Archive | October, 2012

Ազատամարտիկին դատում են, իսկ պնակալեզներին հերոսացնում

24 Oct

Շատ արդի ու ցավոտ խնդրի է անդրադարձել 168 Ժամը՝ հարցազրույց վերցնելով Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանից, «Գյումրի» գումարտակի կազմում չորս տարի է անցկացրել ռազմաճակատում։ Ազատամարտիկին արդեն 2 տարի է դատում են՝ փաստաթղթեր կեղծելու ու պետությունից թոշակ շորթելու մեղադրանքով։ Ծանոթանալով ընդհանուր հարցազրույցի բովանդակությանը, միանգամից աչք զարնեց մի թեթև անհամապատասխանություն, որովհետև Բաղդասարյանը նշում էր, թեժ մարտական գործողությունների մասնակցել է 1993-1998թթ., բայց ինչպես հայտնի է, թեժ մարտական գործողություններն ավարտվեցին 1994 թվականի մայիսին։ Այդուհանդերձ, սա ես այդքան էլ էական չեմ համարում, ի վերջո ազատամարտիկը կարող էր վիրավորվել 1993-1994 ժամանակահատվածում, որոնք ամենադաժանն էին ու քննարկվող հարցի էության վրա էլ չի ազդում, որովհետև գլխավոր հարցն ըստ իս՝ նրանում է, որ պատերազմից հետո հերոսացվեցին հաճախ անարժան ու բարութի հոտն անգամ չառած ճղճիմներ, կամ ինչպես հենց ինքը՝ ազատամարտիկն է նշում՝ խոսելով Մանվել Գրիգորյանի«էն ժամանակ  ում որ բանի տեղ չէիր դնում, ում որ ծեծի էիր ենթարկում սաղ օրը, հիմա հերոս են սարքել, քո կողքին են, իսկ ինձ այսօր մենակ եք թողել»… Continue reading

Ինչո՞ւ է Սիվիլիթասը թաքցնում Հանթսմանի մեկնաբանությունը

17 Oct

Պարզվում է Հանթսմանն այնուամենայնիվ մեկնաբանություն է արել՝ կապված Սիվիլիթասի գործի հետ։ Սա պարզել են 1in.am լրագրողները, երբ կապնվել են նրա գրասենյակի հետ, որտեղից նրանց հայտնել են, որ Հանթսմանի մեկնաբանությունը ուղղարկվել է Սիվիլիթասին դեռ շաբաթներ առաջ, իսկ երբ լրագրողները փորձել են Սիվիլիթասից ճշտել, թե ինչո՞ւ չի հրապարակվում այդ տեղեկատվությունը և արդյո՞ք Սիվիլիթասում ստացել են Հանթսմանի մեկնաբանությունը, դա չի հաջողվել, որովհետև զանգերն անպատասխան են մնում։
Իրոք զարմանալի շրջադարձ է ստանում այս գործը։ Ի՞նչ պետք է ասած լիներ Հանթսմանը, որ Սիվիլիթասն էլ հարկ չի համարում հրապարակել, գուցե Հանթսմանն այնուամենայնիվ այնքան էլ հիացած չէ այն հանգամանքով, որ իր նվիրաբերած փողերը տնօրինվել են այնպես, ինչպես տնօրինվել են… ամեն դեպքում, մենք մենակ կանխագուշակումներ արող ենք անել, քանի դեռ Սիվիլիթասից չեն պարզաբանել, որովհետև համաձայնվեք, իրավիճակն իրոք շատ տարօրինակ է։

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը պարզաբանում է Պետրոսին վիրավորելու փաստը (Video)

16 Oct

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի և «Կենտրոն»հեռուստաընկերության հաղորդավոր Պետրոս Ղազարյանի վեճը համացանցում բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել: Սակայն Արմինե Օհանյանի կարծիքով` չարժեր այդ հարցն այդպես քննարկել:

Արզաքանցյանը գիտի, թե ով է ուզում իրեն սպանել…

12 Oct

Աբսուրդային պնդումներով այս աստիճան հարուստ հարցազրույցի ես վաղուց չէի առնչվել։ Ուշադրությանս կենտրոնում հայտնվեց ԱԺ նախկին պատգամավոր և Հայստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Տիգրան Արզաքանցյանի հարցազրույցը, որտեղ վերջինս բողոքում է այն փաստի կապակցությամբ, որ օրերս նրա 4 թիկնապահներին բերման են ենթարկել Սայաթ Նովա փողոցից, մինչդեռ, ըստ օլիգարխի պնդման, իր կյանքին իրական վտանգ է սպառնում և իր բոլոր բողոքները ոստիկանություն մնացել են անարդյունք։

Պարոն Արզաքանցյան, ասում են, որ թիկնապահների զինաթափման գործընթացի շրջանակներում Երեւանի կենտրոնական փողոցներից մեկից զինաթափել եւ բերման են ենթարկել Ձեր թիկնապահներին:

Դեպքը տեղի է ունցել Սայաթ-Նովա փողոցում: Նախ իմ թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են, եւ իրենք կարող էին զանգ տալ իրենց աշխատակիցներին ու հրավիրել բաժին: Ստացվում է, որ իրենք զինաթափել են իրենց աշխատակիցներին: Սա շոու է, բայց, թե ո՞ւմ համար են այս շոուն իրականացնում, ես չգիտեմ: Եթե իրենց ցանկանում են այս կերպ ցույց տալ, որ աշխատում են թող ցուցադրեն: Մենք պայմանագիր ունենք եւ օրինականության շրջանակներում ենք աշխատում նրանց հետ: Continue reading

Ինչո՞ւ Էրեբունի Երևան 2794 միջոցառումներին Հախվերդյանը, Վախթանգ Հարությունյանը… չեն մասնակցի

10 Oct

Մեր քաղաքապետարանը հերթական «հանճարեղ» սխալն է թույլ տվել, այս անգամ էլ կապված Էրբունի-Երևան տոնակատարությունների հետ։ Հերիք չէ այս տարի անցկացվելիք միջոցառումների համար բյուջեից հատկացվել է աննախադեպ մեծ գումար, որը տեղով բազմաթիվ հարցեր է առաջացնում, դեռ մի բան էլ պարզվել է, որ անգամ այդքան փողով չեն ֆայմել/չեն ուզեցել ընդգրկեն Երևանի անբաժան մշակութային մաս կազմող հեղինակային երգի ժանրը։ Աուտում են հայտնվել այնպիսի մեծանուն երևանցիներ, ինչպիսիք են Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Վախթանգ Հարությունյանը և այլ անվանի հեղինակային երգի կատարողներ, որոնք տարինոր շարունակ գովերգել են մեր քաղաքը, կերտել են նրա լիրիկական կերպարը։ Continue reading

McDonalds-ի 10 լավագույն ճաշատեսակները (Photo)

9 Oct

BigSpicy Paneer Wrap ճաշատեսակը նման է սովորական հնդկական փողոցային ճաշատեսակներին` կծու և միաժամանակ բուսական: Ռոլը հիթ է դարձել Հնդկաստանում միանգամից 271 McDonalds-ի ռեստորաններում: Ուտեստը պատրաստվում է պանրից: Այն McDonalds-ի նոր բուսական սննդատեսակներից է:
Continue reading

Որտեղի՞ց նախկին նախարարի որդուն միլլիոն դոլար

8 Oct

Մենք ապրում ենք այնպիսի քաղաքական միջավայրում, որ հիմա բոլորի ուշք ու միտքը «ատկատներն» ու «ատկատչիկներն են», ուստի զարմանալի չէ, որ գրեթե ամեն օր նոր մանրամասներ են բացահայտվում հերթական նախարարի ու նրա ընտանիքի անդամների ունեցվածքների մասին ու ինչպես այլ դեպքերում, այս անգամ ևս բազմաթիվ հարցեր են առաջանում, մասնավորապես. ինչպե՞ս ստացվեց որ ամսեկան 700 դոլար վաստակող նախարարի ընտանիքի անդամների բանկային հաշիվների վրա միայն լեգալ ու երևացող գումարը կազմում է միլլիոնավոր դոլարներ։ Continue reading

Զայրացած վարչապետը հրահանգել է հեռացնել աշխատանքից սոցապ աշխատակիցներին

3 Oct

Երևում է վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ է տոգորվել նախագահի կողմից իրականացված զանգվածային հոգնայից (клизма) և հիմա երանելի պարբերականությանմբ ինքն է «հոգնում» իր ենթակայության տակ գտնվող պետական հաստատություններում աշխատողներին։ Այսպես, դաժան հաշվեհարդարի են արժանացել սոցապ նախարարության աշխատակիցները, որտեղ վարչապետը ստուգայց էր կատարել։
Վարչապետի վերահսկողական ծառայությունը անսպասելիորեն բացահայտել է, որ հենց այս նախարարություն հատկապես շատ են և անգամ համատարած կոռուպցիոն եևույթները, ինչը խիստ զայրացրել է վարչապետին, ով ուղղակի ցնցված է եղել, երբ բացահայտել է, որ օրինակ  հաշմանդամության կարգ տալու համար տրվում է 088 ձեւի ուղեգիր եւ պահանջում 5-20 հազար դրամ։ Այս կապակցությամբ վարչապետը էլ չի դիմացել ու հայտարարել է. Continue reading

Հայաստանը միակողմանիորեն լուծարում է վիզային ռեժիմը ԵՄ երկրների համար

2 Oct

Հայաստանի Հանրապետություն 2013 թվականի հունվարի 1-ից, միակողմանիորեն վերացնում է վիզա ստանալու արգելքը Եվրոմիության և Շենգենյան համաձայնագրի անդամի մի շարք երկրների համար։ Սա բավականին գրագետ քայլ է, քանզի կարող է ունենալ մի քանի տնտեսական և աշխարհաքաղաքական հետվանքներ։
Նախ, այս քայլով տեսականորեն խթանվում է զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան։ Ընդ որում, հարցը ամենևին նրանում չէ, որ Եվրոպացիները մինչ այս նեղվում էին այդ մի քանի հազար դրամից, որ պետքք է վճարեին հայաստանյան վիզայի համար, այլ զուտ հոգեբանական խնդիր է. մարդը ավելի մեծ հավանականությամբ կմեկնի մի երկիր, որտեղ կարիք չկա բյուրոկրատական քաշքշուքների մասին մտածել։ Continue reading

Գերմանահայ ուսանողներն ու գիտնականները դիմել են Սերժ Սարգսյանին

1 Oct

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի  խայտառակ ելույթի կապակցությամ, մի խումբ գերմանահայ ուսանողներ և գիտնականներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին։ Հիշեցնեմ, որ Գերմանիայում ՀՀ դեսպանը մի անգամ էլ «աչքի էր ընկել» այս ձմեռ, երբ կոպիտ ձևով դուրս էև հրավիրել դեսպաննատան շենքիս այնտեղ սպասող հայերին։
Հետաքրքիր է, թե ի՞նչ չափանիշներով են դեսպաններ նշանակվում, հատկապես եվրոպական երկրներում, որովհետև վերջին շրջանում մեր դեսպանությունների գործունեությունը այլ կերպ քան որպես ֆիասկո որակելը խիստ դժվար է։
Գերմանահայերի բաց նամակը՝ ստորև. Continue reading