Հայկական շոու բիզնեսի 5 աստղեր, ովքեր այդպես էլ չսիրվեցին (Photo)

14 May

Ձեզ եմ ներկայացնում մեր շոու բիզնեսի 5 ներկայացուցիչների, որոնք ակտիվ են, պարբերաբար երևում են ու այնպիսի տպավորություն է, որ ամենուրեք կան, բայց միևնույն ժամանակ՝ այդպես էլ չեն ընդունվել ու սիրվել հայ հանդիսատեսի կողմից ու լավագույն դեպքում ուտվում են միայն մասսովկայի տեսքով։

5. Սարգիս Ավետիսյան

«Անդուր ֆասոն 2015» մրցույթի հաղթողի մանեհավանական այս թեկնածուին ամեն ագամ տեսնելիս, մոտս այնպիսի տպավորություն է, ասես Ջասթին Բիբերի ու Պերճ Պռոշյանական ռանչպարի կերպարի խառնուրդ լինի. ինքը տռչե սև ու ոչ համակրելի արտաքինով ա, բայց իր իմիջը սծիլյագայի ա, դե ռեպերտուարն էլ գիտեք՝ միջին վիճակագրական աղբ, որով լցված է մեր էստրադան։

4. Նունե Եսայան

Եսայան Նունեի բախտն էլ չի բերել այս առումով ու թեև նա մեր շոու բիզնեսի հնաբանակներից է ու կարող է նույնիսկ հավակնել սեփական ճյուղն ունենալուն, այնուամենայնիվ Նունե Եսայանը ոնց դառը կորիզ կար, այնպես էլ մնացել է ու երբեք էլ չի վայելել հայաստանյան լսարանի սերն ու համակրանքը, իսկ վերջին մի քանի տարիներին նա ընդհանրապես հայտնվեց սուր հակակրանքի ալիքի տակ՝ մի շարք քաղաքական հայտարարություններից հետո ու հատկապես Սեպտեմբերի 21-ի իր մենահամերգի համար պետբյուջեից հատկացված աստղաբաշխական հոնորարի համար։

3. Սոֆի Մխեյան

Խեղճ Սոֆին էլ տարիներով չարչարվեց-չարչարվեց ու այդպես էլ չկարողացավ սիրված կերպար դառնաալ։ Սոֆիի պարագայում միշտ ինչ որ բան չի հերիքում, ճիշտ նույն կերպ, ինչպես նրա երգերում։ Ինչ որ թերիություն կա Սոֆիի Բեմական կերպարում ու արվեստում, որը վանում է մարդկանց։ Ու չնայած սրան, չի կարելի ասել, որ Սոֆին մոռացության է մատնվել՝ պարբերաբար նոր ոչինչ չասող հոլովակներ է թողարկում ու անգամ մասնակցեց «Հայաստանի Ձայնը»-ի 1-ին եթերաշրջանին՝ մարզիչի կարգավիճակում։

2. Արմինկա

Արմինկան ֆենոմեն ա։ Ի՜նչ ինձ հիշում եմ, ինքը կա ու անընդհատ երևում ա, բայց ի՜նչ ինձ հիշում եմ, այդպես էլ չեմմ հասկացել թե ինչ յուրահատկություն ունի ինքը։ Ոչ արտաքանային, ոչ ձայնային, ոչ էլ երգացանկային ինչ որ մի բան չունի, որ ասես. «Այ սա լավ ա իրա մոտ, սրա համար ես իրան սիրում եմ»։ Միակ բանը, որ Արմինկայիճ մոտ լավ ա ստացվում, կամ էլ ավելի ճիշտ հաճախ ա ստացվում՝ դուետներ երգելն ա, բայց էլի գալի հանգում ենք միապաղաղությանը, քանի որ նրա բոլոր դուտները ասես նույն երգը լինեն։

1. Նարեկ Բավեյան

Անկեղծ ասած, երբեք չեմ հասկացել, թե հանուն ինչի են էսքան տարի էս տղային ռասկռուտկա անում։ Ասենք հասկացանք կապույտ աչքեր ունի, հետո՞, ի՞նչ է արել այս ողջ ընթացքում, որ հիշարժան լիներ ու հանուն որի երկրպագուների հասկայական բանակ ունենար։ Մեծ հաշվով, որ հիմա ուզում եմ հիշել, թե ինչ հիշարժան դրվագ կա Նարեկի գործունեությունում, միևնույն է հանգում եմ նրան, որ էս տղու կարիերայի պիկն ու ամենաերջանիկ պահը այն էր, երբ Միշոյի հետ համատեղ հոլովակում Միշոն թողել էր, որ իրա հետ նույն ավազանում կիսամերկ ծտերի հետ նկարվի ու միևնույն է, մի տեսակ կոմիկական տեսարան էր ստացվել, որովհետև այնպիսի տպավորություն էր, որ Նարեկը ամոթից հեսա կսկի… Մի, Բավեյանն անկասկած հաղթում է այս անտի-շքերթում։

One Response to “Հայկական շոու բիզնեսի 5 աստղեր, ովքեր այդպես էլ չսիրվեցին (Photo)”

Trackbacks/Pingbacks

  1. awwaf | 365blog.ru - May 14, 2015

    […] աղբյուր՝ https://ordinaricus.wordpress.com/2015/05/14/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5 Views All Time1 Views […]

Leave a comment