Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը կարող է հաանգեցնել սուր ներքաղաքական պայքարի

21 Nov

Սերժ Սարգսյանի արձակուրդն ավարտվել է և արձակուրդից անմիջապես հետո նախագահը 2-օրյա այցով մեկնել է մոսկվա։ Դժվար չէ կռահել, որ օրակարգում հիմնական թեման ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցության հարցն է լինելու, որովհետև մինչ այժմ Հայաստանը՝ պահպանելով կոմպլեմենտար ու բալանսավորված արտաքին քաղաքականությունը, հանդես էր գալիս այս միջազգային կազմակերպությունում որպես դիտորդ, որպեսզի կարողանա հարաբերություններ զարգացնի Արևմուտքի հետ, միևնույն ժամանակ չզայրացնելով արևելքին։

Բայց կոմպլեմենտարիզմի շրջանը մոտեցել է իր ավարտին ու սրան գումարվում է նաև նախընտրական շրջանը ու հիմա Հայաստնաը՝ ի դեմս երկրի նախագահի երկընտրանքի առաջ է, իսկ ճնշող հանգամանքները համակողմանի են և ազդեցիկ։

Մի կողմից, Սերժ Սարգսյանը երբեք աչքի չի ընկել ԵվրԱզեսի կամ Եվրասիական Միության վերաբերյալ որևէ դեմ կամ կող մեկնաբանություններով, ինչը չես կարող ասել մեր վարչապետի վերաբերյալ, ով ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանի համար միակ հնարավոր տարբերակը Եվրոպայի հետ ինտեգրվելն է։

Մյուս կողմից, 5 տարի արևմտամետ քաղաքականություն վարած Սերժ Սարգսյանը պետք է որ հիասթափված լինի նույն Արևմուքի վարքից, որոնք ոչ միայն էական կոմպենսացիա չտվեցին նախագահի որդեգրած քաղաքական կուրսի դիմաց այլև աստիճանաբար սկսեցին շանտաժի լեզվով խոսել, երբ այդքան բաղձալի 1.5 միլլիարդ դոլարի վարկերի ու դրամաշնորհերի փաթեթը հետաձգեցին մինչև 2013 թվականի մարտ, այսինքն հասկացրին, որ փողի տալ-չտալը կախխված է նախագահական ընտրություններից։

Մյուս կողմից Ռուսաստանն է, որ թեև ինչ որ բաներ է փորձում անի, բայց հիշեցնում է անմեղսունակ հոգեկան հիվանդի, որ սպառնալով դիմացինին ու հիշեցնելով, որ ինքը ուժեղ տղա է, միևնույն ժամանակ անընդհատ խփում է իր իսկ դեմքին։ Անհասկանալի է նաև, թե կոնկրետ ինչում է կայանում Ռուսաստանի առաջարկը և ինչ շահ կարող է ունենալ այն Հայաստանի համար, եթե մենք ցամաքային սահման էլ չունենք Եվրազեսի հետ։

Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է. գնալով անկայունացող տարածաշրգանում ու առհասարակ՝ աշխարհում, աստիճանաբար չոր կողով կանգնում է կողմ ընտրելու հարցը, բայց խնդիրը նրանում է, որ ընրելու համար առաջարկներից և ոչ մեկը որևէ լավ երաշխիք կամ գոնե հասկանալի հեռանկար չի տալիս…

Կարծում եմ, որ նախագահի մոսկովյան հանդիպումներից անմիջապես հետո զսպանակի առաձգականությամ կսրվի ներքաղաքական պայքարը Հայաստանում ու կսկսվի նաախընտրական թոհուբոհը, իսկ իրադարձությունները, պայքարի սրության աստիճանը, ինչպես նաև պայքարի մասակիցների ճամբարների ընտրոււթյունը պայմանավորված կլինի, թե ինչ արդյունքեր կգրանցցվեն մոսկվայում կամ կգրանցվե՞ն արդյոք որևէ արդյունքներ…

One Response to “Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը կարող է հաանգեցնել սուր ներքաղաքական պայքարի”

Leave a comment