Archive | April, 2015

Հայկական շոու բիզնեսի թոփ 10 ամենահայտնի գեղացիները (Photo)

30 Apr

Միանգամից ասել, որ «գեղացի» բառը օգտագործելիս, ես ամենևին ի նկատի չունեմ մարդկանցց, ովքեր գյուղում եմ ծնվել ու իմ համար գյուղացու ու գեղացու մեջ հսկայական տարբերություն կա։ Ինձ համար գեղացին մեկն է, ով իր քաղքենի վարքով, ցածր ճաշակով, իրեն ավելի շատը մատուցելու, քանի կա իրականում անհուն մոլուցքով է աչք ծակում և այդպիսիք միևնույն է պահպանում են իրենց անտաշությունը, որքան էլ որ հղկվեն ու որքան էլ որ իրենց վրա փող, ժամանակ ու ջանքեր ծախսվեն։ Այսպիսով, այս անգամ էլ Ձեզ եմ ուզում ներկայացնել հայ 10 հայտնիների, ովքեր առավել են աչքի ընկնում նշված հատկանիշներով։

10. Արմինկա

Երբեմն գեղցու կերպարը ընկալվում է տարբեր մանրունքների համամասնության մեջ։ Արմինկան հենց նման դեպքերից է։ Նրա գեղոյությունն արտահայտվում է ինչպես նրա պրիմիտիվ ու հավերժ անփոփոխ ռեպերտուարում, այնպես էլ չափի զգացման բացակայության մասին հուշող այնպիսի մանրունքներում, ինչպես օրինակ նրա շրթունքների չափսերն են։

9. Անդրե

Գեղացուն բնութագրող կողմերից մեկը անկասկած գոռոզությունն է, ինչպես նաև սուրպեր զարգացած ու ուլտրա ճաշակով երևալու անգագ ցանկությունը։ Սա իսկ և իսկ Անդրի մասին է, ով ասես ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իրականում ինքը «կառաբախսկի խոխա» չի եղել, այլ Բուքինգեմյան պալատի հետևի շենքում մեծացած , երկնագույն արյունով ու բարձրաշխարհիկ ճաշակով մեկը։ Սկզբում ակնհայտորեն ոչ հայեցի իմիջով էր, հետո էնքան քննադատեցին, որ էլի մարդավայել տեսքի էկավ (չհաշված Բիլանին նմանակելու փուլը), հետո անցավ լուրջ ինտելեկտուալի ոճին նմանակելուն… Անդրե ջան, եղիր այնպիսին ոնց կաս ու դադարեցրու այդ դեգերումները և կտեսնես, որ ավելի դյուրամարս կդառնաս մարդկանց ընկալման համար։

8. Մարտին Մկրտչյան

Առաջին հայացքից դեպուտատի օգնական հիշացնող Մարտինը ունի մի առանձնահատկություն, որը կայանում է ոչ մի առանձնահատկություն չունենալու մեջ։ Էս տղուն ի՜նչ հիշում եմ, նույն ոճի մեջ ա թե՛ իր կատարումներում, թե՛ իր արտաքինում, իսկ կաշառք պահանջելուն պատրաստվող չինովնիկին հարիր մուննաթոտ հայացքը արդեն երկար տարիներ անպակաս է նրանից։

7. Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանը ասես անպոչ գդալ լինի, որ ամեն տեղ փորձում է խցկվել ու երբ հաջողվում է դա անել, սկսում է իր անփույթ աշխատանքը մատուցել որպես իրականում ամենաճիշտը, որը պրիմիտիվներս չենք հասկանում։ գեղացուն բնորոշող հատկանիշներից մեկն էլ սեփական թերությունների հետ երբեք համերաշխություն չգտնող ու առավել ևս սխալը չունդունող բնավորությունն է։

6. Ալլա Լևոնյան

Վստահ եմ, որ միայն ինձ մոտ չէ, որ ամեն անգամ Ալլա Լևոնյանին տեսնելիս մի տեսակ զարմանում եմ, թե ինչո՞ւ նա խալաթող, բիգուդիներով ու ջազվեյով չէ։ Ասենք հարցը իրոք նրանում չէ, որ նա գյուղում է ծնվել ու փորձում է ցույց տալ, որ ինքը շատ հպարտ է, որ գյուղում է ապրում։ Ալլա Լևոնյանը մարմնավորում է այն կերպարը, որը ես կանվանեի «նեո-ռամիկ», իսկ գեղցիություն կայանում է նրանում, որ այդ գյուղական ծագումը կոծկելու ծայրահեղության փոխարեն, դարձնում է յուրահատուկ ֆետիշ ու մատի փաթաթան։

5. Սոնա

Այ Սոնան իր կերպարով ապացուցում է այն, որ ես իրավացի եմ՝ համարելով, որ ծննդյան վայրը ոչ մի կապ չունի գեղացի լինելու հետ։ Նույն Սոնան ծնվել է Բաքվում, ապրել է Երևանում, իսկ հետո՝ Մոսկվայում, բայց դա ամենևին չի օգնել, որպեսզի մի գեղեցիկ օր նա ձեռք բերի տակտի զգացողություն ու զսպվածություն, կարողանա կառավարել ինքն իրեն ու նույնիսկ հագուկապի ճաշակ ձևավորել։ Դրա համար էլ ոնց գեղ կար, այնպես էլ մնացել է, ինչն հատկապես սուր է արտահայտվում նրա վուլգար վարքում։

4. Վաչե Ամարյան

Եթե երբևիցէ եղել եք Մոսկվա-Երևան չվերթում, ապա Ձեզ ծանոթ է խոպանչու էն տիպը, որ անթրաշ ա, կաշվից բաճկոնով ու վրայից այնպիսի հոտ է գալիս, ասես բաճկոնի ծոցագրպանում սովորական չանախ պանրից՝ ռոկֆոր սարքելու մինի արտադրամաս ունի, բարձր ա խոսում, զանգում ա անընդհատ, թռնելուց առաջ մինչև վերջին պահը ինքնաթիռի նստատեղերի միջանցքում «պռոբկա» ա անում, իսկ վայրեջից անմիջապես հետո ծափահարում է։ Այ Վաչե ամարյանը հենց էդ տիպաժն ա, որին լավ ծյունինգ են արել, կոժինկան փոխարինել են նորմալ կոստյումով, էն խոպանչու գծավոր պայուսակի փոխարեն էլ ձեռքը Լուի Վիտոն են տվել, բայց դե մարդու հոգին եվրոռեմոնտ չես անի, դրա համար էլ Վաչեն ցնցում ա մեզ իր անճաշակությամբ, ոսկե կոշիկներով, բառադի երգերով ու բացարձակ անտաղանդ իմիջով։

3. Արմինե Պողոսյան

Խալաթավոր տիկնանց համահայկական միության եվս մի արժանավոր ներկայացուցիչ։ Անահիտը ինձ համար էն կերպարն է ում տան հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ու նոր կահույքը մի քանի տարի պոլիէթիլենով է ծածկված, իսկ նոր տարվա բուդը գիշերը չեն կտրում՝ սպասելով, որ ամսի 1-ին «ՀուՅրերը գան, նոր կտրենք»։ Էդ դրանից զատ, Անահիտի խելքըը իրանը չէր՝ քննադատների հետ չանա-չանա կռիվ տալու համար, եթե հանկարցակի իրեն ոչ դուրեկան ինչ որ կարծիք էր տեսնում համացանցում։

2. Արմենչիկ

Գեղցիական մեծ պոտենցիալ է պետք, որպեսզի այդքան տարի ապրես ԱՄՆ-ում, այն էլ Լոս Անջելեսում ու միևնույն է, մնալ նույն կիկլիզ սանրվածքով, ասես կովը գլուխդ լպստած լինի, իսկ ռեպերտուարի առումով մնաս ռաբիզի մեջ՝ տեղափոխելով այն (ան)որակական նոր փուլ, որում ռաբիզ կլկլոցներին բացի հայերից ձայնակցում են նաև մեքսիկներ ու սևամորթներ։ Ինչպես Վաչե Ամարյանն է ռուսաստանի հայության գեղացի կերպարների հավաքական մարմնավորումը, այնպես էլ Արմենչիկն է՝ ամերիկահայության գեղացիների հավաքական կերպարը։

1. Նանա

Կներես Նանա, բայց դու ինձ համար միշտտ եղել ես ու կմնաս գեղացիության քայլող մարմնավորում, որովհետև ի՜նչ էլ լինի, ինչքա՜ն էլ ժամանակ անցնի, քեզզնից անպակաս կմնան քաղքենիությունն ու էժանագին պոնտերը։ Ինչի՞ց սկսեմ ու ինչով վերջացնեմ։ Գեղական են Նանայի համերգային պաստառներն ու երիզների շապիկները, գեղական է նրա կերպարը, գեղական է նույնիսկ նրա էրոտիզմը, որն արտահայտվում է վուլգար հանդերձանքով ու ոչ պակաս վուլգար պլաստիկ վիրահատության հետևանքներով… Մի խոսքով, ինչպես կասեր ինքը՝ Նանան. «Ջիգյար, դու գեղացի ես»։

Ոչ առնական թոփ 11 հայտնի հայ տղամարդիկ

28 Apr

Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր հարում են «Տղամարդուց պտի քրտինքի հոտ գա, թրաշն էլ պետք ա առանց դադարների միանա դոշի մազերին» հայեցակարգին, բայց հեռուստացույց դիտելուց գնալով ավելի ու ավելի եմ սարսափում, թե ինչ դաժան ոտնձգությունների է ենթարկվում հայ տղամարդու կերպարը։ Վերջին տարիներին թրենդային են դառել տարբեր արական սեռի  ներկայացուցիչներ, ում տեսնելիս, ակամայից սկսում ես տվայտվել, թե իրենք ո՞ր մասով են առնական։ Չեմ պատրաստվում խորանալ ու օրիենտացիոն խնդիրներ բացահայտել, չեմ ուզում բարոյախրատական ճառեր կարդալ, ուղղակի ցանկանում եմ ներկայացնել հայկական հեռուստաեթերում պարբերաբար հայտնվող թոփ 10 ոչ առնական դեմքերին։

11. Գոռ Հարությունյան

Գիտե՞ք ինչ առանձնահատկություն կա Դար 21-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի կերպարում… նայում ես ու առաջին հայացքից կոպիտ դիմագծերով ու սովորական արտաքինով տղա է, որը մի քիչ նմանություն ունի Sin City ֆիլմի մեջի էն դեղին գույնի մանյակի հետ, բայց հենց ինքը սկսում է խոսալ, զգում ես, որ մի դավադրություն կա այս ամենում։ Չեմ կարող հստակ ձևակերպել, թե ինչն է ինձ ստիպում Գոռին դասել ոչ առնական կերպարների ցուցակը, որովհետև դա մի քանի գործոնների միասնություն է՝ թե՛ ձայնը, թե՛ խոսելաձևը, թե՛ նրա ժեստիկուլյացիան։ Մի խոսքով, դեմ ենք, որ հայկական տղամարդու կերպարը ասոցացվի Գոռի հետ։

10. Արմեն Գալյան

Էս տղեն ասես դիոնիսոսի սատիրներից լինի, իսկ որ սկսում է խոսել, մարդ շիվարում ա։ Նայում ես իրան, իրա խոսացածին ու հասկանում ես, որ ինչ որ բան էն չի։ Ռամիկի արտաքնով, կոպիտ դիմագծերով ու մեկ էլ… մեկ էլ պուպսիկի կերպարում, բարակ ձայնով ու ղզիկական թեմաների գիտակ։ Այ իրա պեսների երեսից ա, որ մարդիկ կարծում են, որ ոճաբանները ու դիզայներները բոլորը… դե դուք հասկացաք։ Հա, ու էդ զարհուրելի մորուքներն էլ իրենց հերթին ոչ մի դրական ասոցիացցիաներ չեն առաջացնում։

9. Արտակ Վարդանյան

Հոնքերը հանում ա՝ նորմալ ա, հիմա շատերն են դա անում, այն էլ շոու բիզնեսի ու հեռուստատեսության ոլորտում։ Ակնհայտորեն ատլետիկ չէ, էլի նորմալ է, հիմա ո՞վ է ասել,մ որ բոլորը պետք ա մուսկուլոտ լինեն։ Խոսելաձևն էլ մի տեսակ լուրջ ու ծանր չէ, բայց դա էլ հեչ։ Արտակի կերպարի խնդիրը ոչ այնքան կանացիությունն է, այլ ինֆանտիլիզմը։ Այնպիսի տպավորություն է, որ Արտակը հավերժ 16 տարեկան է ու իր փոքրիկ իշխանի կերպարից դուրս չի գա ոչ 30, ոչ էլ 60 տարեկանում, իսկ դա համաձայնվեք խանգարում է առնականությանը։

8. Միկա Դանիելյան

Ինքը անգամ դիզայներ չի, պուպսիության իրա սանդղակը էնքան ա, որ ինքը հանգիստ կարա ձիզայնյեռ կոչվի։ Նիհար, ճլե, բարակ ձենով, շարֆիկներով ու ձեռնոցիկներով, ուշքն ու միտքն էլ թրենդերն ու շմոտկեքը։ Չէ, ես իրոք չեմ հասկանում, մի՞թե անպայման է կանացի լինել՝ ոճաբանությունից գլուխ հանելու համար։

7. Տիգրան Դանիելյան

Իհարկե, բրուտալ թրաշը կարող է նպաստել առնական կերպարի ուժեղացմանը, բայց դե ոնց ասեմ… Տիգրանի մնացած արտաքնային ու ոչ արտաքնային պարամետրերն այնպիսին են, որ նրան չէր փրկի անգամ վահաբիտի մորուքը։ Չգիտեմ, մի տեսակ արդար չի մարդուն քնննադատելը՝ բնության արածի համար, բայց դե միևնույն է՝ Տիգրանի կերպարը մի քանի լուսատարով հեռու է առնականությունից։

6. Էռնեստ դը Բեսթ

Ինքնասիրահարված նարցիսս, կեղծ էպատաժ, շպար, սափրած դոշեր ու ներկած մազեր… էս ամենը Էռնեստ դը Բեսթի մասին է, ով ոնց որ հայկական արտադրության Լեդի Գագան լիներ, եթե Լֆիկի ֆալշեր Լեդի Գագային։ Զզվելի է ուղղակի ու մարդ ամաչում ա, որ էս ինքնահավան խրթվիլակի երակներում նույն արյունն ա հոսում, ինչ նորմալ մարդկանց։ Ես չգիտեմ, թե քանի հոգի ա հավատում, որ սա ու Շպռոտը իրար հետ են, բայց ես առավել քան վստահ եմ, որ բացի նրանից, որ նրա կերպարը ոչ մի ընդհանուր բան չունի տղամարդու կերպարի հետ, այլև սեռական նախասիրությունների հարցում առանձնապես առնչություն չունի առնականության հետ։

5. Մանուկ Ալեքսանյան/Մանչ

Մանչին կարելի է հանգիստ շփոթել Էռնեստ դը բեսթի զույգ ախպոր հետ, բայց ասում էն իրենց ավելի ռոմանտիկ հարաբերությունների մեջ են, կամ էլ առնվազն մեջ էին։ Էլի էդ կեղծգլամուրային փթիր կերպարը, էլի կանացի ատրիբուտիկայի լայն կիրառություն, էլի սափրած մարմին ու դաքֆեյս մռութներով նկարների տարափ։ Ու հա, էվոլույցիայի ձախողված ճյուղի այս ներկայացուցիչը մի անգամ հայտարարել էր, որ շատ նորմալ ա, որ տղաները աչքերը քսում են, ինչպես նաև բազմիցս աչքի է ընկել անթաքույց կնատյացությամբ։

4. Մհեր Բաղդասարյան

Էն որ Մհերը մեղմ ասած շալունիշկայի համբավ ունի, բնավ էլ նորություն չէր։ Ասում են, որ անգամ ինչ որ ուկրաինական ամսագրին տված հարցազրույցում է կիսվել, որ Հայաստանը լքել է նաև նրա համար, որ այստեղ շալունիշկաներին չեն հանդուրժում։ Դե քանի որ գրեթե հաստատված փաստ է այդ պահը, հասկանալի է նաև դառնում, թե ինչն էր Մհերի կերպարը այդքան հեռացնում առնական լինելուց։

3. Կամո Թովմասյան

Դե ոնց ասեմ, կասկածները, որ Կամոն իր ներդրումը չի ունենալու՝ մեր գենոֆոնդի բազմացման հարցում, նոր չէին սկսվել ու խնդիրը ոչ այնքան ասեկոսեներում էին, որքան այդ ասեկոսեները միայն խթանող Կամոյի կերպարում։ Ի՜նչ ասես ասվել ու գրվել է այդ ամենի մասին, բայց այն բանից հետո, երբ Կամոն հրապարակեց իր լուսանկարը, որտեղ աշխարհի ամենազարհուրելի հոնքերի տատուաժին ականատես եղանք, պարզ դարձավ, որ ոչ միայն առնական կերպարին հավատարիմ տղամարդկանց շարքը, այլև ես կասեյի մոլորակի ուժեղ կեսը վերջնականապես զրկվեց պոտենցիալ անդամից…

2. Վահան Խաչատրյան

536316_481222248575481_2077035081_n

Մարդ կա՝ երազում ա տիեզերագնաց դառնալ, երբ մեծանա, մարդ կա՝ ոստիկան, մարդ կա՝ զինվոր ու էլի բազմաթիվ տղայական մասնագիտություններ, իսկ Վահան Խաչատրյանի պարագայում այնպիսի տպավորություն է, որ նա մանկուց երազում էր դիզայներ-ոճաբան էլ չէ, այլ  Ջոն Գալիանո էր ուզում դառնար։ Թերևս դրանով է բացատրվում նրա կերպարանքը, որը հուշում է, որ նրա հետ դժբախտ պատահար է եղել վարսավիրանոցում, իսկ նրա «ես էլ եմ ստրինգեր հագնում» հայացքը ոչնչի հետ չես շփոթի։

1. Մհեռ Առմենիա

536316_481222248575481_2077035081_n

Էս տղեն ի՜նչ հայտնվել ա մեր էստրադայում, էդ սև օրվանից ի վեր համարվում ա ամենապուշոկ դեմքերից մեկը։ Նա բազմիցս է հայտնվել տարբեր օրիենտացիոն սկանդալների և ասեկոսեների թիրախում։ Անհաջող սանրվածնքերի շարան, կանացի խոսելաձև, վերելակային սելֆիներ ու ընդհանուր կերպար, որը հուշում է շատ բանի մասին, բայց ոչ առնականության։ Մի քիչ տղամարդավարի պահի իրան գոնե, էլի կուտվի, թե չէ шальной одуванчик-ի կերպարից արդեն բոլորն են հոգնել։

 

Հայկական թոք շոուների 10 ամենաանհաջող «հյուրերը»

27 Apr

Մեր օրերում հայկական հեռուստատեսությունում սերիալներից շատ մեկ էլ տարբեր անուններով թոք-շոուներն են, որոնք հատկապես վերջին շրջանում վեր են ածվել նույնիսկ ավելի անբովանդակ ու ցածրագարգ պրոդուկտի, քան այդ չարաբաստիկ սերիալներն են։ Պատճառները շատ են, բայց առանցքայիններից կնշեի մասնավորապես այն, որ թեև այդ շոուների քանակը գնալով ավելանում է, դրանց կարևորագույն բաղադրիչը՝ մասնակիցները, միշտ նույնն են։ Վստահ եմ, որ դուք էլ նկատած կլինեք, որ եթե սուր հասարակակն հնչեղություն ունեցող ինչ որ թեմայի շուրջ նյութի մասին է խոսքը, մի քանի տասնյակ հոգուց բաղկացած մմի խումբ կա, որոնցից մեկնումեկին, կամ նույնիսկ միանգամից մի քանիսին կտեսնես այդ հաղորդման մեջ։ Այնպիսի տպավորություն է, ասես Հայաստանում էլ խելացի մարդիկ չկան ու այդ մի քանի տասնյակ հոգին են, որ օդում՝ կասմանավտ են, ջրում՝ վադալազ և պատրաստ են իրենց հեղինակավոր կարծիքը հայտնել ցանկացած թեմաայի շուրջ։

Մինչդեռ խնդիրը նրանում է, որ իրականում այդ հաղորդումների վրա աշխատող լրագրողներն են հաճախ ալարում իրենց գործը լավ անեն և փոխանակ բազմազանություն ու բովանդակություն մտցնեն, ուշքնումիտքները դնում են շոուի ու արդեն ծանոթ դեմքերին հրավիրելու համար։ Եթե տվյել թոք շոուն նաև ռեյթինգային խնդիր է ունենում, ուրեմն վայն եկել ու տարել ա, որովհետ էդ մի քանի տասնյակի մեջ կան մի քանիսն, ովքեր ուղղակի արհավիրք են ու հանցագործություն է նմաններին եթեր տալը, բայց դիտավորյալ իրենց են բերում, որպեսզի բովանդակային քննարկումը և քննարկվող թեման վերածվեն աքլորակռվի կամ էլ կրկեսի, ինչ է թե շատ մարդ նայի, ոնց են մարդիկ իրար վրա գոռում ու գոչում, կամ էլ մի երկու օր քննարկեն հերթական խեղկատակին, ով չգիտի իրեն ինչպես պահել տեսախցիիկների առջև։ Եթե սրան էլ գումարում ես, որ նման շոուն կարող է ունենալ հաղորդավար, որն ի սպառ զուրկ է մոդերացնելու ու քննարկումը կառավարելու ունակություններից, ուրեմն եթերային բառդակն ու նյարդայնացնող բովանդակությունն ապահովված են։

Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում մեր հեռուստաեթերի այդպիսի «հյուրերին», ովքեր իրենց ներկայությամբ վնասից բացի ոչ մի օգուտ չեն տալիս ու իջեցնում են հեռուստատեսության ու թոք շոուների մակարդակը։

1. Սոնա Շահգելդյան

Սոնա Շագելդյանը, ով նեղ կռուգերում հայտնի է որպես «Պոլիգլոտ» ու «Ռուսսկախոս», հավանաբար մեր շոու բիզնեսի լավագույն ձայներից մեկն է ու իրոք լավ երգչուհի է, բայց ախր նա ընդհանրապես եթերային կերպար չէ։ Էս մարդը ոչ եթերային խոսք ունի, ոչ եթերային նիստուկաց գիտի, ոչ էլ կներեք, բայց մակարդակ ունի ու բավական է, որ 10 վայրկյան նրան հեռուստատեսությամբ բեմից կամ էլ տեսահոլովակից դուրս հետևես ու Սոնան անպայմանորեն կցնցի իր ինչ որ մի անհեթհեթ խոսքվով, արարքով, կամ էլ իր տեսքով այն աստիճան, որ արդեն մոռանում ես, որ ինքը լավ երգչուհի է ու սկսում ես մտածել, որ քեզ՝ որպես հեռուստադիտողի ձեռք են առնում՝ նման մեկին տաղավար հրավիրելով։

2. Նադեժդա Սարգսյան

Կա եթերային տեսք ասվածը, որը նամանավանդ կնոջ պարագայում ենթադրում է, որ առնվազն ֆենած մազերով է պետք տեսախցիկի առջ ներկայանալ, այն էլ, երբ հանրային դեմք ես։ Մի հատ հիշեք, թե երբ եք տիկին Նադեժդային խնամված մազերով տեսել թոք շոուներում ու այլ հեռուստահաղորդումներում։ Հետո էլ ագրեսին… բավական է, որ ինչ որ բան տիկին Նադյային դուր չգա ու ագրեսսաիայի մի այնպիսի դոզա է դուրս ցայտում մեր էկրաններից, որ թվում է թե վերժի աստվածուհի Նեմեզիդային են հյուր կանչել։

Մի տեսակ երբեք չեմ ընկալել Նադեժդա Սարգսյանի կեցվածքը. այնպիսի տպավորություն է, որ նա վստահ է, որ ինքը ազգային արժեք է, բայց իրեն անարդարացիորեն տեղը չեն բերում ու այդ ազգային արժեքին հարիր պաթոսով ու մեր 3-րդ հարկի հարևան Վարսիկ տոտայի մուննաթով մեկ էլ այնպես կհարձակվի մարդկանց վրա, որ վերջում սպասում ես, որ հաղորդման տիտրերում գրեն «նկարահանումների ժամանակ ոչ մի հյուր չի տուժել»։

3. Կոմիտաս Վարդապետ

Սկզբում շատ լավ էի վերաբերվում Կոմիտաս Վարդապետի հեռուստաեթերներին, բայց երբ դրանք մի տեսակ անդադար դարձան ու Կոմիտաս Վարդապետը սկսեց վրա-վրա «սկանդալային» թողարկումներում հայտնվել, որտեղ կամ ինչ որ ոչ ադեկվատ դեմքերի հետ էր բուռն լեզվակռիվներ տալիս, կամ էլ «мракобесия»-էր զբաղվում, աստիճանաբար սկսեցի վատ վերաբերվել։ Ինձ դուր չի գալիս, որ իմ Եկեղղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը վեր է ածվում էժանագին ղժղժոցներով գերհագեցած թոք-շոուների սելեբրիթիի։ Հոգևորականը պետք է ամեն դեպքում մնա իր բարձրունքում, ոչ թե դառնա թոք շուների աստղ։

4. Մամիկոն Խուրշուդյան

Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե Հրուշի նախկին խոսնակի պես մեկին հանուն ինչի են դարձրել թոք-շոուների մշտական հյուր։ Ինքը չստացված խմբագիր ա ինչ որ «Ադի-բուդի» ամսագրի, որի ընթերցողների թիվը սահմանափակվում է Հրուշի էս մինյոնի ընտանիքի անդամներով, բայց թոք շոուներում իրենց այնպես է պահում, ասես տիեզերական իմաստությունների կրող ա, որին շրջապատել են ճղճիմ կերպարներով և նա այդտեղ է, որպեսզի մեծահոգաբար, բայց մի տեսակ անհավես կիսվի իր իր ինտելեկտի ճրագով։ Ճրագն էլ մի ճրագ հո չի, ֆուջիկա ա կենսափիլիսոփայության… իսկ եթե լուրջ, չի կարելի նման դատարկ հեռուստատեսության պես լուրջ հարթակ տրամադրել։

5. Գարիկ Գալիկյան

Եթե անունը Ձեզ ոչինչ չի հուշում, ապա հիշեցնեմ. ինքը «Կիսաբաց լուսամուտների» մեջի էն «փորձագետն ա», ով չգիտեմ ինչ գիտական աստիճան ունի նա՝ իրավաբանությունում, բայց մուննաթի և կիրովականցու ասած «աբայուդնի զրիցի» մագիստրոս ա առնվազն։ Ես ինչքան իրան տեսել եմ, ոչ մի անգամ չի եղել, որ ինքը ինչ որ իրավական գնահատական տա, կամ էլ օգնի հաղորդման հյուրերին, բայց փոխարենը, գրեթե ամեն թողարկման մեջ, որտեղ ինքը մասնակկցում է, տեսել եմ, թե ոնց է ինքը գոռում, մունաթ գալիս ու ինչ որ դալանի շպանայի պես սպառնալից բաներ ասում հաղորդման մասնակիցներին։ Գարիկ ջան, ազիզ ջան, դու կիլդիմ անելու համար չես գնում այնտեղ, այլ օրենքից ու օրենքի դաշտում խոսալու ու խորհուրդներ տալու համար։

6. Մարինե Պետրոսյանը

Տիկին պոետեսսան ունի իր յուրահատուկ ոճը՝ հեռուստալաչառություն, որում նրա հետ այսքան ժամանակ կարողացել է մրցել միայն Լիանա Զուրաբյանը, ով նույն Մարինե Պետրոսյանին նեղը գցեց իր իսկ զենքով՝ լաչառությամբ ու հիստերիկությամբ։ Ըստ էության, այդ ոճը կայանում է նրանում, որ տիկին պոետեսսան կարծիք ունի ամեն ինչի ու ամեն բանի մասին, որը շատ էմոցիոնալ ներկայացնում է, իսկ երբ նրան սկսում են առարկել, ինքը էլ ավելի էմոցիոնալ սկսում ա զուգահեռ գոռգոռալ ու սկանդալ սարքել։ Այնպես որ, եթե մի հաղորդման մեջ կա Մարինե Պետրոսյան & Co, ուրեմն աղմուկն ու ոչ ադեկվատությունն ապահովված են։ Մնում է հասկանալ այդ հողորդումների ադմինիստրատորների լոգիկան, ովքեր չբավարարված այս կանանց ու իրենց ֆրիգիդային պահվածքը դիտավորյալ տեղափոխում են էկրաններ։

7. Գոռ Թամազյան

Եթե սոցիալիստ Ահարոնյանը ուղղակի հիվանդագին երևակայություն ունի, ապա Գոռի էպիկրիզի մասին կարելի է հատորներ գրել։ Մեր մինի-ֆյուրերը ակնհայտորեն ադեկվատ չէ ու վստահ եմ, որ հոգեկան խնդիրների մի ամբողջ ծաղկաբույլ ունի ու դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, ով գոնե մեկ անգամ տեսել է, թե ինչպես է Գոռ Թամազյանն իրեն դրսևորում հեռուստահաղորդումների, այն էլ բանաբվիճային թոք-շոուների համար։ Պարոնայք, հասկացանք, որ առաջին անգամը համացանցային բում արեց ու ռեյթինգ թռցրեց, բայց չի կարելի․ չի կարելի է, որովհետև հիվանդ մարդկանց հիվանդությունը ծաղրի ու շահի առարկա չեն դարձնում (իսկ Գոռը հաստատ հիվանդ է), չի կարելի, որովհետև դժվար է պատկերացնել ավելի վանող բան, քան գոռգոռացող Գոռ Թամազյանն է, առավել ևս, երբ այդ վանող բանը ստիպված ես տեսնելու առնվազն մեկ-երկու շաբաթը մեկ։

8. Անի Զախարյան

Մարդ, ով ծաղրի առարկա է դարձրել թե հայ կնոջ, թե քաղաքական գործչի կերպարը։ Այս փնթի ու ոչ այնքան բարձր բարոյական արժեքներ կրող մարդ տեսակը չունի ասելիք ու միակ բանը, որը ընդգրկված է իր հայեցակարգում՝ ծաղրածուություն անելն է։ Եթե նման մարդուն ցույց էս տալիս մի անգամ՝ ծիծաղելի է, երկրորդ անգամ՝ տարօրինակ է, երրորդ անգամ՝ նյարդայնացնող, իսկ 15-րդ անգամից հետո վեր է ածվում անարգանքիի՝ սեփական լսարանիդ ու աշխատանքիդ հանդեպ։

9. Ռուբեն Ահարոնյան

Մարդ կա իրեն Նապոլեոն ա երևակայում, մարդ կա իրեն Աստված է երևակայում, մարդ կա իրենց ընձուխտ է երևակայում, իսկ էս մարդն էլ իրեն քաղաքական շարժման առաջնորդ է երևակայում և դա մեծ հաշվով այդ մարդու խնդիրն է, որովհետև քֆրչի Ռուբիկը ինչքան ուզի կարող է համարել, դրանից ինքը ոչ սոցիալիստական շարժմնան առաջնորդ է դառնում, ոչ էլ այլ դրական բան, այլ մնում ա նույն անշնորհք ու անթասիբ մեկը, ով տեսախցիկների առաջ հայհոյում է մարդկանց։ Իսկ այ երբ նման հիվանդագին երևակայություն ունեցող մարդուն դարձնում են հեռուստաթեթրի աստղ, դա արդեն տվյալ հեռուստահաղորդման ու դրա հանդիսատեսի խնդիրն է, որովհետև առաջինն ապացուցում է, որ ինքը դիտավորյալ ուզում է գժանոցի միջանցքի բազար սարքել, իսկ հեռուստադիտողը ստիպված է նայել այդ ամենին։

10. Սերգեյ Դանիելյան

Յոժի կապիկությունները ոմանց կարող են զայրացնել, ոմանց էլ դուր գալ, դա նորմալ է ու չեմ պատրաստվում քննադատել, ոչ էլ գովել դրա համար, բայց Սերգեյ Դանիելյանը քաղաքացու ամենավատ տեսակն է, որը կարող է լինել, իսկ նրա ծամածռություններն ու ծաղրը ամեն ինչ են, բացի կառուցողական քննադատությունից։ Նա ծաղրի է ենթարկում այնպիսի բաներ, որոնց վրա հիմնված է ցանկացած պետություն՝ հենց պետություն, եկեղեցի, ժողովուրդ, ազգ, մարդ։

Յոժն իրականում թքած ունի բոլոր խնդիրների վրա, որովհետև ինքը այդ արատավոր հասարակության ամենաինքնատիպ արգասիքներից ա։ Ինքը ծաղրում ա հային ու ամեն հայկականը ոչ թե նրա համար, որ ուզում ա, որ ուղղվեն մեր երկրի ու հասարակության արատավոր կողմերը, այլ նրա համար, որ ինքը չի սիրում հային ու հայակականը և այս աբսուրդի կրկեսի վաստակաշատ կապիկը հրճվում է դրանից։ Ու իր ապակառուցողական դիրքորոշմամբ, հայատյացությամբ ու ցինիզմով Սերգեյ Դանիելյանը տարբերվում է այս ցուցակի բոլոր մյուս ներկայացուցիչներից, որովհետև բացի նրանից, որ ինքը «եթերային ախմախ» է, ինչպես վերոնշյալ տիկնայք և պարոնայք, նա նաև վտանգավոր տեսակ է՝ ի տարբերություն մյուսների, որոնք զուտ նյարդայանացնող տեսակ են։ Դրա համար էլ, զարմանալին ոչ թե Յոժն է, այլ Յոժի պես թշնամական հակազգային ու հակապետական տարրինն եթեր տվող մեդիա ռեսուրսները, ինչպես նաև նրանք, ում այդ ամենը դուր է գալիս։

Հուսով եմ, շահագրգիռ կողմերը կանսան այս դիտարկումները ու հետևություններ կանեն։ Վստահ եմ, որ եթե գոնե այս ցուցակի դեմքերից ազատեն հեռուստաեթերը ու թոք-շոուները, որակի ու բովանդակության դրական փոփոխություն կարձանագրեն։

Ի՞նչ կրթություն է պետք՝ լավ պաշտոն ունենալու համար կամ հայ բարձրաստիճան պաշտոնյաների մասնգիտությունները

22 Apr

Մեզ հաճախ են ասել «Սովորեք, որ մարդ դառնաք» ու շատերը հավատում են, որ «մարդ դառնալու», այսինքն լավ աշխատանք ու սոցիալական դիրք ունենալու համար, անպայմանորեն բարձրագույն կրթություն է պետք, ընդ որում, ցանկալի է, որ տնտեսա-իրավաբանական։ Եկեք ստուգենք, թե որքանով է արդարացի այս պնդումը՝ ուսումնասիրելով մեր երկրի բոլոր նախագահների, վարչապետների, ԱԺ նախագահների, ինչպես նաև, որոշ նախարարների ու պատգամավորների կրթական ցենզը ու մասնագիտությունները։

Նախագահներ

Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունն ունեցել է 3 նախագահներ, որոնք երեքն էլ տարբեր կրթություն են ստացել ու տարբեր մասնագիտություններ ունեն։ Սերժ Սարգսյանը կրթությամբ բանասեր է, Ռոբերտ Քոչարյանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկ, իսկ Լևոն Տեր Պետրոսյանը՝ արևելագետ, պատմաբան և լեզվաբան։

Ինչպես տեսնում եք, առայժմ նախագահի պաշտոնում գերակայում են հումանիտար մասնագիտությունները։

Վարչապետներ

Վարչապետի պաշտոնի պարագայում պատկերն ավելի խայտաբղետ է ու այստեղ մասնագիտությունների մի ամբողջ ծաղկաբույլ կա։ Դա բացատրվում է նաև նրանով, որ մենք շատ ավելի շատ վարչապետներ ենք ունեցել, քան նախագահներ։ Հերթով թվարկենք մեր վարչապետներին (չկրկնվելու համար, պարզապես հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եղել են նաև այս պաշտոնում)։

1. Վազգեն Մանուկյանը ֆիզիկամաթեմատիկական կրթություն ունի, մաթեմատիկոս է ու մինչ քաղաքականություն մտնելը, դասախոսել է ԵՊՀ-ում։

2. Գագիկ Հարությունյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է ու մի քանի ամիս վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո, արդեն երկար տարիներ հանդիսանում է Սահմանադրական դատարանի նախագահը և այդ կերպ, այս ցուցակում ընդգրկված եզակի պաշտոնյաներից է, ով այսօր էլ աշխատում է ըստ իր մասնագիտության։

3. Խոսրով Հարությունյանը ինժեներ է ու մինչև քաղաքականություն մտնելը երկար տարիներ աշխատել է իր մասնագիտությամբ ու դատելով նրա կարիերայի աճից, նա վատ ինժեներ չի եղել, ինչը չենք կարող ասել նրա վարչապետ լինելու մասին։

4. Հրանտ Բագրատյաննի կենսագրականում այնքան բան կա թվարկված, որ տվայտվում ես։ Էլ հազարամյակի մարդ, էլ դոկտոր, էլ պրոֆեսոր, էլ ակադեմիկոս… Համենայն դեպս, վստահաբար կարելի է ասել, որ նա ունի տնտեսագիտական կրթություն և հանդիսանում է տնտեսագիտության ու փիլիսոփայության դոկտոր։

5. Արմեն Սարգսյանը ամենակարճատև վարչապետություն ունեցած վարչապետներից է, բայց միևնույն ժամանակ՝ ամենալուրջ կրթություն ունեցած բարձրաստիճան պետպաշտոնյաներից։ Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է ու մաթեմատիկայի պրոֆեսոր, բայց քաղաքականությունում առավել աչքի է ընկել դիվանագիտության ու պետական կառավարման ասպարեզներում։

6. Արմեն Դարբինյանը ուն տնտեսագիտական կրթություն և տնտեսագիտության դոկտորի կոչում։ Այժմ նա Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտորն է։

7. Որքան էլ դժվար լինի հավատալ դրան, բայց Վազգեն Սարգսյանի կրթությունը ոչ մի աղերս չունի ոչ զինվորականության, ոչ էլ պետական կառավարման հետ։ Ավելին, այս ցուցակում ընդգրկվածներից ամենահամեստ կրթական ցենզ ունեցողներից մեկն է։ Վազգեն Սարգսյանն ավարտել է  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ու որոշ ժամանակ աշխատել իր մասնագիտությամբ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

8. Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, փոխարինեց զոհված եղբորը՝ վարչապետի պաշտոնում և հայկական չափորոշիչներով, շատ ավելի «լուրջ» դիպլոմ ուներ. նա ավարտել էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ունիի ինժեների որակավորում։

9. Լուսահոգի Անրանիկ Մարգարյանը ևս Պոլիտեխնիկի սաներից էր ու կրթությամբ ինժեներ էր։

10. Տիգրան Սարգսյանը կրթությամբ տնտեսագետ է ու համարվում է ասպարեզի լավագույն մասնագետներից մեկը Հայաստանում, բայց չգիտես ինչու դա ոչ մի կերպ չօգնեց նրան՝ վարչապետի պաշտոնում իր երկարամյա աշխատանքի հարցում, որը կայուն ու բացասական գնահատականի է արժանանում հանրության մեծամասնության կողմից։

11. Հովիկ Աբրահամյանը կրթությամբ տնտեսագետ է ու դատելով իր պնդումներից՝ փայլուն տնտեսագետ է, եթե կարողացել է բանջարեղենի ու գյուղմթերիքի բիզնեսով հարստություն դիզել…

Ինչպես տեսնում է, վարչապետի պաշտոնում գերակշռում են ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներն ու տնտեսագետները։

ԱԺ նախագահներ

ՀՀ-ում ԱԺ նախագահներ ավելի քիչ են եղել, քան վարչապետներ ու եթե հաշվենք առաջին գումարումից, ապա դրանց թիվն 9-ն է։ Այս 9 հոգուց երկուսը՝ Խոսրով Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը հետագայում դարձել են վարչապետ և նրանց կրթության մասին արդեն գրել եմ, ուստի դիտարկենք մյուսների մասնագիտական կրությունը։

1. ՀՀ առաջին գումարման ԱԺ-ի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր, ով կրթությամբ մաթեմատիկոս էր։

2. Կարեն Դեմիրճյանը կրթությամբ ինժեներ էր ու երկար կարիերային ուղի էր անցել՝ շարքային ինժեներից, մինչև երկրի ղեկավար, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ նաև ԱԺ նախագահ։

3. Պարզվում է, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոններում առավել հաճախ հանդիպող մասնագիտություններից մեկը բանասերն է։ Այսպես, Սերժ Սարգսյանից բացի, բանասեր է նաև ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։

4. Ունեցել ենք նաև իրավաբանական կրթությամբ ԱԺ Նախագահ և դա եղել է Արթուր Բաղդասարյանը։ Հաշվի առնելով խորհրդարանի օրենսդրական ֆունկցիան, կարելի է ասել, որ Բաղդասարյանը միակն է, ով լինելով ԱԺ նախագահ՝ աշխատել է իր մասնագիտությամբ։

5. Տիգրան Թորոսյանը թեև աչքի չէր ընկնում իր խարիզմայով, բայց ես հաճելիորեն զարմացա՝ իմանալով, որ նա ինժեներական կրթություն ստանալուն զուգահեռ, սինխրոն ուսումնասիրել է նաև օտար լեզուներ և արդյունքում, ինժեների մասնագիտությունից զատ, ստացել է նաև ֆրանսերեն լեզվի տեխնիկական թարգմանչի մասնագիտություն։

6. Սամվել Նիկոյանը կրթությամբ ինժեներ-մեխանիկ է։

7. Եվ իհարկե, այս ցուցակը ամբողջական չէր լինի, առանցմեր սիրելի Մտքի Տիտանի՝ Գալուստ Գրիգորիչի։ Ու իհարկե, ինչպես կռահում եք բոլորդ, Գալուստ Սահակյանը… բանասեր է… Այդ իսկ պատճառով, նրա ասած ցանկացած միտք, ցանկացած խոսք, ասես մի պոեմ լինի, գրականության գոհար, որը պետք է սերտեն սերունդները։

Նախարարներ և ուժայիններ

Նախարարներ ունեցել ենք շատ-շատ, ուստի բոլորին չենք թվի։ Առանձնացրել եմ առավել աչքի ընկած ու առավել խարիզմատիկ նախարարներին, որոնց անռանց սխալվելու կարող է ճանաչել ցանկացած անցորդ։

1. Արմեն Աշոտյանը ունի բժշկական կրթություն և կրթությամբ դատաբժիշկ է, կամ էլ, եթե կուզեք՝ հերձելու մասնագետ։

2. Գագիկ Բեգլարյանը թեև դպրոցական տարիներին հաճախել է ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց, բայց ստացել է տնտեսագիտական կրթություն, դե իսկ ֆիզիկականից մենակ ուժը վերցրեց։ Պետք է ասել, որ նախարարների թվում առավել հաճախ ենք հանդիպում մարդկանց, ում կրթությունն ու մասնագիտությունը համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոններին։

3. Վլադիմիր Գասպարյանը դեռ Խորհրդային Միության օրոք ավարտել է Բարձրագույն քննչական դպրոցը ու պրոֆեսիոնալ ոստիկան է և իրավաբան։

4. Համապատասխան կրթություն ունի նաև ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով պոլիտեխնիկն ավարտելուց հետո, ավարտել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) բարձրագույն դասընթացները։

5. Սեյրան Օհանյանը՝ գլխավորելով ռազմական գերատեսչությունը, հանդիսանում ռազմական կրթության ու ռազմական մասնագիտության ներկայացուցիչ։ Նա Խորհրդային Միության տարիներից ի վեր եղել է կադրային սպա։

6. Ոստիկանական կրթություն ունի նաև Արմեն Երիցյանը՝ ԱԻՆ և տարածքային կառավարման նախարարը

7. Ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ կրկնակի մասնագիտություն ունի մեր մեկ այլ նախարար՝ Հրանուշ Հակոբյանը, ով առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս է, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ իրավաբան, ընդ որում, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է։

7. Դե էլ ինչ պաշտոն, որտեղ բանասեր չլինի։ Բանասիրական կրթություն ունեցող ամենահայտնի նախարարներից մեկն էլ եղել է ԿԳ նախկին նախարար՝ Սերգո Երիցյանը։

8. Ըստ իր մասնագիտության է աշխատում նաև Էդուարդ Նալբանդյանը, ով միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել ու դառնալով դիվանագետ, տարիներ շարունակ աշխատել է Խորհրդային դիվանգիտական կորպուսում, իսկ այնուհետև՝ ՀՀ ԱԳՆ-ում։

Պատգամավորներ և այլ պաշտոններ

Մեր պատգամվորները շատ են, ես անգամ կասեի չափից դուրս շատ ու որքան էլ նրանցից շատերը դիպլոմներ գնեն անցումներից, մենք գիտենք, որ մեր պատգամավորների մի զգալի մասը նույնիսկ դպրոցը լիարժեք չի ավարտել, ուր մնաց՝ ԲՈւՀ։ Ուստի այս բաժնում էլ ներկայացնենք «ծայրահեղությունների»՝ համապատասխանության ու անհամապատասխանության առումով։

1. Օրինակ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը բացի հրաշալի արտաքին տվյալներ ունենալուց, նաև ունի իրավաբանական կրթություն ու դասավանդում է ԵՊՀ-ում, իսկ օրենսդիր մարմնում կարծում եմ ամենասազողն ու համապատասխանողը հենց իրավաբանի մասնագիտությունն են։

2. Դիտարկենք վերոնշյալ գործչի անտիպոդ-կուսակցին… Առաքել Մովսիսյանի (Շմայսի) կենսագրությունում ասվում է, որ նա ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը… այն էլ՝ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ֆակուլտետը։ Դատելով արդյունքից՝ Շմայսը այդքան էլ լավ չի սովորել կրթել իր մարմինը…

4. էդուրադ Շարմազանովն էլ կրթությամբ պատմաբան է և ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։

5. Ինչպես հիշում եք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը սկանդալի վերածվեց՝ «սաքուլիկների» պատճառով, բայց նա այնուամենայնիվ պաշտպանեց տնտեսագիտական գիտությունների թեկնածությունը, իսկ մինչև այդ, Տարոն Մարգարյանը ստացել էր ճարտարագիտության մագիստրոսի կոչում՝ գյուղատնտեսական ակադեմիայում։

Ինչպես տեսնում եք, բացի ուժային կառույցներից, բոլոր մնացած բարձր պետական պաշտոններում սկզբունքային ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կրթություն ունի այն զբաղեցնողը։ Անկախ նրանից, կրթությամբ բանասեր ես դու, թե մաթեմատիկոս, իրավաբան, թե տնտեսագետ, դա դեռ ոչ մի բան չի նշանակում՝ ոչ այդ պաշտոնում հարատևությանդ հարցում, ոչ էլ ունեցածդ գիտելիքները արդյունավետ կիրառելու պարագայում։ Այնպես որ, կարելի է արձանագրել, որ բարձրագույն կրթությունն ու կոնկրետ մասնագիտացումը եթե ինչ որ նշանակություն ունեն էլ բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու հարցում, ապա երկրորդական ու երրորդական։

 

Շոու բիզնեսի նախկին զույգերը

14 Apr

Շոու բիզնեսում «տուրուդմփոցների» պակաս չի լինում, հատկապես, եթե հայտնիներին կապել են անձնական հարաբերությունները։ Թեև նրանք բոլոր լրատվամիջոցներով հայտարարում են, որ շատ լավ ընկերներ են մնացել, լինում են դեպքեր, երբ բաժանումից հետո իրար բարև էլ չեն տալիս։

Հաորդավարներ Ֆելիքս Խաչատրյանն ու Նազենի Հովհաննիսյանը այդպես էլ չմեկնաբանեցին ոչ իրենց սիրավեպի, ոչ էլ բաժանվելու մասին լուրերը, սակայն այդ մասին խոսակղոթյունները չէին դադարում։ Զույգն այլևս միասին չէ։

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Մերի Մակարյանը այդպես էլ չխոստովանեցին, որ միասին էին, սակայն նրանց սիրավեպի հարցում որևէ մեկը կասկած չուներ։ Հետագայում նրանց միջով ինչ-որ սև կատու անցավ, որից հետո զույգի հարաբերություներն ակնհայտ վատացան։

Երգահան Ռիչարդ Մադլենյանն ու սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը թեև փորձում էին թաքցնել հարաբերությունները, նրանց սիրավեպի մասին խոսում էին բոլորը։ Տևական ժամանակ ընկերություն անելուց հետո զույգը վերջերս բաժանվեց։ Ասում են՝ Ռիչարդը չի ուզում լսել Լիկայի անունը։

Անի Երանյանի և Մովսես Երեմյանի սիրավեպն ամենաքննարկվողներից էր։ Զույգի բաժանումից հետո էլ նրանց հարաբերությունները բավականին հաճախ էին հայտնվում լսարանի ուշադրության կենտրոնում, քանի որ «Խաղ իմ կանոններով» ֆիմում նրանք խաղացին սիրային զույգի։

Դերասան Սոս Ջանիբեկյանը նախ ապրում էր հաղորդավարուհի Աննա Կոկչյանի հետ, ումից բաժանվելուց հետո դերասանը տևական ժամանակ փակ էր պահում իր անձնական կյանքը։ Որոշ ժամանակ անց Սոսը սկսեց հանդիպել մոդել Լյուսի Հայրապետյանի հետ, ում հետ նրա սիրավեպը ևս անցյալում է։

Աննա Կոկչյանը ևս միայն Սոսի հետ անձնական կապով չէ հայտնի։ Ժամանակին նա ամուսնացած էր հաղորդավար Արման Մարգարյանի հետ, ումից որդի ունի։ Այժմ նրանք երբեմն շփվում են, սակայն սիրային կապն արդեն անցյալում է։

Դերասաններ Էմիլ Գալստյանն ու Անաիս Սարդարյանը տևական ժամանակ միասին լինելուց հետո բաժանվեցին, ինչից հետո Էմիլը սկսեց ընկերություն անել դերասանուհի Մանանա Գևորգյանի հետ։ Այժմ, սակայն, Էմիլը և Մանան ևս դասվում են շոուբիզնեսային նախկին զույգերի շարքին։

Երգիչներ Դավիթ Թուջարյանն ու Լիլիթ Կարապետյան որոշ ժամանակ միասին էին ապրում, նրանք որդի ունեն՝ փոքրիկ Կարենը, սակայն նույնիսկ երեխայի գործոնը հաշվի առնելով զույգն այժմ չի շփվում։

Դերասան Խորեն Լևոնյանն ու երգչուհի Լիլուն միասին էին Խորենի և պարուհի Մերի Հովհաննիսյանի ամուսնալուծությունից հետո։ Չար լեզուներն ասում են, որ Խորենը հենց Լիլուի պատճառով  է ամուսնալուծվել։ Զույգը, սակայն, երկար ժամանակ միասին չեղավ։ Նրանց պատմությունն արդեն անցյալում է։

Ռեփեր Միշոն և «Հայքի» Սյուզին ևս շատ չեն խոսել իրենց հարաբերությունների մասին, սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ նրանք  միասին էին։ Հետո նրանց միջով «սև կատու» անցավ։

«ԿապՈւտ օդնոյի»՝ Facebook ամենաքյարթու դեմքերը (Photo)

7 Apr

Ֆեյսբուքում ինչ կարգի մարդ ասես չկա, բայց երբեմն հանդիպում են 90-ականներից ժառանգություն մնացած թունդ քյարթիզմի հավատարիմ հետևորդներ, որոնք սակայն որոշ դեպքերում հեռացել են իրենց արմատներից ու հիմա թույլ են տալիս այնպիսի բաներ, որոնց համար իրենք ժամանակին ջագի-ջուգի կկոչվեին ու նմաններին տփելը իր սուրբ պարտքը կհամարար ցանկացած իրեն հարգող քյարթ։

Սակայն ժամանակները փոխվում են, փոխվում է նաև քյարթիզմը, բայց որոշ բաներ մնում են անփոփոխ՝ նույնիսկ նեոքյարթերի համար։ Օրինակ՝ ամեն քյարթու, եթե մշտական բնակություն է հաստատում ֆեյսբուքում, իր սուրբ պարտքն է համարում գրել բացառապես լատինատառ, ունենալ տարօրինակ սանրվածք, անպայմանորեն ծխի քուկլաներով պարուրված նկարներ ունենալ, ինչպես նաև ունենալ «հալալների» հետ խմբակային լուսանկարներ և որ կարևոր նախապայման է՝ «Ցեղասպանությունը դատապարտող» և «Մի ծեծեք ինձ թաց տռուսիկով» հայացքով պորտրետներ ունենա։

Ներկայացնում եմ նման մի քանի քյարթուշների, ում պեղել եմ ֆեյսբուքում։

_MG_2300

Այս նկարից դժվար է կռահել, թե կոնկրետ ինչ է եղել։ Կամ զարհուրելի չոլկով այս երիտասարդը անհավասար մարտ է ունեցել կետչուպի շշի հետ, կամ էլ լուսանկարողն է նրա վրա կետճուպ պզացրել, ինչը խիստ բարկացրել է այս «воин»-ին։

11065396_10202710560564661_659562827_o

Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ պետք է կատարվի մարդու ուղեղում, որպեսզի նա այդ անվանումով գրանցվի ֆեյսբուքում, բայց դե համենայն դեպս դիմավորեկ՝ «sladkiy xuligan»-ն է։ Մնացածը ժանրի կանոններով է՝ սիգարետ, թիզոտ բլութութով ականջակալ ու բնականաբար՝ ցասումնալից հայացք դիմապակուն։

3

Էլի ինչ նյութ քյարթերի մասին, եթե յնտեղ չլինի քյարթերի սիրած դիրքը՝ պպզած վիճակը։ Բնականաբար, մնացած կարևոր ատրիբուտներն էլ են տեղում՝ բռփեջ մազեր, մուննաթ ռոժ ու հետերոսեքսուալության մասին շատ քիչ հուշող չարուխներ։

Lilit_Hovhannisyan

Էս քյարթերը բացի վարդագույն ու կարմիր գույնի չարուխներ հագնելուց ու էմոյական պրիչոսկաներ անելուց, այլ հոմոէրոտիկ չարաճճիություններ էլ են անում։ Օրինակ՝ ինչ պարտադիր է պրֆիլի նկար դնել մի կադր, որտեղ դու ուժեղ պաչում ես մեկ այլ տղայի թուշը, իսկ վերջինիս դեմքը խորը բավարարվածության մասին է հուշում…

4+

Հայտնի է, որ քյարթերի մոտ սուրճ խմելը կրոնական ծիսակարգի պես մի բան է, իսկ քյարթիզմ կրոնի բարձրաստիճան քրմերը այդ ծիսակարգին անպայմանորեն կրում են պլեչիկով մայկա, բավականին ինտիմ թումբաններ և իհարկե՝ սուրճը խմում են անբնական թիրքերով։

66961_731233166995406_1999250489784015142_n

Քյարթերը պաշտում են գողական աշխարհը ու ամեն կերպ փորձում են ընդծել այդ հոգեհարազատությունը։ Հանուն դրա, նրանք նույնիսկ պատրաստ են շարիկով պիստալետով սպառնալ իրենց ընկերոջը։ Ծանոթացեք, Yonjlaxci Jon-ն է ու նրա ուլտրաքյարթու նկարներից մեկը։

1239593_513700042049162_1512563306_n

Եվս մի գլուխգործոց մեր հարգարժան Յոնջլախցուց. ինձ համար գաղտնի է, թե ինչ իմաստ կա մթնշաղին արևային ակնոց կրել և առավել քան երկիմաստ իրավիճակ եմ տեսնում, երբ պատանու հետևում իր երեք ջանի ու բոյի մեկն է քսվում, իսկ պատանու մի ձեռքը հայտնի չէ թե ուր է…

11079282_10205369181605087_371896104_n

 

Քյաարթերի մյուս թույլ կետը՝ նարգիլեներն են։ Գրեթե ցանկացած քյարթի մոտ կգտնվի նկար, որտեղ կադրում նարգիլե կա։ Ու ամենևին էական չէ, որ հաճախ քյարթերը չեն էլ իմանում, թե դրանից ինչպես օգտվել՝ ինչպես սաղավարտ հիշեցնող պրիչոսկով ու թաղտաբիթիի կեցվածքով այս քյարթուն է, ով փորում է ծխախոտը կպցնել ածուխներից.. դե հա, սև ու սպիտակ նկարներն էլ առանձին էֆֆեկտ են…

11072865_10202710560404657_811939435_o

 

Նարգիլեային եվս մի նատյուրմորտ, որտեղ էմոցիաաները բառիս բուն իմաստով օդում են սավառնում։ Դե մնացածն էլ՝ ոնց կարգն է. գծով սպառԾիՖկա, մուննաթոտ ու անբովանդակ դեմքեր և այլն։ Ընդ որում, կադրից տպավորություն է ստղծվում, որ նրանց ինչ որ ինտիմ գործից են կտրել ու անհասականալի է, թե ինչ գործ ունի պատառաքաղը՝ դատարկ սեղանին։

11079277_10202710560164651_536774595_n

 

Ի դեպ, նկատե՞լ եք, որ քյարթերի մեծ մասն ունի ֆենոմենալ փոքր ճակատ…

11072498_10202710559884644_2054049360_n

 

Դատելով ուղղագրությունից ու հատկապես «հանա» բառից, էս մեր քյյարթուշը հայոց լեզվի ֆակուլտատիվֆ պարապմունքների ա գնացել գեներալ Սեյրանի մոտ։ Մենակ «գյադա» բառն էր պակասում՝ լիրաժեք պատկեր ունենաու համար։

Սակայն պետք չի կարծել, որ պահպանողակկան քյարթուներ չկան։ Օրինակ՝ Կյաժը (ես էդպես էլ չհասկացա, թե կոնկրետ որ մասում ա ինքը կյաժ)

a98021_tattoo2011_6-oral

Պրիչոսկեն՝ ավանդական քյարթական, ճակատ՝ գրեթե բացակայում է, հանդերձանքը՝ սպարԾիվքյաթական, դեմքը՝ մուննաթոտ, թրաշը՝ առկա ու գումարած էս ամեն ինչին՝ ղեկի դիմաց շպագատ անելու պես չռած ստորին վերջույթներ։

a98021_tattoo2011_1-Բայց Կյաժենք մեռնող տեսակ են, որովհետև ապագան նեոքյարթերինն է, ովքեր լինելով սևահեր, կյանքում կյաժ չեն կոչվի, բայց կյաժենց բարկացնող ու երևակայության մեջ չտեղավորվող սանրվածքներ ունեն, դաջվածքներ (այդ թվում՝ գողական դաջվածքներ), բալետ պարող տրիկոյի պես նեղ տաբատներ են սիրում ու անպայման ինչ որ բռուտալ նկար են ունենում՝ ինչ որ եզ շան հետ։ Ավելորդ է նշել, որ նրանք անպայման իրենց նման մեկի, կամ մի քանիսի հետ նկարել են ունենում։

2

2 - Copy

3 - Copy Ու այսքանով հանդերձ, դժվարանում եմ ասել, թե դասական քյարթե՞րն էին ավելի վատ, թե՞ նեոքյարթերը։ Ամեն դեպքում, եթե գոնե մի հոգի էլ իր համար հետևություններ անի այսսքանը կարդալուց ու դիտելուց հետո՝ էլի արդյունք է։ Տղերք ջան, ամոթ ա, դարը փոխվում ա, բարքերը ու նորաձևությունը փոխվում է, ի՞նչ կարիք կա ծաղրածու տեսք ունենալ, դա վաղուց արդեն ծիծաղելու է, այլ ոչ թե վախենալու ու պատկառելի։ Մարդավայել տեսք տվեք ձեզ․

Ժողովրդի կարծիքը լսող ու ամենից շատ դրանով առաջնորդվող 10 հայ քաղաքական գործիչները

3 Apr

Այս անգամ որոշեցի կազմել մեր քաղաքական գործիչնների մի տասնյակ, որտեղ հայտնված անունները աչքի են ընկել հատկապես նրանով, որ առավել զգոն են հանրային կարծիքի հանդեպ և որքան ավելի բարձր է պաշտոնյայի զբաղեցրած հորիզոնականը, այնքան ավելի շատ է նա իր գործունեությունում առաջնորդվում ժողովրդի խոսքով ու ցանկությամբ։

10. Թևան Պողոսյան

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը այն եզակի պատգամավորներից է, ով հաճելիորեն զարմացնում է իր կիրթ կեցվածքով, գրագետ խոսքով և չվարկաբեկված կենսագրությամբ։ Պողոսյանը զգոն է հանրային կարծիքի հանդեպ ու իր հրապարակային հայտարարություններում և գործունեությունում չի արել ոչ մի այնպիսի բան, որպեսզի կարելի լիներ նրան մեղադրել հակաժողովրդական կեցվածքի ու պոպուլիզմի մեջ։

9. Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը միշտ էլ աչքի է ընկել իր աչալուրջ վերաբերմունքով՝ հանրային կարծիքի հանդեպ։ Բացի նրանից, որ Արծվիկ Մինասյանը միշտ առաջիններից է, ով ժամանում է ոստիկանության բաժանմունքներ, որտեղ ինչ-ինչ պատճառներով հայտնվում են տարբեր հասարակական ակտիվիստներ, ովքեր գրեթե երբեք ՀՅԴ-ի անդամ, կամ էլ համակիր չեն լինում, Արծվիկը հատկապես աչքի ընկավ իր ժողովրդական կեցվածքով՝ Պարտադիր կուտակայինի դեմ ծավաված պայքարի ժամանակ ու ներկայացնում էր ժողովրդի շահերը ՍԴ-ում։

8. Արմեն Մուրադյան

Slide

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այն մարդկանց ցուցակում է, ովքեր մշտապես զգոն են այնպիսի հարցերի նկատմամբ, որոնք կապված են հասարակական լայն հնչեղություն ստացած հիվանդ երեխաների ու ոչ միայյն երեխաների խնդիրների նկատմամբ։ Բացի նրանից, որ գրեթե բոլոր նման հնչեղ դեպքերում նախարարը գրավվում է անմիջականորեն ու նպաստում դրանց լուծմանը, հաճախակի են դեպքերը, երբ առողջապահության ոլորտում հանրության կողմից բարձրաձայնված խնդիրները լուծում են ստացել հենց Մուրադյանի ներգրավվման շնորհիվ։

7. Գեներալ Սեյրան

Գուցե ոմանց զարմացնի այն փաստը, որ այս ցուցակում տեղ է գտել ՀՀԿ-ական, այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Գեներալ Սեյրանը, բայց նրա բոլոր թերություններով հանդերձ, չի կարելի ուրանալ, որ այս պարզ մարդը որոշ դրվագներում շատ ավելի ժողովրդական է լինում, քան իր բազմաթիվ կուսակիցներ։ Բոլորիս հիշողության մեջ թարմ է այն դեպքը, երբ Գեներալ Սեյրանը ընդվզեց կուսակցության դիրքորոշման դեմ ու հանդես եկավ ընդդեմ շրջանառության հակի մասին օրենսդրական նախաձեռնության, որը խիստ ոչ պոպուլյար էր հասրակությունում։

6. Մարտուն Գրիգորյան

Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը պատգամավոր կարողացվ դառնալ մասնավորապես շնորհիվ նրա, որ իր քաղաքում մեծ հեղինակություն ու ժողովրդականություն ունի, իսկ այդ առումով համապետական մասշտաբների Մարտուն Գրիգորյանը դուրս եկավ բոլորովին վերջերս շնորհիվ նրա, որ իր այդ ժողովրդականության ու հեղինակության հաշվի, կարողացավ էապես նպաստել նրան, որ Պերմյակովի ոճրագործությանը հետևած լարվածությունը էլ ավելի չխորանա Գյումրիում և որ պակաս կարևոր չէ, նա դա անում էր անամբ ու փողոցում։

5. Նիկոլ Փաշինյան

Նիկոլը քաղաքական դաշտի այյն բացառիկ գործիչներից է, ով տարիներ շարունակ կարողացել է շատ ճիշտ զգալ հանրային տրամադրությունները և միշտ առաջնորդվել է դրանցով, անգամ, երբ իր կուսակից ընկերները ինչ որ այլ խաղերի մեջ էին մտնում։ Շնորհիվ դրա, Նիկոլը թեև դարձավ ընդդիմություն թե՛ իշխանությանը, թե՛ «արմատական» ընդդիմությանը, բայց այսօր կարողացավ ինքնուրույն քաղաքական բևեռ դառնալ, իսկ նրա ելույթներին ԱԺ-ում սպասում և սիրով հետևում են ժողովրդական լայն զանգվածներ։

4. Զարուհի Փոստանջյան

Փոստանջյանն ասես Նիկոլի զույգ քույրը լինի։ Համենայն դեպս նրանց ոճերը շատ նման են ու նրանք երկուսն էլ զգում են ժողովրդական «պուլսը»։ Սակայն Զարուհու պարագայում կան երկու լուրջ առավելություններ. նախ, նա ավելի երկար ժամանակ պետական պաշտոն զբաղեցնելով, երբեք չի փոխել իր այդ գործելաոճը, երկրորդն էլ՝ լինելով կին, հաճախ արել է բաներ, որ ամեն տղամարդ ռիսկ չի արել անելու  մշտապես գտնվում է թե հասաակական զարգացումնեի կիզակետում:

3. Վլադիմիր Գասպարյան

Դեռ մի քանի տարի առաջ, ոստիկանությունը շաատ վատ համբավ ու հանրայի ընկալում ուներ և ընկալվում էր բացառապես, որպես բիրտ ու կաշառակեր, ցմփոր կերպարների հավաքատեղի։ Իհարկե, խնդիրները այսօր էլ շատ են ու մեր Ոստիկանությունը հեռու է իդեալական լինելուց, բայց Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ դառնալուց հետո աականատես եղեանք մի շարք լուրջ իմիջային փոփոխությունների, իսկ ոստիկանապետը խիստ գայուն է հանրային արձագանքի հանդեպ։ Դրա շնորհիվ, արդեն քանի-քանի ոստիկաններ են կորցրել աշխատանքը, երբ հայտնվել են ֆեյսբուքցիների թիրախում, կամ էլ իրենց թերի աաշխտանքի պատճառով բերել են լուրջ հասարակական լարվածության։ Դրան զուգահեռ, էապես նվազել է «ծեծող ոստիկանի» կերպարի կշիռը հանրային ընկալման մեջ և դրա մեջ հսկայական դերակատարություն ունի այն, որ Վլադիմիր Գասպարյանն է ուշիուշով հետևում հանրային կարծիքի վայրիվերումներին և զարգացումներին։

2. Արմեն Աշոտյան

Այս ցուցակում ամենաբարձր պետական պաշտոն զբաղեցնողներից մեկը Արմեն Աշոտյանն է, ով նաև ամենաբարձր հորիզոնականներից մեկն է գրավել, շնորհիվ նրա, որ հանդիսանում է ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի նորանկախ հանրապետություն պատմության ամենաանմիջական նախարարը և երբեք չի խուսափում ուղղակի շփումից՝ սոցցանցերում և իրական կյանքում, իսկ հանրության և անհատ քաղաքացիների կողմից առաջ քաշված բազմաթիվ խնդիրներ արժանացել են անձամբ Աշոտյանի արձագանքին։ Ոչ միշտ է դա բերել այդ խնդիրների լուծման, բայց արդարության համար պետք է նշել, որ այյնուամենայնիվ բազմաթիվ նման խնդիրներ լուծում գտել են՝ Աշոտյանի հետ կառուցողական երկխոսություն վարելու արդյունքում։

1. Տարոն Մարգարյան

Ցուցակիս առաջին հորիզոնականը հատկացրել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որովհետև համեմատած այս ցուցակի այլ ներկայացուցիչների, Տարոնը ամենից հաճախն է ոչ միայն հայտարարություննրի մակարդակով առաջնորդվել ժողովրդական պահանջներով, այլև կոնկրետ գործողությունների։ Այդ գործողություններն արտահայտվում են ինչպես կենցաղային խնդիրներ լուծելով (մեկը երեխային չի կարողանում մանկապարտեզ տալ, ուրիշը բակում խաղահրապարակ չունի, երրորդը աղբահանության խնդրի առջև է), այլև միանգամայն ավելի մեծամասշտաբ խնդիրների կարգավորմամբ։ Հատկապես ուշագրավ են այս առումով Պերմյակովի սպանությունից հետո արդեն պլանավորված ու ֆինանսավորված տոնական միջոցառումների հրատապ չեղարկումն ու տրանսպորտի սակագների թանկացման կասեցումը։