Archive | November, 2012

Որքա՞ն աշխատավարձ են ստանում տարբեր երկրների ղեկավարներ

30 Nov

3Սթիվ Ջոբսի տարեկան աշխատավարձը կազմում էր 1 դոլար, բայց նա կարող էր իրեն թույլ տալ նման շռայլություն, որովհետև նա հանդիսանում էր նաև Apple-ի համասեփականատեր, իսկ որքա՞ն էն վաստակում նախագահները, չէ՞ որ նրանք թեև չեն հանդիսանում երկրի համասեփականատեր, բայց այնուամենայնիվ այն կառավարում են։ Continue reading

Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը կարող է հաանգեցնել սուր ներքաղաքական պայքարի

21 Nov

Սերժ Սարգսյանի արձակուրդն ավարտվել է և արձակուրդից անմիջապես հետո նախագահը 2-օրյա այցով մեկնել է մոսկվա։ Դժվար չէ կռահել, որ օրակարգում հիմնական թեման ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցության հարցն է լինելու, որովհետև մինչ այժմ Հայաստանը՝ պահպանելով կոմպլեմենտար ու բալանսավորված արտաքին քաղաքականությունը, հանդես էր գալիս այս միջազգային կազմակերպությունում որպես դիտորդ, որպեսզի կարողանա հարաբերություններ զարգացնի Արևմուտքի հետ, միևնույն ժամանակ չզայրացնելով արևելքին։

Բայց կոմպլեմենտարիզմի շրջանը մոտեցել է իր ավարտին ու սրան գումարվում է նաև նախընտրական շրջանը ու հիմա Հայաստնաը՝ ի դեմս երկրի նախագահի երկընտրանքի առաջ է, իսկ ճնշող հանգամանքները համակողմանի են և ազդեցիկ։

Մի կողմից, Սերժ Սարգսյանը երբեք աչքի չի ընկել ԵվրԱզեսի կամ Եվրասիական Միության վերաբերյալ որևէ դեմ կամ կող մեկնաբանություններով, ինչը չես կարող ասել մեր վարչապետի վերաբերյալ, ով ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանի համար միակ հնարավոր տարբերակը Եվրոպայի հետ ինտեգրվելն է։ Continue reading

Փաշինյա՞նն է ՀԱԿ-ից բեխաբար, թե՞ ՀԱԿ-ը՝ Փաշինյանից

3 Nov

Ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ՀԱԿ-ի վերնախավի ներկայացուցիչները իրար հետևից ու հետևողականորեն քար են գցում ԼՏՊ-ից հետո թերևս ամեենապոպուլյար իրենց կուսակցի՝ Նիկոլ Փաշինյանի բոստանը։ Լևոն Զուրաբյանի հայտնի հայտարարությունից հետո, որտեղ նա համագործակցության առաջար էր արել ԲՀԿ-ին, հետևեց ԼՏՊ-ի մաուլի խոսնակի հայտարարությունը, որ նման որոշում կայացվել էր դեռ օգոստոսին՝ ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում, իսկ այսօր Փաշինյանին հերթական պադնոժկա ձոնեց Արամ Մանուկյանը, ևս մեկ անգամ վերահաստատելով, որ նման որոշում կայացվել է ու օգոստոսին։ Continue reading

Ըստ Շահնազարյանի, ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի, որպես ինքնուրույն քաղաքական գործոն

2 Nov

Խիստ ուշագրավ տեսակետ է հայտնել նախկին ՀԱԿ-ական Դավիթ Շահնազարյանը։ Ըստ բանախոսը, ՀԱԿ-ն այև դադարել է հանդիսանալ, որպես ինքնուրույն քաղաքական գործոն։ Շահնազարյանն առհասարակ աբսուրդային է համարում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երբ առկա երկու բեևեռներն էլ՝ իշխանականն էլ, ԲՀԿ-ն էլ, քրեաօլիգարխիկ կառույցներ են, որոնք փորձում են այլ քաղաքական ուժերին մարգինալ դարձնել, ինչը բավականին հաջող է ստացվում։

Անդրադառնալով ՀԱԿ-ի այն հայտարարություններին, թե արտահերթ նախագահական ընտրություններ անց կացնելու հարցը մնում է օրակարգային, Շահնազարյանը հայտարարել է, որ նման բան չկա, որովհետև այդ պահանջը մնաց պատմության գրկում, իսկ ինչ վերաբերում է հենց ընտրություններին, ապա ըստ քաղաքական գործչի, լինելու են ոչ թե ընտրություններ, այլ քվեարկություն, քանզի քաղաքացիները անսահման հիասթափված են ու ոչ մի հույս չեն կապում ընտրությունների հետ։ Continue reading