Archive | September, 2015

Օրվա կադրը. Հ1-ում չգիտեն, թե որտեղ է գտնվում ՄԱԿ գրասենյակը (Photo)

29 Sep

12011296_1046782652033239_8346566367156061558_n

Երեկ ոչ պրոֆեսիոնալիզմով փայլեց Հ1-ը, երբ ՄԱԿ գլխավոր ասսամբլեայի շրջանականերում համաշխարհային առաջնորդների ու Սերժ Սարգսյանի ելույթների մասին պատմելու համար կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ, թղթակցի պատուհանի տակ գրված էր… Լոս Անջելես:

Աչքիս Հ1-ում էլ են հաստատվել Գլենդելի վկաները, ում համեստ պատկերացումների համաձայն, Ամերիկայի ալֆան ու օմեգան Լոսն ա ու ինչքան կարևոր բան կա՝ Լոսում ա: Գուցե Հանրայինում սա ոմանց շոկի ենթադրի, բայց շտապում եմ տեղեկացնել, որ դա էդպես չի: ՄԱԿ-ի գրասենյակը Լոսում չի, այլ Նյու Յորքում ա: Լոսը ԱՄՆ-ի մայրաքաղաքը չի, անգամ ամենամեծ քաղաքը չի ու ընդհանրապես՝ երկնաքերեր ունեցող միակ քաղաքը Լոս Անջելեսը չի, ամոթ ա սենց կիքսեր թույլ տալը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Լավ ա միացումներ չեք անում ՕմԸսկից, ՏոմԸսկից, ՊադմԱսկվայից, ՎլադիվաստոՎԸՍկից, մեկ էլ  ԱմստերդամԸՍԿից…

Դիանա Գրիգորյանի աստղայինը լրիվ տարել ա

17 Sep

Չէր հասցրել հայ ազգը գոնե մի քիչ սթափվել ու ուշքի գալ Դիանա Գրիգորյանի վերջին սերիալից, և միանգամից մեր բազմաչարչար ժողովուրդը ստացավ երկու նոր հարված ճակատագրից: Ավելի ճիշտ՝ հարվածը մեկն էր, բայց «2-ը՝ 1-ում» տիպի էր: Ուրեմն, ով կանգնած է՝ նստեցեք, ով նստած է՝ պառկեցեք, ով պառկած է՝ վալերիանկան պատրաստեք. Դիանա Գրիգորյանը «Առաջնորդները» կոչվող նոր սերիալի սցենար է գրում: Սակայն սա դեռ ամենը չէ… նոր սերիալում, Դիաննա Գրիգորյանը հանդես է գալու ոչ միայն որպես սցենարիստ, այլև որպես գլխավոր դերակատար, ում շուրջ են ծավալվում բոլոր դեպքերը:

Չնայած, զարմանալ պետք չէ, եթե սերիալի անունը «Առաջնորդները» է, ինչպե՞ս կարող է Դիանա Գրիգորյանն այնտեղ չլինել: Ի վերջո, Ինդիրա Գանդիից Գոլդա Մեյերից հետո պատմության երրորդ կինը՝ ֆենոմենալ առաջնորդային հակումներով, դա հենց Դիանա Գրիգորյանն է: Ու այդ հակումների մասին հուշում է նաև հենց այս դեպքը, երբ մարդը չի կարողանում զուտ սցենար գրելով բավարարվել, այլ անպայմանորեն պետք է ինքն էլ հայտնվի կադրում՝ այն էլ գլխավոր դերում: Ոմանք սխալմամբ սա կարող են մեկնաբանել, որպես սեփական դերի գերարժևորում, իսկ ես իրենց կասեմ, որ իրենք սխալ են:

Իրականում, ես պատկերացնում եմ ինչպես է եղել. հերթական պաթոսային մի երեկո, երբ Դիիանային էր այցելել արդեն «Դժվար ապրուստ» ու «Հարազատ թշանմի» ծնած մուսան ու Դիանան ստեղծում էր գլխավոր հերոսուհու կերպարը, նա հանկարցակի հասկացավ, որ սենց թեմայի մեջ պարզապես ոչ մի այլ կին չի կարող հանդիսատեսին հաղորդի սցնեարիստի մտահաղացումն այնպես, ինչպես հենց սցենարիստը ու վե՛րջ՝ որոշվեց…

Ախր պատմությունն այսպիսի ամբիցիոզ սցներիստ դեռ չի տեսել: Ինչի՞ց եք խաբար, հեսա էս մի նախագիծն էլ հորով-մորով անի, մյուսին արդեն սցենարիստ լինելուց զատ՝ կստանձնի նաև օպերատորի, պրոդյուսերի, ռեժիսորի, գլխավոր դիմահարդարի ու մոնտաժողի օգնակականի (հենց մոնտաժող չի կարա՝ ծրագրին չի տիրապետում, բայց խորհուրդներ տալ կարա) պաշտոնները: Ճար ունենար, կարող ա տղամարդու գլխավոր դերն էլ ստանձներ, պարզապես Հայաստանում գրիմմը դեռ էդքան զարգացած չի, որ հանդիսատեսը չնկատի:

Մի խոսքով, Դիանա Գրիգորյանը սցենարիստ չի է՜, չելովեկ-օրկեստր ա…

Տղաների նկարվելու ձևեր, որոնք առավել շատ են ազդում աղջիկների նյարդերին. 10 պատվիրան քյարթուների համար (Photo)

3 Sep

Բոլորս էլ գրանցված ենք սոցիալական ցանցերում ու պարբերաբար աչքներովս են ընկնում իրենց անհեթեթությամբ, վուլգարությամբ ու քյարթությամբ աչք ծակող լուսանկարներ, որոնք հրապարակվում են ոչ այնքան բարձր ինտելեկտուալ ցենզ ունեցող երիտասարդների կողմից: Ես փորձեցի հավաքել մի քանի տասնյակ այդպիսի նկարներ ու դասակարգել դրանք, որպեսզի դեռևս չկողմնորոշված մարդիկ պատկերացում ունենան, թե ինչպիսի նկարներ պետք չէ հրապարակել սոցցանցերում, իսկ ով էլ գիտի դա, թող նայի ու զվարճանա, մեր քյարթանդիլների լուսանկարչական կրեատիվի վրա:

Ինչպես ասվում է, սկսենք դասականներից:

1. Մի՛ պպզիր

11925679_10206551994454669_1165242816_n

Կար ժամանակ, երբ այսպիսի էնդեմիկ թռչունների կարելի էր հանդիպել ամեն ազատ բորդյուր վրա, բայց հետո շատերը հասկացան, որ թուխս նստած հավի տեսք ունեն ու սկսեցին մարդավայել դիրքերով նկարվել: Ցավոք, ոչ բոլորը գիտակցեցին դա ու հիմա էլ կարելի է ականատես լինել նման արարածների:

Պպզողները լինում են մի քանի տեսակի:

Հին գվարդիականներ, որոնց մոտ անգամ մկաններն ու ոսկորներն արդեն ճկված այն աստիճան, որ երկրի ձգողականության պայմաններում միակ հարմար դիրքը հենց պպզածն է նրանց համար:

11909633_10206552026855479_1714155642_n

Երիտպպզողներ, որոնք դեռ նոր-նոր են յուրացնում թուխս նստելու արվեստը…

11911534_867132123368401_1548855220_n

Բրուտալ երիտպպզողներ…

DSC_0088

Մելամաղձոտ պպզողներ (կիրառական ցուցում. իմաստուն հայացքով նայել կադրից դուրս գտնվող օբյեկտի)…

11911964_867132086701738_1322765438_n

Աստվածահաճո պպզողներ (ցանկալի է պպզել եկեղեցու հարակից տարածքում, իսկ հնարավորության դեպքում՝ գմբեթին)…

11909633_10206552026855479_1714155642_n

Եվ իհարկե, խմբակային պպզողներ…

11911875_867132126701734_994168214_n

Տղերք ջան, պպզած մի նկարվեք: նախմ դա ամենաանբնական ու անհարմար դիրքերից է, որ կարող է ընդունել Հոմո Սապիենսը (մի կատաղեք, Հոմո բառը էստեղ էն չի, ինչ դուք մտածեցիք), երկրորդն էլ՝ էսթետիկորեն տգեղ է:

Անցնենք առաջ ու սահմանենք երկրորդ պատվիրանը:

Նիվան օջախ չի, մեքենա է, այն էլ վատ:

11944992_10206552089537046_781005827_n

2. Մեքենայի մոտ և մեքենայի մեջ հիմար դիրքերով ու դեմքի արտահայտությամբ մի՛ նկարվիր:

Հասկանո՞ւմ եք, տղերք ջան, աղջիկնեի նյարդերին ազդում ա, երբ ակնհայտորեն չկայացած մեկը, ով ինքնուրույն 10 դրամ էլ չի աշխատել, պապայի փողերով առած, կամ էլ ընդհանրապես՝ ընկերոջ մեքենայի մոտ սենց նկարներ ա դնում: Յանի տեսեք-տեսեք, բեսամթ ձելավոյ տիպն եմ ես…

11925679_10206551994454669_1165242816_n

Կամ էլ թե չէ նենց ձև են բռնում, ոնց որ քշածները սովետական տաշտակ չի, այլ ինչ որ թույն ամենագնաց

11951067_10206552043775902_1769487732_n

Ու առհասարակ ասեմ, որ Նիվան անգամ մեքենա չի, այլ ախտորոշում ա…

DSC_0087

Իսկ առավել նյարդայնացնում են էն նկարները, որտեղ վարսահարդարական դժբախտ պատահարի մասին հուշող պրիչոսկեքով մալալետեքը դատապարտող հայացքով նայում են տեսախցիկին, իբր տեսեք-տեսեք, սպոնտան նկար ա, «հո հատուկ չե՞մ նստել խալխի ավտոյի մեջ ու ղղեկը պինդ բռնել ու խնդրել ընկերոջս, որ ինձ նկարի տենց, որ Օդնո քցեմ»…

DSC_0065

Կամ էլ՝ «Արա, չէի տեսել որ նկարում են…»

11944516_10206551994414668_1398441596_n

3. Ախպերավատ մի՛ եղիր, այլ պարզապես նկարվիր:

Անցնենք առաջ: Տղերք ջան, հավատացեք, ահավոր հիմար գաղափար ա ամբողջ քուչով հավաքվելը իրար գրկվելով ու պաչելով նկարվեկն ու հետո «AXPERUTYUN» տիպի վերատռությամբ էդ նկարները դնելը:

Օրինակ էս նկարում մարդ նայում ա ու հարց ա առաջանում էդ նորմալ մարդու մոտ. էսքան ջահել տղա գործով զբաղվելոււ փոխարեն կանգնել տռասսի վրեն բքում են, մի բան էլ նկարվում ու դրամատիկ սև-սպիտակ սարքելով՝ դնում են սոցցանցում: Իմա՞ստը:

11943364_10206552043695900_1001769702_n

Հատկապես մանրապճեղ մալալետկեքն են սիրում տենց գրկախառնված նկարներ անել, ընդ որում, մեջները միշծտ մի երկու հոգի լինում ա, որ նենց լուրջ ու ցասումնալից դեմքով ա նայում կամեռային, ասես հենց նկարվեն՝ գնալու են Բաքուն գրավեն:

DSC_0067

4. Կարմիր չարոխներով մի՛ նկարվիր

Հասկանում եմ, որ բոլորս էլ մեծացել ենք Կարմիր գլխարկի մասին հեքիաթի վրա, բայց դա չի արդարացնում անասուն կարմիր չարոխներ կրելու թրենդը, էլ չեմ ասում դրանք՝ ֆոտոսեսսիայի դետալ դարձնելը…

Օրինակ՝ էս նկարից տպավորություն է ստեղծվում, որ հերոսի անհատականությունն ու շարմը ավելի շատ իրա չարխներով է պայմանավորված, քան դեմքով:

11948024_805865936199751_2113830543_n

Իսկ այս սուիցիդալ մոտիվներով TXUR նկարում չգիտես էլ, թե ինչն է ավելի շատ նյարդայանցնում՝ լուսանկարի ղզիկական մոտիվները, թե աչք ծակող կարմիր կոշիկները:

11938941_10206552033535646_1317173152_n

5. Մի՛ բքիր:

Բա որ նկար են գցում, որտեղ ուրվագծվում է իրենց մարմնի վերին վերջույթը՝ պարորվծա նարգիլեի ծխի մեջ: Ոնց որ Կամազի փչացած գլուշիտել լինեք տղերք, ի՞նչ մի ձև եք բռնել…

DSC_0033

Կամ էլ շլանգը բերաններում… մի մոռացեք, որ ֆրեյդիզմ կա՜, բան կա՜…

DSC_0017

Բա որ սենց մտամոլոր ու տխուր դեմք ընդունած՝ սիգարետը ձեռքներին նկարներ են գցում, որտեղ անչափ պորիմաստ հայացքով նայում են պատին… Արա, մի՞թե հավատում եք, որ ինչ որ մեկին տպավորում ա էդ ձևի թռեշը…

11931714_10206552026895480_423981414_n

Կամ էլ բազմանալու պատրաստ սեռական հասունացման հասած ջայլամի դիրքով տնգված, սիգարտեով ու որոնող հայացքով նկարներ են դնում…

11908072_867130206701926_1084785205_n

Ու նույնիսկ եթե քո բքոցին դոլարների ֆոնին է, դա նյարդայնացնում է, հատկապես, եթե չես ֆայմել, որ 1 դոլարանոցներով մարդու չես ցնցի, իսկ կադրում հենց մի դոլարանոցների խուրձ է…

11949582_10206552089497045_1196226083_n

6. Պլանով, կոկաիով, այլ թմրանյութերով ու զենք զինամթերքով մի՛ նկարվիր:

Դե իսկ պլանքաշությունով ու մարտական զենքով գլուխ գովալը լոպազանալու թեմայի մեջ կուլմինացիոն կետն ա: Բացի նրանից, որ դա հաստատ չի տպավորում աղջիկներին, այն կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել պատկան մարմինների մոտ:

DSC_0288

… ու առավել ևս մարդու վրա պահած մի նկարվի, կարա կրակի… չնայած, կոնկրետ էս նկարում էդ վտանգավոր չի, որովհետև կպնելուց՝ գլխին ա կպնելու, իսկ եթե գլխի մեջ ուղեղ չկա՝ վնասը մեծ չի՝ մի ծակ կլինի, էն էլ զամազկա կարելի է անել:

7. Առանց արև, արևային ակնոցներ մի՛ դիր

Այն էլ տանը…

11911875_867132126701734_994168214_n

8. Ֆոտոշոփով տափակություններ մի՛ ավելացրա առանց այն էլ տափակ լուսանկարին:

DSC_0034

9. Ախմախ գործողություններդ ու տեսքդ ի ցույց մի՛ դիր:

Օրինակ՝ որոշ խելոքներ սիրում են սաունայից նկարներ գցել, կամ էլ ասենք մի քանի փռչոտ ոււ թաց ընկերների հետ գրկված լողավազնում: Դա հակահիգիենիկ է պարոնայք:

11949590_805865929533085_15696920_n

Պակաս տխմարություն չէ տարբեր հուշարձանների վրա էշություններ անելը, ինչպես այս հիմարի պարագայում է: Հավերժական կրակի վրա կոֆե մի դրեք, Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի յուբկի տակ մի նայեք, Խաչքարների վրա մի կանգնեք և այլն…

11908072_867130206701926_1084785205_n

Ու վերջապես, վերջին՝ 10-րրդ պատվիրանը…

10. Սիրո ախմախ դրսևորումներ մի՛ արա:

Գուցե սա տպավորի վամպիռ աղջկա, կամ էլ մոծակների, բայց ընդհանուր առմամբ, դժվար է պատկերացնել ավելի հիմար տարբերակ՝ աղջկան կամ էլ աղջիկներին տպավորելու համար…

11911534_867132123368401_1548855220_n

 Ու առավել ևս պետք չէ բեմադրել սիրային այնպիսի տեսարաններ, որոնցից հասկանալի չի դառնում, թե սիրոդ թիրախն աղջի՞կ է, թե դիմացդ կանգնած քեզ պես սամեցը…

11911875_867132126701734_994168214_n