Հայկական հեռուստատեսության 10 անմենաանտաղանդ ու վատ դերասանները

11 Mar

Մեր իրականությունում հայկական սերիալները ի հայտ են գալիս սնկերի պես ու իրենց հետ բերում են «աստղիկների», որոնց կարճ ժամանակ անց ճանաչում է ողջ հանրապետությունը, թեև նրանք բացարձակապես զրկված են դերասանական տաղանդից ու նրանց դերասան անվանելը վիրավորանք է իրական դերասանների համար։ Այսպիսով, ընտրել եմ 10 ամենախայտառակ դերասանական խաղը ցուցադրող սերիալային դերասաններին ոււ դերասանուհիներին։

10. Շուշան Երիցյան

Էս աղջիկը ֆենոմեն է։ Բան չունեմ ասելու, սիրուն կառուցվածք ունի ու ըստ շատերի կարծիքի՝ սիրուն դեմք (այլոց կարծիքով էլ՝ արհեստական, պլաստմասե գեղեցկության կենդանի մարմնավորում է), բայց մի՞թե դա բավական է դերասանուհի կոչվելու համար։ Բայց արի ու տես, որ մարդը էլ մոդել ա, էլ Միսս պլաստմասե ինթռնեյշընըլ, իսկ վերջերս նաև իրեն սկսել է փորձել որպես սերիալային դերասան ու բնականաբար, ինչպես և մնացած ոլորտներում՝ դերասանական արվեստում էլ Շուշանի պարագայում տեսնում ենք բացառապես կեղծ глянец: Գեղեցիկ ոտքեր ու ծիծիկներ ունենալը ինքին վատ բան չէ, բայց կինոինդուստրիայի միակ ճյուղը, որտեղ դրանք գլխավոր չափորոշիչներ են՝ միայն 18+ ֆիլմեր են նկարում։

9. Սպարտակ Պատվականյան

Լավ է, երբ դերասանը և բարետես է, և տաղանդավոր՝ դերասանական գործում։ Բրեդ Փիթ, Լեոնարդո Դի Կապրիո, Քոլին Ֆարրել… նրանք բոլորն էլ կարող են պարծենալ այդ երկու որակների առկայությամբ, իսկ Սպարտակ Պատվականյանը ո՛չ Պիտ է, ո՛չ Ֆարրել, ո՛չ էլ առավել ևս Դի Կապրիո՝ դերասանական խաղի առումով։ Ջղայնացած ու լացակումաց դեմքով մերթընդմերթ տեսախցիկի առջև հայտնվելը ու ահավոր կեղծ էդ ամեն ինչը մատուցելը բնավ դեռ բավարար չէ՝ դերասան կոչվելու համար։ Ուղղակի հերթական սմազլիվի դեմքը՝ մեր հեռուստաէկրաններին, որը չգիտես թե ինչու, վստահ է, որ ինքը թույն դերասան է։

8. Էթերի Ոսկանյան

Միակ բանը, որ Էթերիի մոտ լավ է ստացվում տեսախցիկի առջև՝ լացելն է, բայց եթե լավ լացելը արտիստի միակ հաղթական խաղաթուղթն է, ապա գուցե այդ արտիստը մտածի թաղումներին փողով լացողի կարիերայի մասին, որովհետև գեղեցիկ արցունքակալած մռութիկը դեռ արվեստ չէ, իսկ նման մռութիկ ունեցողը՝ դեռ դերասան չէ։ Բացի դրանից, մոտս տպավորություն է, որ Էթերին անդադար նույն դերն է խաղում և դա գալիս է նրանից, որ նա կերպարի մեջ չի մտնում ու ամեն նոր նախագծում ինքը խաղում է ինքն՝ իրեն։

7. Անուշկա Մարգարյան

Եթե մի օր մրցույթ անցկացնեն, որի մասնակիցները պետք է սառած պասուս տոլմա ձևանան, ապա Անուշկան մրցակիցներ չի ունենա ու հավերժական չեմպիոն կլինի։ Ավելի սառ ու առանց էմոցիաների դերասանական խաղ ես դեռ չեմ տեսել։ Ամեն անգամ Անուշկային կադրում տեսնելիս, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրան դրանից հինգ րոպե առաջ են փողոցում համոզել, որ մի երկու րոպե տեսախցիկի առջև կարդա այն տեքստը, որը ցույց են տալիս իրեն կադրից դուրս։

6. Սոֆիա Պողոսյան

Եվս մի «դերասանուհի», ում պարագայում միակ գործոնը, որի շնորհիվ նա դերեր է ստանում՝ գեղղեցիկ ու ոչ ստանդարտ արտաքին տվյալներն են։ Բայց հարգելիներս, ախր ինչքան էլ սերիալները հեռու լինեն արվեստ կոչվելուց, այնուամենայնիվ այնտեղ տեղ է մնում դերասանական խաղի, իսկ Սոֆիա Պողոսյանն ու այդ որակի «դերասանները» իրենց ներկայությամբ այդ ֆիլմը, կամ էլ սերիալը ավելի են հեռացնում արվեստից, քանի որ գործընթացն ավելի շուտ դառնում է ինչ որ մի գեղեցկադեմ մոդելի պորտֆոլիոյի նկարահանում, քան բեմական արվեստ։

5. Ժաննա Բուտուլյան

Եվս մի «բեմի վարպետ», ով մտնում է այն կատեգորիայի մեջ, որտեղ «շատմպովկա» արած դերասաններն ու դերասանուհիներն են։ Պարզապես Բուտուլյանն ունի իր «ձեռագիրը». էս աղջիկը մի օր կարող ա պաթոսի ցեխ բացի ու այնպիսի ծավալներով արտադրի այդ պաթոսը, որ արտասահման էլ կարող է արտահանել։ Ու այդ ամենը՝ չէղած տեղը։ Չմոռանամ նշել, որ առանձնակի զավեշտալի են այն պահերը, երբ սերիալի ինչ որ դրվագում նա իբր սկում է բարձրաձայն մտածել… ավելի կեղծ ու «թքած-կպցրած» դրվագներ դժվար է ճարել նույնիսկ հայկական էժանագին սերիալներում։

4. Նիկոլայ Բաղդասարյան

Դիանա Գրիգորյանին կարելի է ներել գրեթե ամեն ինչ, բացի Նիկոլայ Եղիազարյանին ասպարեզ բերելու փաստից… Նորագավիթի վուլկանացման կետի խարիզմայով սույն կերպարը արդեն 6 տարի է սեռական ոտնձգությունների է ենթարկում դերասանական արվեստը ու միևնույն է, նրան ավելի եռանդով են կանչում սերիալներում նկարահանվելու։ Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ նրան էկրանին և լսում եմ նրա մուննաթախառը ինտոնացիայով արտաբերված ֆրազերը, մոտս մուռն ցանկություն է առաջանում հեռուստացույցը պայթեցնելու։

3. Անի Երանյան

Անի Երանյանն աչքի է ընկնում իր ինքնատիպ գեղեցկությամբ և դա ոչ ոք չի կարող վիճարկել։ Անին նաև ամմենամեծ պահանջարկ վայելող սերիալային դերասանուհիներից է ու դա էլ աներկբա փաստ է։ Սակայն բացատրեք ինձ խնդրեմ, թե ինչո՞ւ է այս գեղեցիկ աղջիկը իր բոլոր դերերում լրիվ նույնը։ Դերասանական արվեստը ենթադրում է տարբեր «դիմակների» հմուտ կրում, իսկ երբ ես լսում եմ Անի Երանյան անունը, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռուանդայի ցեղասպանությունը դատապարտող հայացքով, տոխւր ու լռակյաց Անիի կերպարը, որովհետև հենց դա էլ մենք տեսնում ենք նրա դերասանական խաղի 90 տոկոսում։

2. Լիկա Սալմանյան

Ինչ խոսք, ուկրաինական գենն իր դրական ազդեցությունն ունեցել է այս աղջկա արտաքին տվյալների հարցում։ Ինչ խոսք, Սալմանյանի գեղեցիկ արտաքինի գլխավոր բաղադրիչներն են նրա մեծ աչքերն ու հաստ շրթունքները, բայց երբ գեղեցիկ աչքերով ու հաստ շրթունքներով մարդուն թվում է, որ հատկապես համր տեսարաններում աչքերը կկոցելը ու ցինգայով հիվանդի պես շրթունքները ջղաձգելը ավելի տպավորիչ են դարձնում խաղը, դա նշանակում է, որ մարդը մի այլ կարգի հեռու է թատերական արվեստից ու դերասանությունից։

1. Արսեն Լևոնյան

Այն, որ Արսեն Լևոնյանը հանդիսանում է Խորեն Աբրահամյանի թոռն ու Խորեն Լևոնյանի եղբայրը, հպարտանալու առիթ Արսենի համար, բայց իսկական պատուհաս է դրաձել, նրա դերասանական կարիերայում, որովհետև նա կադրումմ գտնվելիս, ոչ մի վայրկյան չի դադարում նրանց նմանակելու փորձերը և արդյունքում ստացվում մէ կատարյալ անհեթհեթություն։ Արսենը պետք է հասկանա, որ եթե իր պապը հանճարեղ դերասան էր, իսկ եղբայրը՝ լավ դերասան, ապա դա ամենևին չի նշանակում, որ ինքն անպայմանորեն դերասանական ջիղ պետք է ունենա ու առավել ևս չի նշանակում, որ նա երբևիցէ դրական արդյունքի կհասնի՝ չստեղծելով իր ամպլուան, այլ նմանակելով իր մեծանուն հարազատներին։ Բացի անտաղանդ դերասանական խաղից, այս տղային ներգրավում են այնպիսի դերերում ու նա հանդես է գալիս այնպիսի կերպարներում, որոնք բացարձակապես չեն պոսում իր հետ։ Խարզ օրինակ բերեմ. առնվազն քմծիծաղ է առաջացնում, երբ գողական դաջվածքներով պատած ձեռքերով մեկը կադրում մեկ էլ փորձում է ոսկեղենիկ հայերենով ու սոփեստի տոնայնությամբ ինչ որ դրվագներ մատուցել մեզ։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Արսենը դերասանական ցեխի ամենամեծ թյուրիմացությունն է։

2 Responses to “Հայկական հեռուստատեսության 10 անմենաանտաղանդ ու վատ դերասանները”

  1. Anahit March 12, 2015 at 3:56 pm #

    Դիանա Գրիգորյանը կարծես չարորակ քաղծկեղ դարձած լինի հայ ազգի համար; Բոլորը մի գլուխ քննադատում-պախարակում են եթերը “մխտռելու” համար, բայց ոչ մեկը չի դադարացնում սրա վտանգավոր կեղտոտ գործունությւնը :Իսկ ինքն ել, թքես երեսին, աննամուս պոռնիկի նման կշարունակի իր սեվ գործը..

Leave a comment