Archive | October, 2015

Գռդոնո՞ւմ է Միշոն ապէ․․․ հա-հա-հա (Video)

27 Oct

23

Ասել, որ հիասթափված եմ Միշոյի վերջին ալբոմից, կնշանակի ոչինչ չասել։ Ես չէի պատկերացնում, որ Միշոն կարող ա էս կարգի փալաս դառնա ու իրան տա գռդոնին՝ էսքան տևական դադար ունենալուց հետո, այն էլ՝ էս աստիճան ակնհայտ գոռդոնի։ Մոտ երկու շաբաթ առաջ արեց իր նոր ալբոմի գլխավոր սինգլի՝ <<Հաստատ ապէ>>-ի հոլովակի պրեմիերան և արդեն այդտեղից կասկածներ առաջացան, որ ալբոմը աղբ ա լինելու, որովհետև էդ բացող երգն էր աղբ։ Միշոն երբեք ավելի անբովանդակ ու պրիմիտիվ բան չէր ներկայացրել։ Արդյունքում, որպեսզի գաղջից չքնես, էշինց ցեխից փորձում ա  հանել Սերժոն, մեկ էլ կլիպն էր օրիգինալ անիմացիոն լուծումներով, բայց համարյա 4 րոպե տևող հոլովակի հալալ կեսը Միշոն էնքան որ ասում ա <<Հա-հա-հա>>, քառորդում՝ <<Հաստատ ապէ>>, դե մնացած 1 րոպեում էլ մի երկու հատ անհասկանալի ու ջարդված հանգով բան ա ասվում և անունը դնում ա <<երգեցի ապէ>>։

Ու ինչպես ապացուցեցին հետագա օրերը, իրոք ալբոմը զիբիլ էր։ Էս պահին յութուբյան պաշտոնական ալիքում առկա 8 գործերից ոչ մեկը բանի պետք չեն ու կարող էս յուրաքանչյուրը մի 5 անգամ լսես էլ, կես ժամ հետո ոչ բիթն ես հիշելու, ոչ էլ բառերն ու իմաստը։ Եթե չիմանայի Միշոն ա երգողը ու մենակ տեքստերը կարդայի, կմտածեի, որ ինչ որ սկսնակ MC Զխկունն ա իր համեստ ուժերը փորձում ռեփում, ընդ որում, ինքը ինչ որ հակվածություն ունի ֆատալիստական պոեզյիայի նկատմամբ։ Անհավես, ձանձրալի, անբովանդակ ու միապաղաղ 8 կատարում, որոնք արվել են՝ արվելու համար։ Մեկ էլ երևի մի երկու հոգու ասպարեզ մտցնելու։ Եթե 2015 թվականին Միշոն էսպիսինն ա, ապա ավելի լավ ա ռեփի մասին մոռանա ու միանա էմոների շարժմանը՝ իրա <<հգնած ու հիասթափված եմ էս կյանքից>> վիճակներով, թե չէ հույսը դնել նրա վրա, որ ալբոմում իբր ժարգոնով կերգես, մի 8 անգամ <<ապէ>> բառը կասես, երկու անգամ՝ <<ոռի>>, մի անգամ էլ սուռովի քուչի մասին նոստալժիկ ինչ որ նվնվոց կմտցնես, կասեն <<Ջա՜ն, Միշոն ա՜>>․․․ արդեն խնդալու էլ չի։

12077042_1012821108739523_920736695_n

Միշոն 2 տարի առաջ էր, միշոն 4 տարի առաջ էր, տո դաժե էն ջահել Հայ Տղեքի Միշոն 10 տարի առաջվա՝ Միշո էր։ Իսկ էս Միշոն էն Միշոյի ստվերն էլ չի, այլ կյանքից հոգնած ու անհավես ինչ որ MC Զխկուն ա, որ էլ ոչ ասելիք ունի, ոչ էլ տեղ ու իրան տվել ա գռդոնով՝ հեշտ փող աշխատելուն։ Կամ էլ զվյոզդն ա էնքան տարել, որ իրան դրել ա Բրիթնի Սփիրսի տեղ ու մտածում ա, որ եթե անունը կա ու իրա դեմքն էլ երևում ա, ապա իրա <<հա-հա-հա>>-ն էլ լրիվ հերիք ա, ինչ որ պապսա բաներ կգռդոնի ու դրանք ռասկռուտկա կանի։

Հպարտ եմ, որ Հայաստանը Արմքոմեդիի նման հաղորդում է կարողացել արտադրել (Video)

15 Oct

Մեր օրերում հաճախ կարելի է լսել գանգատներ, որ Հայաստանում հեռուստատեսությունը միայն աղբ ու ցածրորակ բաներ է ցույց տալիս, դրա համար էլ գնալով ավելի ու ավելի քիչ մարդ է նայում հեռուստացույց ու հատկապես՝ հայկական ալիքներ։ Իհարկե, առանց ծուխ կրակ չի լինում ու այս անգամ էլ դժվար է ասել, որ նման մեղադրանքները բացարձակ անհիմն են, սակայն ինչպես ցանկացած օրինաչափության մեջ, այնպես էլ այստեղ՝ լինում են բացառություններ, որոնք կարող են հաճելի էլ լինել։

Օրինակ՝ մեր եթերում մենք ունենք հաղորդումներ, որոնց համար չես ամաչում և անգամ ունենք այնպիսի հաղորդումներ, որոնց համար նույնիսկ կարելի է հպարտանալ, որովհետև դրանք իսկապես միջազգային որակի կոնտենտ են տալիս։ Այ հենց այսպիսի հաղորդում էլ մեր սիրելի ԱրմՔոմեդին է ու այսօր, երբ նայեցի Քոնան Օ՛Բրայենի հետ ամբողջովին անգլալեզու հումորային հարցազրույցը՝ հասկացա, որ ես ոչ թե սիրում եմ այս պրոյեկտը, այլ հիանում եմ դրանով։

Փաստորեն, բացի նրանից, որ տղաներն արդեն մի քանի տարի շարունակ, շաբաթը մի քանի անգամ կարողանում են եթեր դուրս գալ և նույնիսկ այդպիսի ինտենսիվության պարագայում՝ չեն գցում հաղորդման որակը, բացի նրանից, որ նրանք շատ հաճելի, ոչ վուլգար ու ծիծաղելի քաղաքական երգիծանք ու հումոր են գեներացնում ամեն անգամ, նրանք նաև այնքան պատրաստված են ինտելեկտուալ ու մասնագիտական առումով, որ կարողանում են համաաշխարհային հռչակ ունեցող հումորային ժանրի հաղորդավարի հետ հավասար մակարդակի հարցազրուցային ֆորմատի հումորային շոու անել՝ առանց թարգմանիչների ու այլ կողմնակի անձանց միջամտության։ Այ սա իրոք տպավորիչ է ու կեցցեն տղաները։

Կարծում եմ, որ ԱրմՔոմեդին մեր հեռուստաեթերի ամենահաջողված ու խոստումնալից պրոյեկտներից է, որի վերելքը դեռ նոր է սկսվում և վստահ եմ, որ եթե տղաներն այսպես շարունակեն, շուտով կգա այն օրը, երբ ԱրմՔոմեդին կփորձեն թխել նաև այլ երկրներում, բայց կասկածում եմ, որ կարողանան մրցակցել մերոնց հետ՝ որակի ու հաջողվածության առումով։

 

Սուրեն Փահլևանյանը եթերում չէ, որովհետև հեռուստադալալի մակարդակից չաճեց, այլ ոչ թե արվամոլ չլինելու պատճառով

6 Oct

12077042_1012821108739523_920736695_n

Սուրեն Փահլեվանյանը հարցազրույց է տվել, որտեղ եթերում իր բացակայությունը բացատրում է նրանով, որ հիմա բոլորը համասեռամոլ հաղորդավարներ են, իսկ քանի որ ինքը կարգին տղա հաղորդավար է, իրեն եթեր չեն տալիս, կամ էլ այնպիսի բաներ են առաջարկում, որ այլևս իր համար չեն։

Դե արի ու Սուրեն Փահլևանյանին բացատրի, որ ոչ արվամոլներն են մեղավոր, որ ինքը էլ եթերում չկա, ոչ էլ լեսբիականները, ոչ էլ անգամ մասսոններն ու դավադիր էսկիմոսները։ Խնդիրը նրանում է, որ Սուրեն Փահլևանյան հեռուստապրոյեկտը իրեն ամբողջավին սպառեց, որովհետև դառնալով հեռուստադալալ, նա այդպես էլ չաճեց այդ մակարդակից, իսկ մնացած ամպլուաներում ինքը քայլող միջակություն էր՝ թե՛ որպես առավոտյան ծրագրերի հաղորդավար, թե՛ որպես դերասան։ Դե իսկ հեռուստադալալության պահանջարկ էլ էլ չկա, մարդիկ գերադասում են համացանցում իրենց մեքենաները գավզդել, կամ էլ բերեն ու կարմիր գծերի վրա կանգնեցնեն՝ պատոըհանների վրա կոնտակտային տվյալները թողնելով։ Փորձը ցույց է տալիս, որ դա շատ ավելի արդյունավետ է, քան երիտասարդական հեռուստաալիքով գովազդ դնելը, որի թիրախային լսարանի 99 տոկոսը վճարունակ չէ մեքենա ձեռք բերելու գործարքներ կնքելու համար։

Ինչ վերաբերում է արվամոլ հեռուստահաղորդավարների մոնոպոլիային, ապա դա մեղմ ասած կոպիտ ընդհանրացում է, եթե չասենք վիրավորանք՝ այլ տղամադ հաղորդավարների հանդեպ։ Ի վերջո, այսօր հեռուստատեսությամբ մի շարք հեռուստանախագծեր կան, որոնց հաղորդավարներին խիստ դժվար է կասկածել պուպսիկ լինելու մեջ, բայց դա իրենց կարծես թե չի էլ խանգարում․ Էրիկ Աանթառանյանը, Արմքոմեդիի տղաները, Խորեն Լևոնյանը և այլն, և այլն․․․

Հ1-ում այնքան են ամոթները կորցրել, որ Արմենիա TV-ի սիթքոմի բացահայտ պլագիատ են անում (Video)

1 Oct

Երևում է Հանրային Հեռուստաընկերությունում այն աստիճան են թամբալացել ոււ ամոթները կորցրել, որ առանձնապես չեն էլ թաքցնում, որ զբաղված են Արմենիա TV-բացահայտ պլագիատով: Լավ, դեռ մի կողմ դնենք այն, որ սիթքոմ ունենալու գաղափարն են թփել: Մի կողմ դնենք այն, որ ամենայն հավանականությամբ սյուժետն ու ֆորրմատն էլ քչից-շատից թխած են լինելու «Դոմինո»-ից, բայց էդ «Ընտանյոք Հանդերձի» թրեյլերն ի՞նչ էր, որ անգամ չկարողղացաք 1 րոպեից պակաս տևողությամբ, բայց օրիգինալ բան նկարեք:

Ուրեմն սա՝ Արմենիայով հեռարձակվող «Դոմինոյի» թրեյլերն է.

Իսկ սա Հ1-ով հեռարձակվելիք «Ընտանյոք հանդերձ»-ի թրեյլերն է.

Ախր նենց նագլիով են թխել, որ չգիտես, որից սկսես՝ որով պրծնես:

Նախ, հիմնական դեկորը՝ բազմոցը, նույնն է, ինչ առաջին թրեյլերում:

1ZHVPdC

Նույնն է նաև ոտքերն իրար գցած հատվածը ու ոտքերը իրար գցած խաղային իրավիճակը:

1ZHVPdC

Նման են անգամ դերասանուհիների շորերն ու դերասանի մորուք ունենալու հանգամանքը:

Էդ էր-էդ էր, ավելի էժան չէ՞ր լինի ուղղակի հեռարձակման իրավունքը ձեռք բերել ու ցույց տալ «Դոմինոն»: