Archive | July, 2015

«Մարիաննա» ընկերությունում կամ հավերժական մածուն պատրաստել են սովորել, կամ էլ թունավորում են մեզ

28 Jul

Հուլիս ամիսը ավանդապես իմ արձակուրդի ամիսն է ու այս տարին բացառություն չէր։ Ամսի 1-ին հերթական արձակուրդ ձևակերպեցի, որ ամսի 4-ին գնամ ծով։ Առավոտ շուտ, ճանապարդ դուրս գալուց առաջ որոշեցինք թեթև նախաճաշ անել, ի վերջո ճամփա ենք դուրս գալիս։ Խանութից մի քանի կտոր խմորեղեն գնեցի, մեկ էլ մածուն։ Հիշում էլ եմ, թե ինչպես հատուկ նայեցի, որ ժամկետանց չլինի, որովհետև բծախնդիր եմ այդ հարցերում։ Արդյունքում, խանութում առկա ամենաթարմ մածունը «Մարիաննայինն էր»՝ 29.06 ու պիտանի էր մինչև ամսի 8-ը։ Վերցրեցի երկու հատ ու գնացի տուն։
1b0294474fbb11064d71d78847e5236c-472x265

Այնպես ստացվեց, որ դեռ չէինք հասցրել սկսել նախաճաշը, մեկ էլ ընկերս զանգեց, ում մեքենայով պետք է գնայինք, թե բա շուտ իջեք, արդեն բակում եմ։ Տենց էլ չհասցրեցին նախաճաշել, բացած մածունը ու սեղանը ոնց կար՝ այնպես էլ թողեցինք, արագ-արագ վերցրեցին ճամպրուկներն ու վազեցինք ներքև։

3

Երեկ գիշերը արդեն Երևանում էինք, վերադարձանք տուն ու ճանապարհից հոգնած միանգամից քնեցինք։ Այսօր արդեն ամսի 28-ն է… Ու պատկերացրեք, թե որքան մեծ էր իմ զարմանք, երբ առավոտյան մտա խոհանոց, տեսա որ սեղանը չենք էլ հավաքել ու շուրջ 3 շաբաթ էս շոգին բաց վիճակում սեղանին թողած մածունը ոչ բորբոսնել էր, ոչ էլ արտաքնապես էր փոխվել։ Ասի կարո՞ղ ա քանի քնած էի, տնեցիք խանութից թարմ մածուն են բերել։ Նայում եմ ժամկետներին… չէ, նույն էն մածունն ա, որի պիտանելիության ժամկետը 29.06-08.07 էր, այսինքն պետք ա լրացած լիներ 20 օր առաջ…

0L78QaFJboo

Ասում եմ լավ, մարդ ես, կարող ա ուղղակի համը փոխած լինի, ի վերջո 3 շաբաթ ա սեղանին ա՝ սենյակային ջերմաստիճանում, պետք ա գոնե թթված լինի։ Համտեսում եմ՝ չէ, ոնց որ հենց նոր բացած լինեմ, էն ա որ տաք ա։

Սրանից հետևություն, կամ «Մարիաննա» ընկերությունում սովորել են հավերժական մածուն պատրաստել, որը փչանալ ու հնանալ չունի, կամ էլ պարզապես ընկերությունը ժուլիկություն է անում ու օրգանական մթերքի փոխարեն մեզ հրամցնում է քիմաիական եսիմինչ, որն այնքան արհեստական է, որ պահպանման պայման-բան՝ վեջը չեն։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես հակված եմ հավատալու երկրորդ տարբերակին։ Սա նշանակում է, որ ինչ ա թե ռեկլամացիա չճունենան ու ժամկետանց ապրանքը մինչև վերջ կարողանան իրացնել, Մարիաննան էնքան քիմա ու արհեստական խառնուրդներ ա տալիս, որ կարա 3-5-6 թափոց խանութից հետ ստանա չվաճառվածը, վերափաթեթավորի, ձևական ժամկետ նշի վրան ու էլի մտցնի շուկա։

Ինչ ասեմ, գետինը մտնես «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերություն, դուք խիղճներդ լրիվ եք կորցրել։

 

10 հայ հայտնիներ, ովքեր անդուր շատ են շպարվում

24 Jul

Շպարն ու բեմական գրիմմը բնական ու նույնիսկ պարտադիր բան են արտիստի համար, հատկապես, եթե խոսքը իգական սեռի ներկայացուցիչների մասին է, բայց մեր շոու բիզնեսի աստղերից ոմանք ակնհայտորեն չարաշահում են շահը, իսկ մի քանիսը պարզապես անդուր շատ են քսվում։ Այսպիսով, Ձեզ եմ ներկայացնում 10 հայ հայտնիների, ում տեսնելիս տպավորություն է ստեղծվում, որ նրան շինանյութի պահեստում դժբախտ պատահարի մեջ են հայտնվել։

10. Վակցինա

DJ Վակցինայի բեմական կերպարի անբաժանելի մասն է նրա շպարը։ Իսկ ավելի կոնկրետ, շատ, անդուր շատ ու խիստ, անդուր խիստ կարմիր շրթներկը։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ ինչ որ ռասիստական մուլտֆիլմի սևամորթ կնոջ կերպարն է հիմք ծառայել Վակցինայի համար՝ այս ոճի ընթացքում։ Մի անգամ առիթ եմ ունեցել Վակցինային առանց այս սարսափելի շպարի տեսնել ու պետք է ասեմ, որ բավականին հաճելի արտաքին տվյալներով աղջիկ էր։ Զարմանում եմ, թե ինչու է իր արտաքինն այսպես ձևում։

9. Լուիզա Ներսիսյան

Հօգուտ Լուիզայի կարելի է ասել, որ հիմա նա շատ ավելի լավ տեսք ունի, քան երիտասարդ տարիներին, բայց միևնույն ժամանակ, չեմ կարող չարձանագրել, որ Լուիզան մեղմ ասած չարաշահում է շպարը ու տպավորություն է, որ եթե մատով կպնես նրա դեմքին, ապա այն կընկղմվի տոնալ քսուկի ու փոշու հաստ շերտի մեջ։

8. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասը մշտապես խնդիր է ունեցել չափի զգացման հետ ու շպարվելու հարցում ևս։ Եթե գուգլով նայեք, ապա կտեսնեք, որ այն նկարներում, որտեղ Եվան շպարին չի վերաբերվել որպես կշտանալիք, նա բավականին հաճելի արտաքին ունի, բայց մեկ էլ որ չես տեսնում, թե ինչ կոսմետիկ աղետների է բախվել էս աղջիկը իր կարճ կյանքում, թվում է թե աստված բոյը տվել ա ու չի խնայել, բայց ամեն էքստրա սանտիմետրի դիմաց վերցրելա ճաշակի ու չափի զգացման զգալի մի մասը։ Զուսպ, Եվա ջան, զուսպ։ Քեզ էդքան գաջը չի սազում։

7. Յանա Դանիելյան

Էս Յանան նենց հաճելի արտաքին ուներ, ի՞նչ եղավ, որ թմրամոլի կախվածություն ձեռք բերեց «կասմեծիչկայից»՝ անհայտ է։ Ամեն դեպքում, քանի գնում ա էն «101 դալմատիններ» մուլտֆիլմի Կրոելլային ա սկսում նմանվել։ Ընդ որում, անհաջող պլաստիկ վիրահատությունների ու սխալ ոճային լուծումները էլ ավելի են սրում նրա կերպարի բացասական ընկալումը, դե իսկ կիլոգրամներով շպարը «հաղթական» վերջակետ է դնում այս ամենի վրա։

6. Մարինա Գրեգ

Զարմանում եմ էս աղջկա վրա, որովհետև ունենալով հիանալի մարմին ու բավականին գեղեցիկ դեմք ունենալով, նա «одина-на-один» է մտել դիմափոշու հետ ու այնպիսի տպավորություն է, որ պարտվել է այդ անհավասար դիմակայությունում։ Սա այն դեպքն է, երբ շպարի անհարկի չարաշահումը միայն վնասում է արտաքին տվյալներին ու կենդանի մարդուց դարձնում տիկնիկ, որը թաթախել են «պուդրայի» մեջ։

5. Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյանը չի քսվում, ինքը կոնկրետ «գյաջվում ա» ու էդ էլ հերիք չի, մի բան էլ գյաջելու իրա բիզնեսն ա դրել ու ուրիշներին ա գյաջում։ Եթե դուք գոնե մեկ անգամ տեսնեք Սյուզի Մելիքյանին իրական կյանքում ու մոտիկից, ապա կհասկանաք, որ թե ինչի էին մեր նախնիները հարս տանելուց առաջ աղջկան տանում ու դեմքը լվանում, որ տեսնեն ինչպիսին է նա իրականում։ Սյուզիի հետ եթե նույն հնարքը կիրառվի, ապա հետևանքները ամենաանկանխատեսելին կլինեն։ Գումարած դրան, նրա քաշը մի երկու կիլոգրամով կպակասի։

4. Լիլիթ Հովհաննիսյան

Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե Լիլիթ Հովհաննիսյանը հայկական շոուբիզնեսի գաջի տիրուհին էր, կամ էլ երգչուհու կարիերան համատեղում էր շինանյութի ներկկրման բիզնեսի հետ։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նրան գերազանցողներ էլ կհայտնվեն։ Բացի դրանի, այս ոչ այնքան պատվավոր շքերթում երկար ժամանակ առաջին հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Հովհաննիսյանը զիջեց գաջեգործության իր դիրքերը շնորհիվ նրա, որ այնուամենայնիվ անսաց քննադատություններին ու նախ քչացրեց շպարի գանաքը մի քանի կիլոգրամով ու սկսեց ավելի պրոֆեսիոնալ վիզաժիստների ծառաությունից օգտվել։ Բայցևայնպես, նույնիսկ այդ բարեփոխումներից հետո Լիլիթը շարունակում է չարաշահել շպարը՝ հատկապես իր տեսահոլովակներում ու դրա պատճառով գրեթե նույնքան արհեստական տեսք ունի, որքան նախկինում։

3. Տաթևիկ Ադումյան

Լինում են աղջիկներ, ովքեր շատ են քսվում, լինում են աղջիկներ, ովքեր անաստվածավարի շատ են քսվում, իսկ Տաթիկ դումյանը քսվումա «безбожно» շատ («անաստվածավարի»-ի գերադրական աստիճանը)։ Ընդ որում, տնաշենի աղջիկը էն կարգի ա չարաշհում, որ գիշերը մութ անկյունում նրան տեսնես, կարող ես ինսուլտ ստանալ ու հետո մի հատ էլ ինսուլտ կստանաս, երբ ինքը ողջ էդ շպարը մաքրի։ Տաթևիկ Ադումյանի պարագայում գգործը միայն պարզ չարաշահումով չի սահամանափակվում, այստեղ գործ ունենք տհաճության աստիճանի հասնող չարաշահման հետ։

2. Նանա

Էն որ ասում են «не кожи, не рожи» է՜… հիմա սրան էլ գումարեք վուլգար շպար, որ ավելի շատ հարիր է միանգամայն այլ ոլորտի, քանի շոու բիզնեսին ու կստանաք այն, ինչ պայմանաանորեն կոչվում է Նանայի ոճ։ Դժվարանում եմ ասել նագամ, թե ինչն է առավել նյարդայնացնում. վառ ու չտեսավարի շատ քսված շրթնե՞րկը, թե մարմնի մնացած մասից գույնով էապես տարբերվող դեմքը (տոնալ քսուքների պատճառով), բայց մի բան հաստատ. Նանան իր քյարթությունն ու վուլգարությունը անգամ շպարի միջոցով է կարողանում մատուցել, իսկ ավելի ճիշտ՝ դրա քանակության։

1. Լիկա Սալմանյան

Լիկա Սալմանյանն ինձ հիշեցնում է փոքր աղջկա, ով տանը մենակ մնալով՝ մտել է մոր պայուսակի մեջ, գտել այնտեղ կոսմետիկան ու ինչքան ուժ ունի պռտվել։ Էն որ ծնողները տուն են գալիս, մեկ էլ երեխեն դուրս ա գալիս դեմները՝ դեմքի կեսը շրթներկ, ոտքից գլուխ դիմափոշում մեջ թաթախված ու դնովի եղունգ-մեղունգներով։ Լիկայի մոտ ի սպառ բացակայում է չափի զգացողությունն ու նա այնքան արհեստական է, որ նույնիսկ փողոց այսպիսի թարթիչներով ու կուբամետրով քսված շրթներկով ու շպարով է դուրս գալիս։ Սենց որ շարունակի, էս 19 տարեկան աղջիկը մի 5 տարի հետո 47 տարեկանի տեսք ա ունենալու։

Հայկական հեռուստատեսության պատմության 10 ամենահաջողված քաղաքական հաղորդումները (Photo)

2 Jul

Անկախ Հայաստանի հեռուստատեսությունն արդեն շուրջ քառորդ դարի պատմություն ունի։ Այն մեծ էվոլյուցիա է ապրել, փոփոխվել է մեր ու մեր ցանկությունների հետ միասին։ Այսօր ուզում ենք առանձնացնել 10 քաղաքական հաղորդում, որոնք անկախ Հայաստանի պատմության մեջ եղել են լավագույնները։

10. «Երկրի հարցը», Երկիր Մեդիա

Վերջին տարիներին հայկական հեռուստաեթերի ամենաակնառու թերություններից մեկը բևեռացվածությունն էր՝ հատկապես քաղաքական հարցերում։ Կախված նրանից, թե որ հեռուստաալիքն էիր նայում, քեզ մատուցվում էր տեղեկատվության բևեռացված տեսակետ՝ հօգուտ այս կամ այն քաղաքական ճամբարի։ Այս առումով, հաճելի բացառություն էր Արթուր Կիրակոսյանի «Երկրի հարցը» հաղորդումը, որում արվող շեշտադրումներն ու հարցադրումները կարելի է ասել, որ «երրորդ կողմն» էին ներկայացնում։ Հաղորդման որակական առավելությունը կայանում էր նրանում, որ որպես հյուր էին հրավիրվում ինչպես այնպիսի գործիչներ, ովքեր մեյնսթրիմային են այդ պահին, այնպես էլ նրանց, ովքեր պերոսոնա նոն գրադտա էին այլ հեռուստաալիքներում։ Բացի դրանից, իշխանության ներկայացուցիչներին, ովքեր հյուրընկալվում էին այս հաղորդմանը, հաճախ տրվում էին այնպիսի հարցեր, որոնք անհարմար դրության մեջ էին դնում բանախոսին, բայց իհարկե չափի մեջ և այդ ամենը հաղորդմանը դարձնում էր բազմակողմանի ու անկողմնապահ։ Մնում է հավելել, որ հաղորդումը հեռարձակվում է 2009 թվականից առ այսօր։ Continue reading