մեր բարձրաշխարհիկ պրոֆեսիոնալին։

Похожее изображение

«․․․Մինչ այս միշտ մերժել եմ օտար երկրներից եկած առաջարկները, որովհետև ինձ համար խորթ է աշխատել օտար մարդկանց հետ՝ օտար միջավայրում․․․»

«․․․ Խնդիրն այն է, որ ես ինձ համարում եմ ոչ թե պոդյումային մոդել, այլ ֆոտոմոդել: Ինձ համարում եմ ավելի շատ գովազդային դեմք, տեսահոլովակների աստղ։ Մարդիկ, մոդել ասելով, հասկանում են պոդյումի վրա քայլող աղջիկներին, ես այդպիսին չեմ, իմ աշխարհն այլ է․․․»

Ու ևս մի ցիտատ, որը ինձ տապալեց պարզապես․

«․․․ Չնայած կա մեծ հավանականություն , որ ես կհաղթեմ Բուլղարիայում տեղի ունենալիք «Միսս ինթերնեշնլ 2017» մրցույթը, ինչպես պնդում են կազմակերպիչները, կմերժեմ առաջարկը՝ չդավաճանելով իմ ոճին և սկզբունքներին: Ամենը չեմ խառնի իրար, ինչպես խառնում են մյուս մոդելները: Ես ինձ այդքան մատչելի չեմ դարձնի

Հարգելի զվյոզդ, կներես, որ հիշեցնում եմ, բայց երբ տենց հեգնական խոսում ես պոդիումի վրա քայլողներից ու քեզ համարում ես գովազդային դեմք ու տեսահոլովակների աստղ, մոտս բուռն ցանկություն է առաջանում հարցնել քեզ․․․

– Արածդ գովազդը հոթելներ ու մոթելներ չե՞ն, որոնք Հայաստանում առավելապես օգտագործում են, այսպես ասած, կուրտիզանուհիների հետ հանդիպելու համար։ Տեսահոլովակի աստղն էլ ո՞րն ա, էն որ մասսովկայի մի մաս ես ու շեշտը դրվում է ոչ թե կերպարիդ, այլ բարեմասնություններիդ վրա՞․․․

Էս որ հիմա ես սենց ինքնագնահատականով, բա որ մի հատ էլ դեր առաջարկեն, որտեղ երկու բառ էլ խոսել է պետք, էդ ժամանակ ի՞նչ կլինի։ Կարո՞ղ է էգոյիդ ու ամբիցիաներիդ ծանրությունից գրիժա ստանաս։

Մատչելիությունն էլ սպանեց։ Փաստորեն, գեղեցկության մրցույթին մասնակցելը մատչելի է դարձնում, իսկ այ ծիծիկ-տուտուզով պսպղալը համարյա տարազ հագնելուն հավասար հայեցի կեցվածք է և մարդիկ նարներիդ նայելով երկմտում են, թե դու կարմիր դիպլոմով կենսաբա՞ն ես, թե՞ մաթեմատիկական գիտությունների դոկտոր։

4․ Սյուզանն ու անձնականը

Եվս մի «հանճարեղ» հատված հարցազրույցից․․․

–Նշեցիր, որ կողքիդ ունես սիրելի անձնավորություն։ Ո՞վ է նա։

–Իմ հազարավոր երկրպագուներին դա դուր չի գա, ոմանց, գուցե, տխրեցնի: Իմ կյանքում առաջնայինն անձնականն է: Չեմ վախենում բարձրաձայնել, որ ընտրյալ ունեմ, ես երջանիկ կին եմ: Այսքանով կսահմանափակվենք: Իմ անձնական կյանքը երբեք հանրային չեմ դարձնի: 

Ուղղակի երկրպագուներ էլ չէ, այլ հազարավոր երկրպագուներ, Կա՛ռլ։ Ոմանց կարող է դուր չգալ ու անգամ տխրացնել, հասկանո՞ւմ ես, Կա՛ռլ։ Ասում եմ, սենց գնա, հաստատ գռիժայի զոհ ա դառնալու սա։ Աղջիկ ջան,  եթե դու դրույք ես արել սեքսուալ ու էպատաժ անող կերպարի վրա, դա իհարկե քո իրավունքն ու ընտրությունն է, բայց պետք է հասկանաս, որ նման կերպարը «հազարավոր երկրպագուներիդ» մոտ ոչ այնքան զգացմունքային, որքան էրեկտիվ պրոցեսսներ են առաջացնում, որոնց պարագայում դու մենակ ես, թե տղամարդու և անգամ տղամարդկանց բույլի հետ, ոչ մի նշանակություն չունի և ոչ մեկին վստահաբար չի տխրեցնի։

5․ Սյուզանն ու պոռնոն

Մեծն արտիստը պնդում է, որ այնուամենայիվ ունի որոշակի տաբուներ և, մեջբերում եմ․․․

«․․․Աշխարհում չի կարող գտնվել փողի որևէ չափ, հանուն որի ես կնկարահանվեմ սեռական ակտ պարունակող ֆիլմում կամ տեսահոլովակում․․․»

Սյուզանի իրավունքն է նման պնդում անելը։ Ձեր ու իմ իրավունքն էլ նման պնդմանը հավատալ-չհավատալն է՝ ելնելով վերոգրյալից 🙂

Հետգրության փոխարեն

Ես իրականում չար ու նախանձ չեմ, ոչ էլ անձնական ատելություն ունեմ քննարկվող հերոսներից որևէ մեկի նկատմամբ, բայց երբեմն պետք է ճիշտը ասել մարդկանց երեսներին, թե չէ հեղեղել են ամբողջ շոուբիզնեսն ու մեդիան և դա էլ հերիք չէ, իրար հերթ չտալով սուտի բարեպաշտ, ինտելեկտուալ, տաղանդաշատ ու պրետենցիոզ կերպարներից են հանդես գալիս։ Դե դուք շարունակեք գալ, ես էլ շուտ-շուտ այ սենց կանդրադառնամ ձեզ:

Երբ դատարկախոսում են աստղերը․ Շուշան Երիցյան

21 Aug

Քանի որ մեր աստղիկների մոտ հերթական սեզոնային սրացումն է սկսել ու իրար հերթ չտալով հարցազրույցներ են տալիս, այն էլ այնպիսի մի վեհ դիրքերից, որ քեզ թվում է, որ խոսողը Կոնֆուցիոսի ու Սոֆի Լորենի հիբրիդ է, որոշել եմ ես էլ մի յուրահատուկ խորագիր սկսել, որը կարելի է անվանել «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը»։ Խորագրիս առաջին զոհն էլ հերոսն էլ թող լինի հայտնի չգիտեմինչ դերասանուհի ու մոդել Շուշան Երիցյանը, ով օրերս հարցազրույց էր տվել այն մասին, թե բնավորության ինչպիսի գծեր չի սիրում տղամարդկանց մեջ։

Картинки по запросу Շուշան Երիցյան

Ըստ էության, հարցազրույցը տեղով իսկ զավեշտ է, բայց եկեք կետ առ ետ ծանոթանանք պլաստմասսայի ինդուստրիայի ձեռքբերումների այս մարմնավորման մտքի գոհարների հետ։

Շուշան Երիցյանն ու հարաբերականության տեսությանը

«Հումորի զգացում չունեցող տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը հումորի զգացում չի ունենում։ Նման տղամարդու հետ շփվելն անհետաքրքիր է։ Ինչպես Ալբերտ Էյնշտեյն է ասել` այն մարդիկ, որոնք հումորի զգացում չունեն, ինտելեկտուալ առումով զարգացած չեն։» Continue reading